Գլենդելի կրթաշրջանի ՖԼԱԳ ծրագրի նախաձեռնությամբ Կոտայքի մարզի Նոր Երզնկայի միջնակարգ դպրոցի աշակերտները հնարավորություն ունեն սովորելու անգլերեն` չսահմանափակվելով միայն դասագրքի տված տեղեկությամբ։ Համայնքը գրքերի մեծ ընտրանի է ուղարկել աշակերտներին, որոնց շնորհիվ կբարելավվի նրանց կրթության որակը, քանի որ գրքերը ընդգրկում են բոլոր այն բնագավառները, որոնք հետաքրքրում են 21-րդ դարի երեխային։
Դպրոցի անգլերենի ուսուցչուհին նշեց,որ գրքերը կարող են օգտագործվել տարրական և միջին դասարաններում ՝ դասապրոցեսի ժամանակ և արտադասարանական ընթերցանության համար:
Դպրոցի անձնակազմը և աշակերտները շնորհակալություն են հայտնում Գլենդելի ամերիկահայ մեր հայրենակիցներին ծանրոցի համար։