Հարցազրույց Գյումրու Վ. Աճեմյանի ավան պետական դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Խաչատրյանի հետ![](http://mnn17.s3.amazonaws.com/mnn/wordpress/wp-content/uploads/2016/05/IMG_6970-1024x597.jpg)
-Ինչո՞ւ որոշեցիք դառնալ դերասան:
-Ինչու որոշեցիք դառնալ դերասան, այդ հարցին չեմ պատասխանի, քանի որ ես ինքս էլ չգիտեմ, թե ինչու:
-Միգուցե հոգեհարազա՞տ էր:
-Հոգեհարազատ ասելն էլ է սխալ, որովհետև մանկուց դեռ այդ զգացմունքը կար իմ մեջ, և թե ինչու, ես ինքս էլ չգիտեմ, երևի վերևից տրված մի ուժ կար, որն էլ ինձ առաջնորդեց, երևի թե:![](http://mnn17.s3.amazonaws.com/mnn/wordpress/wp-content/uploads/2016/05/IMG_6975-768x1024.jpg)
-Իսկ ինչի՞ց սկսվեց ձեր կարիերան թատրոնում:
-Այն ժամանակ`Սովետական Միության ժամանակ, ամեն մի գործարան ուներ իր ակումբը ու ինքնագործ խմբերը: Հենց թատերական ինքնագործ խմբերից էլ սկսվեց իմ կարիերան և առաջընթացը, եթե կարելի է համարել առաջընթաց:
-Ո՞րն էեղել ձեր առաջին խաղացած դերը:
-Եթե հաշվենք ինքնագոռծ խմբումկատարած դերերից, ուրեմն Հովհաննես Շիրազ` «Սիամանթո և Խջեզարե» ներկայացման մեջՋամո էի խաղում:
-Իսկ նախընտրած մասնագիտություն ունեցե՞լ եք:
-Ոչ չեմ ունեցել, որովհետև հենց մանկուց ինձ ինչ-որ մի ուժ դրդել է դեպի թատրոնը, ոչ թե նրա համար, որ դա շատ ուրախ մասնագիտություն էր, և բոլորը ձգտում էին դրան, այլ արդեն իսկ ասացի, ինձ ուղղորդում էր մի ուժ, որն անհասկանալի էր: Թե ինչու հենց դերասան. կարող էի լինել և բժիշկ, կարող էի մտածել օդաչու դառնալու մասին, սակայն ես դարձա դերասան:
-Որո՞նք են դերասանի «գործիքները»:
-Իհարկե ձայնը, լսողությունը, դե, թատերական արվեստը ինքնին սինթետիկ արվեստ է: Եվ նկարչությունը, և լսողությունը, պլաստիկան և այլ բաներ, սինթեզվելով կազմում են «դերասան» հասկացողությունը:
-Իսկ հե՞շտ է մտնել կերպարի մեջ և դուրս գալ:
-Հեշտ ասելը հարաբերական է, ինչի եմ ասում հարաբերական, որովհետև նայած ում մոտ ոնց: Մարդ կա դժվարությամբմտնում է կերպարի մեջ և դժվար դուրս գալիս, բայց եթե խոսենք իմ մասին, բոլոր դեպքերում դժվար է կերպար ստեղծելը, սկզբնական շրջանն է դժվար, երբ փորձում ես խորանալ կերպարի մեջ, հասկանալ նրա ով լինելը, դա ավելի դժվար է, քան մնացյալ պրոցեսները:
-Ո՞րն է եղել ձեր խաղացած ամենասիրելի դերը:
-Սիրելի խաղացած դեր չեմ առանձնացնի, ինչի համար, որովհետև կապ չունի` դերն ինչպիսինէ, փոքր թե մեծ, գլխավոր թե երկրորդական, բոլորն ինձ համար հարազատ են:
-Եղե՞լ են դերասաններ, որոնցով ոգեշնչվել եք, կամ փորձել եք նմանակել:
-Ոչ, եթե փորձես նմանակել ինչ-որ մեկին, դա սուտ կլինի, չի էլ կարելի: Պետք է լինես ինքնատիպ և յուրօրինակ, եթե փորձես ձայնով և տեսքով նմանվել մեկին, դա արդեն կլինի նմանակում, դա նույնպես արվեստ է, սակայն դա թատրոն չէ:![](http://mnn17.s3.amazonaws.com/mnn/wordpress/wp-content/uploads/2016/05/IMG_6976-1024x768.jpg)
-Ո՞վ է ձեր սիրելի դերասանը:
-Իմ սիրելի դերասանը նայած տարիքի, ժամանակաշրջանի; Տարիքի հետ փոխվել են, բայց բազում սիրելի դերասաններ եմ ունեցել: Եթե խոսենք հայ դերասանների մասին, իհարկե, Մհեր Մկրտչյանը, իսկ հետագայում` Հրաչյա Ներսիսյան, Խորեն Աբրահամյան: Համաշխարհային դեմքերից ես սիրում եմ Քըրք Դուգլասին ու նրանից հետո այլևս չեմ ուզում հիշել մյուսներին:
