Ազատ տարածք խորագրի արխիվներ
Վերելք Խուստուփ
Լուսանկարչությունը՝ երկրորդ մասնագիտություն
«Պետք է միշտ առաջ շարժվել և ոչ մի դեպքում չհանձնվել»,- մեզ հետ զրույցում ասաց լուսանկարիչ Աստղիկ Գևորգյանը։ Աստղիկը Երևանից է, 32 տարեկան: Երկու երեխաների մայր Աստղիկը երկու մասնագիտություն ունի՝ առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է, իսկ երկրորդով` լուսանկարիչ: Մինչև նոր մասնագիտությամբ զբաղվելը, աշխատել է առաջին մասնագիտությամբ տասը տարի, որպես տնտեսագետ, իսկ արդեն երկու տարի է, ինչ զբաղվում է լուսանկարչությամբ:

-Երբ գտնվում էի 2-րդ ֆիզարձակուրդում, հասկացա, որ երկու բալիկներիս հետ դժվար կլինի վերադառնալ նախկին աշխատանքին և աշխատել ժամը 9-ից մինչև 18-ը։ Մի օր երեխաներիս տարել էի լուսանկարահանելու և հենց այդ ժամանակ մտածեցի, որ կարելի է խորանալ այդ ոլորտում, սովորել լուսանկարչություն և աշխատանքը համատեղել երեխաների խնամքի հետ: Կարելի է ասել, որ ամեն բան շատ արագ ստացվեց. ֆոտոապարատ գնելը, սովորելը և հաճախորդների այցը, իսկ մինչ ցանկացա մտածել` արդյոք ճի՞շտ արեցի, արդեն հաճախորդների մեծ խումբ ունեի,- ասաց Աստղիկ Գևորգյանը:

Աստղիկը սովորել է Բավեյան ստուդիայում, մասնակցել նկարահանման դասընթացներին, և մի շարք օնլայն կուրսեր է անցել ռուսական շուկայի լուսանկարիչների մոտ: Նկարում է բոլոր ոճերով, մեծ մասամբ գերակշռում են ընտանեկան և երեխաների լուսանկարահանումները։ Միայն հագուստի խանութների հետ է համագործակցություն ունեցել՝ հիմնականում «օնլայն շոփերի» հետ: Ատղիկի խոսքով, մեծ հաճույքով է իր աշխատանքը կատարում, և ինչքան էլ հոգնած լինի, երբ նկարում է, ամեն ինչ անցնում Է:

-Ապագա լուսանկարիչներին խորհուրդ կտամ նկարել շատ և չմտածել միանգամից գումար վաստակելու մասին,- եզրափակեց Աստղիկ Գևորգյանը:

Մարզաբնակ կին ձեռներեցների համար
Հայաստանի ամերիկյան համալսարանի Բաց կրթության բաժինը հանդես է գալիս բացառիկ առաջարկով մարզերում բնակվող կին ձեռներեցների համար։
Մեծ ուրախությամբ հայտարարում ենք «Հայաստանի մարզերում փոքր կամ սկսնակ բիզնեսի զարգացում՝ կանանց համար կրթաթոշակով» ծրագրի և ընդունելության գործընթացի մեկնարկի մասին։
Ծրագրի նպատակն է նպաստել գործարարության զարգացմանը Հայաստանի մարզերում` հատուկ աջակցություն ցուցաբերելով կին ձեռներեցներին։
Ծրագիրը պատրաստված է Հայաստանի ամերիկյան համալսարանի Գործարարության եւ տնտեսագիտության ֆակուլտետի կողմից և հրավիրում է բիզնեսով զբաղվող անձանց մասնակցելու խորացված վեցամսյա դասընթացի՝
գործարարության, բիզնեսի կառավարման, ֆինանսների կառավարման եւ նոր շուկաների որոնման թեմաներով։ Հիմնական ծրագրին զուգահեռ՝ օտարերկրյա եւ տեղացի մենթորները ծրագրի մասնակիցների համար կապահովեն անհատական եւ գործնական խորհրդատվություն՝ միտված մասնակիցների բիզնեսների զարգացմանը եւ նոր գաղափարների կայացմանը։
Ուսուցման հիմնական մասը ընթանալու է անգլերենով, ուստի նախապես կկազմակերպվի անգլերենի դասընթաց։
Ծրագրի հովանավորն է գիտությունների դոկտոր, ամերիկահայ Հրայր Քաբայանը, ով հատկապես կարեւորելով որակյալ կրթությունը եւ կնոջ դերը զարգացած հասարակությունում, սահմանել է լիարժեք կրթաթոշակ իգական սեռի բոլոր ձեռներեց դիմորդների համար։
Այս տարի ծրագիրը կմեկնարկի հանրապետության հյուսիսային՝ Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում։
Ծրագիրը նախատեսված է այն աձանց համար, ովքեր ունեն.
● գրանցված փոքր բիզնես,
● բիզնեսի ընդլայնման գաղափար,
● նոր հմտությունների ձեռք բերման ցանկություն։
Ծրագրի հայտադիմումը. https://docs.google.com/…/1FAIpQLSdTEjmwujRNf2…/viewform
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է Դեկտեմբերի 11-ը, ժամը 24։00-ն։
Հրավիրում ենք ծրագրով հետաքրքրված անձանց հանդիպուեւմների Բաց կրթության մարզային կենտրոններում։ Հանդիպումների ընթացքում մանրամասն կներկայացնենք ծրագիրը եւ կպատասխանենք բոլոր հարցերին։
Հանդիպումների ժամանակացույցը և Բաց կրթության կենտրոնների հասցեները ստորև`
Շիրակի մարզ՝ Նոյեմբերի 29-ին ժամը 12։00-ին
Հասցե՝ ք. Գյումրի, Գայի փ. 1 Տեխնոպարկ, 3-րդ հարկ, ՀԱՀ կենտրոն
Հեռ.` +374 93 86 34 45
Լոռու Մարզ՝ Դեկտեմբերի 1-ին, ժամը 12։00-ին
Հասցե՝ ք. Վանաձոր, 12 Շինարարների փ. Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, 1-ին հարկ, ՀԱՀ Բաց կրթության կենտրոն,
Հեռ.` +374 93 83 94 45
Տավուշի Մարզ՝ Դեկտեմբերի 1-ին, ժամը 16։00-ին
Հասցե՝ ք. Դիլիջան, Միյասնիկյան 63 4-րդ հարկ, ՀԱՀ Բաց կրթության կենտրոն
Հեռ.` +374 93 82 64 45
Այս կանաչ, կարմիր աշխարհը
Տպավորություններ Գերմանիայից. Ֆրանկֆուրտ, Մյունստեր, Վիսբադեն

Ֆրանկֆուրտ

Ֆրանկֆուրտ

Մյունստեր

Մյունստեր

Մյունստեր

Վիսբադեն
Հրաժեշտից առաջ


Տպավորություններ Գերմանիայից. Բեռլին, Բոնն, Դյուսելդորֆ, Քյոլն
- Բեռլին
- Բեռլին
- Բոնն
- Դյուսելդորֆ
- Դյուսելդորֆ
- Քյոլն
Տպավորություններ Գերմանիայից. Համբուրգ, Բրեմեն, Հաննովեր
- Համբուրգ
- Համբուրգ
- Բրեմեն
- Բրեմեն
- Բրեմեն
- Հաննովեր
- Հաննովեր
- Հաննովեր
- Հաննովեր












































