


Սերը հեռվում… Արարատ

ԱՐԴԵՆ 29-ՐԴ ՕՐՆ Է` ԱՐՑԱԽԸ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ Է ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ

Խաղաղությունն ու պատերազմը տեսել եմ գյուղում
Խաղաղությունն ու պատերազմը տեսել եմ գյուղում, որտեղ ծնվել եմ:
Գյուղը, ուր անցել է մանկությունս, սահմանն է, որից սկիզբ է առնում հայրենիքը: Երբ փոքր էի, մտածում էի, որ հայրենիքը հայրենիք են համարում նրա համար, քանի որ այն պաշտպանում է հայրս:
Պատերազմն ու խաղաղությունը զգացել եմ միշտ հայրիկի տանը լինել-չլինելով: Տարիների հետ թվերը խճճեցին միտքս, ու թվերի անհավասար զանգվածը սկսեց ճնշել էությունս: Հիմա պատերազմ է, չհայտարարված պատերազմ:
Երբեք չի եղել օր, որ մտածեմ պարտության մասին, որովհետև հարենիքը հայրիկներն են պաշտպանում ու նրանք սահմանին են, իսկ սահման ամբողջ Հայաստանն է դարձել:
Այստեղ` սահմանին, ոգի կա, հզորություն կա, ոգեշնչում կա, և ո՞վ կարող է խոսել վաղվա օրվա չլինելության մասին: Սահմանը տունս է, որից այն կողմ թշնամին է, ով փորձում է խանգարել ապրել: Չգիտեմ, թե ինչ է տալիս թշնամուն պատերազմը, բայց խաղաղությունն ինձ հայրս է տալիս:
Լույսերը մարում են, ու կարմիր գնդակները մահաբեր արագությամբ պայթում են երկնքում՝ խլացնելով ականջները, որոնք հոգնել են աղմուկից, որոնք սկսել են ատել բարձր ձայնը, խոսքը, աղմուկը:
Իմ սահմանն այսօր դպրոցն է, որտեղ զինվորագրվել եմ ծառայելու, իմ զենքը խոսքն է, լեզուն` հայոց լեզուն:
Սահմանը ամեն ինչի սկիզբն ու ավարտն է, այնտեղ խաղաղությունը չափվում է հայրիկի տանը լինել-չլինելով:
Զգում եմ, որ հայրենիքը գրկել է ինձ սիրահարի ուժով, և ես խնդրում եմ նրան ինձ չլքել:

ԱՐԴԵՆ 28-ՐԴ ՕՐՆ Է` ԱՐՑԱԽԸ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ Է ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ

ԱՐԴԵՆ 27-ՐԴ ՕՐՆ Է` ԱՐՑԱԽԸ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ Է ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ

ՄԵՐ ԱՂՈԹՔԸ
Ինչպես բոլոր ընտանիքներում, մեր ընտանիքում նույնպես տոն է տոնածառ զարդարելու արարողությունը: Մենք այդ տոնածառը բերում էինք մեր տան մոտ գտնվող անտառից, քանի որ իմ եղբայրը փոքր էր և չէր կարող մեզ համար տոնածառ բերել: Տատիկս, ես ու քույրս գնում էինք տոնածառ բերելու: Մենք այդ տոնածառը ընտրում էինք ամռանը, երբ տատիկիս հետ գնում էինք մասուր կամ ուրց հավաքելու, կամ էլ կովերին բերելու: Մի անգամ էլ պատահական տուն վերադառնալիս տեսա, որ ինչ-որ մեկը կտրում է մեր տոնածառը, և վազելով գնացի ու տատիկիս ասացի, նա էլ եկավ: Իհարկե, ես ճիշտ էի: Նրանք տարել էին մեր տոնածառը, և մենք ստիպված էինք նորը փնտրել…Հիմա եմ հասկանում, թե ամեն տարի մենք ինչ մեծ վնաս էինք հասցնում բնությանը եղևնի կտրելով: Երևի պատճառն այն է, որ ապրում ենք անտառի եզրին և չենք կարողանում դիմանալ բնական եղևնի ունենալու գայթակղությանը:
Իսկ ամենահետաքրքիրը այս տարվա Ամանորն էր` հեքիաթային հրաշքներով ու սպասումներով լի Ամանորը: Ձյունը պարելով թափվում էր երկնքից, լուսինը լուսավորում էր շրջակայքը, իսկ մենք` ես, մայրիկս, քույրս և եղբայրս գյուղի բարձունքից սղալով ու ընկնելով ձյան մեջ հասնում էինք եկեղեցի, ուր մեզ սպասում էր ամանորյա գիշերային պատարագը:
Ես ու քույրս երգում ենք երգչախմբում, իսկ մայրիկս եղբորս հետ նստել էր եկեղեցում ու աղոթք էր անում: Ես հասկացա, որ նա Աստծուց խնդրում էր մեր երկրին խաղաղություն, մարդկանց առողջություն: Տա Աստված, որ իրականանան աշխարհի բոլոր մայրերի երազանքներն ու սպասումները, թող ոչ մի զինվոր չզոհվի. և ոչ մի մոր աչքերից արցունք չթափվի:
Մենք հավատում ենք Աստծուն և մեծ հույսեր կապում նրա հետ: Սա է Պատարագի խորհուրդը:
Հունվար, 2016

ԱՐԴԵՆ 26-ՐԴ ՕՐՆ Է` ԱՐՑԱԽԸ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ Է ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ

Քրիստոս ծնավ և հայտնեցավ. մեզ և ձեզ մեծ ավետիս