-Ցանկացե՞լ եք նկարահանվել ֆիլմերում:
-Հավատացեք, ես ավելի շատ սիրում եմ թատրոնը, եղել են նկարահանումներ, եղել են առաջարկներ, որոնցից հրաժարվել եմ: Թատրոնն ինձ համար կինոյի հետհամեմատելի չէ իբրև արվեստ:
-Հիասթափության պահեր եղե՞լ են:
-Շատ, վերջին տարիներին շատ ավելի շատ, բայց վայրկենապես անցել է, քանի որ այդ սերն այնքան ուժեղ է իմ մեջ, կարող է զայրացած պահին հիասթափության այնպիսի պոռթկում լինի, որ ասեմ` ես ինչուընտրեցի այս ճանապարհը: Բայց անմիջապես, վայրկյաններ անց կանցնի, քանի որ սերն իմ մեջ շատ է թատրոնի հանդեպ:
-Դերեր եղե՞լ են, որոնք չեք ուզեցել խաղալ, ստիպողաբար եք խաղացել:
-Ոչ, չեն եղել այդպիսի դեպքեր, որովհետև հենց ստանում եմ դերը, փորձում եմ հասկանալ կերպարը: Եթե մարդը չար է, նենգ է, հասկանում եմ ինչ կերպար է, փորձում եմ մտնել դրա մեջ և արդարացնել այն: Երևի հենց դրանից է, որ ես կարողանում եմ խաղալ շատ դերեր և բազմաթիվ կերպարներ:
-Կա՞ն դերեր, որ կցանկանայիք խաղալ:
-Կան, մանկուց երազած դերեր կան, բայց հիմա ժամանակներն այնպիսին է, որ այլևս դադարել եմ երազանքների մասին մտածելը, որովհետև հիմա այլևս հնարավոր չէ, ամեն ինչ ոնց-որ պլանավորված լինի:
-Ո՞րն եք համարում դերասանի ամենամեծ պարգևը:
-Իհարկե, հանդիսատեսի գնահատականը, հանդիսատեսի ծափահարությունները և հանդիսատեսի շնորհակալությունը: Որ տեսնում են փողոցում, կանգնեցնում, գովում խաղացած դերի համար, դերի կատարման համար, դրանից ավելի մեծ գնահատական չկա:
-Համարո՞ւմ եք, որ իբրև դերասան հասել եք ամեն ինչի:
-Ոչ, իհարկե ոչ, մարդու կյանքը բավարար չէ, որպեսզի նա հասցնի ամեն ինչ անել, նա պիտի մի 10 կյանք ապրի, որպեսզի հասցնի ամեն ինչ անել: Ես ինքս, եթե ինձ համարեմ կայացած, ապա կարող եմ վաղն ևեթ չապրել, չասեմ` մահանալ, այլ ուղղակի չապրել, քանի որ մարդը միայն շնչելով չէ, որ ապրում է:
-Իսկ դուք թատրոնո՞վ եք ապրում:
-Ոչ իհարկե, ես ճիշտ չեմ համարում այն մարդկանց, ովքեր ասում են` թատրոնն իմ կյանքն է, ես թատրոնով եմ շնչում: Ճիշտ է, թատրոնն իմ երկրորդ տունն է, բայց առաջնայինն ինձ համար իմ ընտանիքն է ու իմ երեխաները, և հետո նոր մնացյալը: Իսկ այն մարդիկ, ովքեր կարելի է ասել, «ամուսնանում են» թատրոնի հետ, իրենց ամբողջ կյանքը միայնակ են անցկացնում, հետագայում` ծերության շրջանում արդեն զղջում են, թե` վայ, ես ինչո՞ւ չամուսնացա, ինչո՞ւ հիմա մյուսների նման երեխաներ ու թոռներ չունեմ: Ու ընդհանրապես, ամեն ինչին ֆանատիկորեն տրվելը, թմրանյութի պես բան է:
-Դուք քանի՞ երեխա ունեք:
-Երկու երեխա:
-Կցանկանայի՞ք, որ նրանք էլ դառնային դերասան, դեմ չէի՞ք լինի:
-Չէի ցանկանա, բայց նրանք արդեն դերասաններ են: Տղաս` Մանվելը, Երևանում է աշխատում, իսկ աղջիկս`Մալվինան,մեր թատրոնում:
-Ապագա դերասաններին ի՞նչ կմաղթեք:
-Թատրոնը մի աշխարհ է, պետք է ծնվել որպես դերասան, միայն սովորելով հնարավոր չէ դառնալ: Այդ մարդուն կարող են ուղղորդել, ասել` գնա աջ, ձախ ինքը կգնա, բայց հոգի չի ունենա, ինքը դերասան չի լինի:
Հարցազրույցը վարեցին`
Լիլիթ Խառատյանը, Հռիփսիմե Բալոյանը, Նարեկ Մարտիրոսյանը