Ազատ տարածք խորագրի արխիվներ

Erik Petrosyan

Լուռ երկիր

Հայոց երկի’ր,

Կամքի երկի’ր,

Լուռ երկի’ր:

Պիտի’ լինես

Դու անվախ`

Ապրելու այս

Աշխարհի մեջ անիրավ:

Ապրելու, որ

Ստեղծես քո’նը,

Քո’ ձեռքով,

Արարես ու

Ցույց տաս քոնը`

Հպարտ դեմքով:

Արարես, որ

Ցույց տաս

Այս աշխարհին,

Որ կա’ հայը,

Ու երբեք չի կորչի:

Ու թե լինենք միախմբված,

Այս պահից,

Ուրիշ երկիր չի կարող

Բաժանել քո ազգին:

Հայոց երկի’ր,

Կամքի երկի’ր,

Լուռ երկի’ր:

 

Եվ այսօր ահա այս պատերազմում

Մենք պարտված եղանք,

Բայց սա դեռ սկիզբն է.

Մենք պետք է լինենք

Շատ համբերատար,

Աստված մեզ հետ է:

Շրջափակված է

Արցախն ոսոխով,

Բայց դեռ ձգտում է

Անկախ լինելուն:

Ու դու աշխարհ,

Անգամ չես տեսնում

Երբ այդ ամենը աչքիդ առաջ է տեղի ունենում:

Դու մի Փոքր Հայք`

Մեծ Հայքի կողքին:

Դու ես պաշտպանը

Քո Հայաստանի:

Այս երեկոն էլ,

Թող իջնի գլխիդ,

Ու թող որ բացվի

Լույսը այս խաղաղ:

 

Նայում եմ մի պահ

Քո վեհ ու վսեմ ճակատին`

Վրան նշմարված

Մի հավերժություն կա անգին:

Ճերմակ գագաթիդ

Ամպերն են իջել,

Դարձել հովանի:

Տապանն է կանգնել

Քո վրա Նոյի:

Արևն է հայացքը

Սևեռել լանջիդ,

Զմայլվել քո գեղեցկությամբ:

Ախ, ինչքան ես դու ինձ մոտիկ….

Մի Սուրբ լեռ,

Մի Մեծ Մասիս…

Տրնդեզը Արցախի Մոխրաթաղ գյուղում

Տրնդեզն ամենասիրելի տոներիցս էր։ Միշտ պապիկիս հետ էի ասոցացնում։ Ինքն էր վառում մեր տան կրակը, որը փողոցի ամենամեծը պիտի լիներ։ Հետո նայում էր կրակի ծխին. դեպի դաշտերն է գնում, ուրեմն` տարին բերքառատ կլինի։ Տատիկն էլ այրվող փայտի կտորով մեր մազերի ծայրից մի փոքր մաս էր այրում։ Իմաստը չէի հասկանում, չեմ էլ հիշում` հարցրել եմ երբևէ, թե չէ։ Տատիկն է, ուզում է անել, թող անի։

Անցյալ տարի սա ամենասովորական մի օր էր։ Օր` ոչնչի մասին։ Ես` Արցախում, որտեղ այս տոնը գրեթե չի նշվում, իսկ պապիկս այնտեղ` հեռու երկինքներում։

Երեկ ուշ երեկոյան պատահմամբ հիշեցի, որ վաղը Տրնդեզ է։ Խոսքը մեր մեջ, հիմա անգամ դասի գնալու ու առհասարակ ապրելու հավես չունեմ, էլ ուր մնաց որևէ բան կազմակերպելու,  բայց մտածեցի` մի բան անենք։ Էրեխեքի հետ որոշեցինք ու շատ անսպասելի, արագ ինքնակազմակերպվեցինք։ Նարինեն աղանձը սարքեց, Լաուրան` պոպկորնը, ես` իմ կյանքի առաջին հալվան։ Մամայի հետ խոսելով, ամեն քայլը քննարկելով, տունս ավերակ դարձնելով, բայց մի կես ժամում սարքեցի, ու կարծես բոլորը գոհ էին։ Դե իհարկե, նախապես սպառնացել էի, որ եթե համով չլինի էլ, ձևացնեն։

Հետո ինքնաեռով թեյ խմեցինք, խարույկի շուրջ երկար զրուցեցինք։ Եվ մյուս տարի էլ չեմ մտածի, թե նախորդ տարվա այս օրը ոչնչի մասին էր։ Թեև ես Արցախում եմ, Մոխրաթաղ գյուղում, իսկ պապիկը, որին անսահման եմ կարոտել` հեռու երկինքներում։

Ապրեցինք բլոկադայի երրորդ ամսվա առաջին օրը։