Երեկվա պես հիշում եմ, թե ոնց էի ամեն առավոտ հայրիկիս հետ «Ինչուիկ» գնում, հենց մեքենան հասնում էր մի խաչմերուկի, իմ գլխում մի հարց էր ծագում. ո՞ւր է տանում այս երկրորդ ճանապարհը։
Ու առանց բացառության ամեն անգամ հարցնում էի․
-Ո՞ւր է տանում այս ճանապարհը:
Հայրիկիս պատասխանն էր․
-Մի օր կգնանք:
Ու այդ հույսով ամեն օր անցնում էինք այդ ճանապարհով ու հենց մոտենում էինք այդ խաչմերուկին սիրտս բաբախում էր, և թվում էր, թե այս անգամ հայրիկը կփոխի ճանապարհը, և մենք կգնանք այդ անհայտ ճանապարհով։
Ու մինչ օրս շատ եմ անցնում հենց այդ երկրորդ ճանապարհի կողքով, բայց մեկ է, ինձ համար հանելուկ է` ուր է տանում այդ փողոցը։
Տարիներ անց ես հասկացա, որ այդ «անհայտ» ճանապարհը իմ կյանքի ճանապարհն է, և ես այն պետք է անցնեմ ինքնուրույն…