Հարցազրույց տատիկիս՝ Եղիսաբեթ Բարսեղյանի հետ։
-Ես գիտեմ, որ դու ծնվել ես Իրանում։Մի քիչ պատմիր Իրանից։
-Ես ծնվել եմ Իրանում, Սպահան նահանգի Փերիա գավառի Հազարջրիբ գլուղում։Ընտանիքս կազմված էր 10 անդամից ՝ մայրս, հայրս, հորեղբայրս իր ընտանիքով, ես ու երկու եղբայրներս։
-Արմատներով որտեղի՞ց ես։
-Արմատներով հենց Հազարջրիբից եմ։
-Մի քիչ պատմիր եղբայրներիցտ։
-Եղբայրներիցս մեկը Ամերիկա է։ Ունի 3 տղա և 1 աղջիկ։Աղջիկը Էջմիածնում է ապրում, իսկ տղաները իր մոտ են։Մյուս եղբայրս էլ Վանաձորում է ապրել։
-Ինչպիսի՞ կրթություն ես ստացել և ի՞նչ մասնագիտություն ունես։
-Կրթություն չեմ ստացել մասնագիտություն էլ չունեմ։ Էն ժամանակ ո՞վ գրել կարդալ գիտեր, որ ես իմանայի։
-Ինչպե՞ս և ե՞րբ ես ամուսնացել պապիկի հետ։
-Երեք ամիս նշանը դրած է եղել, հետո Պետրոսը աշնանը եկել է ամուսնացել ենք։1950 թվականին ենք ամուսնացել։
-Պապիկից առաջ ուրիշ ինչ-որ մեկին հավանել ե՞ս։
-Ոչ, Դաջան ո՞վ կար որ հավանեի։Խոյգանից երու հոգի եկան, ասեցի լավը չեք հետ գնացեք։
-Քանի՞ երեխա ես ունեցել։
-7 երեխա ՝ 2 աղջիկ, 5 տղա։
-Բոլոր երեխաներտ էլ Իրանու՞մ են ծնվել։
-Այո։
-Ինչու՞ եկաք Հայաստան և քանի տարեկան էիր այդ ժամանակ։
-Եկանք Հայաստան, որ լավ ապրենք, էնտեղ Հայաստան չէր, էստեղ է Հայաստանը։ Երեսուն տարեկան էի , երբ եկանք Հայաստան։
-Ինչու՞ որոշեցիք հենց Աշտարակում ապրել։
-Տեգրս եկավ, սկեսրայրս եկավ, ես էլ եկա։
-Որտե՞ղ էր ավելի լավ ․Իրանու՞մ, թե՞ Հայաստանում։
-Հայաստանում։Իրան ի՞նչ կար էն ժամանակ որ, հիմիկվա նման կռիվ որ էլի։
-Եղբայրներտ ԱՄՆ-ում են։ Ինչու՞ դու նույնպես չմեկնեցիր ԱՄՆ մշտական բնակության և ինչու ՞ հիմա չես մեկնում։
-Գնայի ենտեղ ի՞նչ անեի։ Եկել եմ եստեղ լիացել եմ որ գնայի ենտեղ։ Աշնանը ուզում եմ գնալ երեխաներիս մոտ հետ գամ, բայց մնալու մտադրություն չունեմ։