-Օ՜, նույնիսկ այսպես,- ահաբեկված ասացի ես:
-Ման, ի՞նչ պատահեց:
-Մի՞թե չես տեսնում, այդ գարշելի աղբը նույնիսկ քաղաքի կենտրոն հասավ:
-Հըմ, լավ չէ,- մտահոգ ձայնով պատասխանեց քույրս:
-Տեսնում ես, չէ՞, գեղեցիկ տոնական քաղաքից անմիջապես հետո ինչն է հյուրընկալվում հայերիս:
-Քաղաքն աղտոտելը դարձել է առաքելության պես մի բան, երեւի նույնիսկ բնավորություն:
-Ճիշտ ես, ցավալի է, բայց փաստ: Քաղաքի զարդարանքները հավաքում էիք, գոնե աղբն էլ վերացնեիք:
-Դե, երեւի օրերից մի օր դա էլ կհավաքեն:
-Հուսանք, բայց պատկերացրու՝ մինչ այդ քանի մարդ կարող է գարշանք զգալ, ու քանի օտարական կհիասթափվի:
-Իսկ հենց այս աղբը ստեղծողներն ի՞նչ են մտածում իրենց մասին:
-Պատկերացում անգամ չունեմ, դե, տեսնում են, որ քաղաքապետարանը չի արձագանքում, չի էլ կազմակերպում մաքրման աշխատանքներ, իրենք՝ «բարեկիրթները», ինչո՞ւ պետք է հարգեն իրենց քաղաքը:
-Ահա, ամեն ինչ էլ մեծերից կամ «վերեւներից» է գալիս:
Եվ այդպես «գարշելիության սրով մասնատված»՝ շարունակեցինք մեր զբոսանքը, սակայն այդ «աղբային» տեսարանները դրվագ առ դրվագ ուղեկցեցին ինձ մինչեւ տուն, ու անգամ այս նյութը գրելիս՝ դեռ շատ մեծ զայրույթ էր կուտակված ներսումս: