
Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի
Աստղերի համար հարյուր տարին, հավասարազոր է մեր ապրած մեկ վայրկյանին, իսկ աստղերը այնքան հեռու են, որ նրանց լույսը Երկիր հասնելու համար պահանջվում է ամենաքիչը վեց հարյուր տարի: Այսպիսի ահռելի թվերով խոսելը բավականին հեշտ է, այնինչ եթե սկսենք պատկերացնել, ապա դա կլինի այն, ինչ մեզ մոտ՝ Երկրի վրա, անվանում են հավերժություն: Մենք տեսնում ենք աստղերը, բայց արդյո՞ք աստղերը տեսնում են մեզ… Չեմ կարծում, քանի որ հաճախ այն աստղերը, որոնք մենք տեսնում ենք, արդեն մահացած են:
Աստղագետ Գաբրիել Օհանյանը, որին մենք ծանոթացել էինք նախորդ օրվա «աստղային ճանապարհորդությունից», մեզ ծանոթացրեց Բյուրականի աստղադիտարանի ավելի երիտասարդ աստղագետների և գիտաշխատողների հետ:
-Բարև ձեզ: Մենք հետաքրքրված ենք երիտասարդ աստղագետներով: Ուզում ենք ֆիլմ նկարել: Կարելի՞ է:
-Բարև ձեզ, ներողություն, երիտասրդ ասելով դուք ի՞նչ տարիք նկատի ունեք,- խոսեց տարքիքով ամենամեծը:
-Ձեր տարիքի:
Ժպտացինք:
-Լավ, բարի, համեցեք:
Նրանց թիմը պատրաստակամորեն տվեց համաձայնություն հարցազրույց տալու:
-Թիմով հինգն էինք, բայց ինչպես նկատում եք, չորսս ենք մնացել: Մեր խմբից մի ակտիվ երիտասարդ որոշեց դառնալ ծրագրավորող: Հիմա ծրագրավորումն ավելի բարձր է վարձատրվում, քան աստղագիտությունը:
-Ինչպե՞ս որոշեցիք դառնալ աստղագետ:
-Մեր ճանապարհները միևնույն ձևով են անցել: Սկզբից կիրք աստղերի նկատմամբ, հետո մի քիչ գիտություն: Ոգևորությունը ժամանակի ընթացքում մի քիչ մարում է, ավելի ճիշտ, փոխվում է սիրո: Իսկ եթե սերը դադարեց, ապա ուղղակի հրաժարվիր այդ մտքից. դա քեզ օգուտ չի տա: Դու կդառնաս զոմբի, որ փող է աշխատում, ոչ թե ապրում:
-Ձեր երեխաներին կթողնե՞ք զբաղվեն աստղագիտությամբ:
-Եթե հասկանամ, որ նա իրեն գտնում է աստղագիտության մեջ, ապա` այո:
-Դրսում ավելի լավ են վարձատրվում, չէի՞ք ուզենա տեղափոխվել այնտեղ:
-Մենք հաջողակ ենք, հաջողակ այնքանով, որ կարողանում ենք դրամաշնորհներ ստանալ սիրած աշխատանքով զբաղվելու համար և հաճախ ենք գնում տարբեր երկրներ ուսումնասիրություն կատարելու, բայց միշտ մնալ այնտեղ չենք պատրաստվում:
Երկար ու հաճելի զրույցից հետո որոշեցինք պտտվել այգում, որը իմիջիայոց, լի էր մեծ եղևնիներով: Կարծես այն էներգետիկ ճգնաժամը, որը պատել էր պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրին,շրջանցել էր այգին և աստղադիտարանը: Մինչդեռ այդպես չէր. Այստեղ էլ շատ ցուրտ էր, սակայն կարծում եք այդտեղի գիտաշխատողները կամ հենց ինքը` Վիկտոր Համբարձումյանը չի՞ ցանկանցել տաքության մեջ ապրել: Վերջերս մի լուսանկարի հանդիպեցի համացանցում, որտեղ Վ. Համբարձումյանն էր`պատերազմի տարիներին ցրտից կուչ եկած աշխատասենյակում: Այնինչ դրսում`աստղադիտարանի այգում, որը Բուսաբանական այգու մի մասն է համարվում, 40 հա տարածքում բազմաթիվ ծառեր կային:
Կարծես հենց այդ աշխատանքից էր, որ աստղագետները շարունակում են իրենց և գիտական աշխատանքը, և չեն դադարում լինել մեծ հայրենասեր` նմանվելով Վ. Համբարձումյանին:
Ես պատրաստվում էի մեր երկարաշունչ հոդված գրել աստղագիտության ու նրա ամեն օր բացահայտվող նոր հայտնագործությունների մասին, սակայն կարծում եմ, հենց այս պատմությունը ամեն ինչ ասում է մարդու մարդ մնալու մասին:
Ես գտա այն, ինչ փնտրում էի Հայաստանում, ես գտա այն աստղերին, որոնք իսկապես պետք են Հայաստանին, և որոնց լույսը երբեք չի մարում:
Վերջապես ավարտվեց այս ուսումնական տարին ևս, որն ինձ համար դարձավ վերջինը դպրոցում։ Դպրոցի և համալսարանի սահմանաբաժանին ունեի միայն երկու ամիս` կյանքս փոխելու ու հասուն կյանքին պատրաստվելու համար։ Ի՞նչը կարող էր ավելի արագ և արդյունավետ լինել այս դեպքում ու կտրուկ շրջել աշխարհայացքս, եթե ոչ ամառային դպրոցը։ Հենց այսպես էլ մտածում էի ու արդեն փնտրտուքների մեջ էի, երբ դեմ դիմաց կանգնեցինք ես ու «ԱրքաՆե 2015»֊ի մասնակցի հայտադիմումը։ Ավելի լավ ի՞նչ կարող էր լինել։ Դիմեցի, ընտրվեցի ու գնացի Ստեփանավան։ Դիմելուս օրվանից մինչ «ԱրքաՆե» ոտք դնելս անընդհատ մտածում էի, թե ինչ կարող է նշանակել դպրոցի անվանումը։ Ամեն ինչ պարզվեց տեղում․․․
Մենք ամառային դպրոցի 8-րդ շրջանավարտներն էինք, մեր արքունիքի 8-րդ իշխանազուն սերունդը։