Մեդիա ճամբարներ խորագրի արխիվներ

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

ՀԱՅ-ԲԵԼԳԻԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. “EXPLORING THE WORLD THROUGH THE LENS OF CAMERA”. Իմ սիրելի արզականցիներ

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Իմ ու քո Երևանը

Այս լուսանկարների հեղինակը Օրիեն Լեքլյուզն է: Նա Հայաստանում էր գտնվում Տումուլդ-Մանանա համատեղ անցկացվող  Exploring the world through the lens of camera ծրագրի շրջանակներում:  Ահա այսպիսին է Օրիենի հայացքը իմ ու քո Երևանին:

2018-1940=78

Լուսանկարը՝ Արման Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Արման Բաղդասարյանի

Exploring the world through the lens of camera ծրագրի շրջանակներում

78 տարեկան է Հայաստանի ամենահին վարսավիրանոցը: Այն գտնվում է Գյումրիում: Բոլոր վարսավիրները տարիքով են, միայն մեկն է երիտասարդ: Այնտեղ միայն տղամարդկանց մազերն են կտրում, քանի որ ինչպես վարսավիրներից մեկը ասաց՝ այստեղ տղամարդու հոգեբանությամբ է ամեն ինչ արվում:

Այդ մթնոլորտը, տարիքն առած վարսավիրները, հին պատերը, ամեն ինչը կարծես ստիպի քեզ, որ մազերդ հենց այդտեղ կտրես:

-Ստեղ շատ մարդիկ են մազ կտրում։ Ժամանակին էն մեկը գալի մազերը ստեղ էր կտրում, հիմա տղային ա բերում ստեղ մազ կտրելու,- պատմում էր վարսավիրը:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Ամենածեր վարսավիրը 84 տարեկան էր: Ցավոք, չկարողացա նրա հետ խոսել․ գործով էր զբաղված:

-Էն երկրաշարժի կինոն տեսե՞լ եք,- չսպասելով պատասխանին՝ վարսավիրը շարունակեց,- Ռուսաստանից եկել էին այ էն աթոռի մոտ մի դրվագ նկարեն ու գնան:

Այդքանով գովքի ժամը չավարտվեց:

-Արամեն էլ էր եկել: Մազերը կտրեց, փողը չտվեց, ականջները կտրեցինք,- լուրջ դեմքով ասաց հաշվարկներ անող վարսավիրը:

-Եվրոպացիներ էին եկել, էդ ժամանակ էլ պարկետը քանդած, ծակված էր, եկել պառկել՝ նկարվում էին պարկետի հետ:

-Պարկետը էն ա, տեսնում եք՝ նորը խփեցինք, եկել դժգոհում էին, թե բա՝ մեզ էն հինն էր դուր գալիս: Հիմա արի ու մի ասա՝ մեր «կամֆո՞րտն» ա կարևոր, թե՞ ձեր ուզածը:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

-Մրցույթներ էլ ենք հաղթել: Պետք է մեկ հոգու վրա երեք տեսակի «պրիչոսկա» անեինք: Հաղթեցինք:

Իսկ ես նստած լսում և մտածում էի, թե ինչու գալուց առաջ մազերս այսքան կարճ կտրեցի:

Ազիզյանները

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

Exploring the world through the lens of camera ծրագրի շրջանակներում

Մի քանի օր առաջ մենք մեր բելգիացի ընկերների հետ մեկնել էինք Արզական գյուղ` հյուրընկալ ընտանիքներում ապրելու և գյուղի սովորույթներին ծանոթանալու: Ես պետք է մնայի Ազիզյանների ընտանիքում։ Մի ընտանիքում, որտեղ ապրում էին ընդամենը 3 հոգի, բայց այդ օրերին իրենց երկհարկանի տունը լեփ-լեցուն էր: Հյուրեր էին եկել ամենատարբեր մարզերից ու վայրերից:

Գյուղում Աստվածածնի վերափոխման տոնն էր: Տոնի նախորդ օրվանից փողոցները լցվում են ավտոմեքենաների ձայներով, մարդկանց մեծ հոսքով և, իհարկե, մեծ նախապատրաստությամբ: Մի մասը գաթա էր թխում, մի մասը` լավաշ: Տղամարդիկ նախապատրաստում էին միսը, շինարարական և այլ գործեր անում:

Ազիզյանների տանը, որտեղ ես էի գիշերում, գեղեցիկ ու մեծ ոգևորություն էր: Սասուն հոպարը իրենց բակում մի ամբողջ տիեզերք էր պատրաստել գունավոր լույսերով` դեղինով՝ լուսինը, կողքինները աստղերն էին: Գայանե քույրիկը լավաշ ու գաթա էր թխում: Ու բոլորը մեծ անհամբերությամբ սպասում էին առավոտվա գեղեցիկ մատաղին:

Առավոտյան 5:30-ից մարդկանց հոսքը սկսվում էր դեպի Արզական գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի` մասնակցելու տոնի կատարվելիք արարողություններին:

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

Լուսանկարը` Ամալյա Հարությունյանի

Մենք արթնացանք տան եռուզեռից: Ազիզյանները չէին էլ համբերել, որ առավոտը բացվի, սկսել էին աշխատել:

Վեր կացանք, Սասուն հոպարը արագ մեզ դուրս կանչեց, հատուկ տոնի կապակցությամբ փայտե սեղան էր պատրաստել, ու աչքերը երջանկությունից փայլում էին։ Երջանիկ էր, որ տոնի անցկացմանն իր մեծ դերն էր ունեցել: Նախաճաշեցինք, ու բոլորը անցան իրենց գործերին:

Սասուն հոպարը մատաղն էր պատրաստում, Գայանե քույրիկը եփեց մատաղը: Թոնիրում գունավոր բանջարեղենն ու միսը խորոված էր դառնում: Խարույկի մեջ գեղեցիկ գույներով պատրաստվում էր տոնի կարևոր բաղադրիչներից մեկը: Խոհանոցի հարակից սենյակը, որտեղ հաց էին թխում, լիքն էր իրար վրա դրված լավաշներով։

Հյուրերը տան անդամների պես պատրաստություն էին տեսնում: Սուսան տատին օգնում էր մատաղը եփել, մյուսները սմբուկ էին մաքրում, աղցան պատրաստում:

Էսպես պատրաստվեցին, պատրաստվեցին և այնքան համեղ ու հաճույքով էին ուտեստներ պատրաստում, որ չէին վերջացնում աշխատանքը, բայց չէին էլ հոգնում այդքան անելուց: Վերջում, երբ պետք է գնայինք, ընտանիքի անդամները քիչ էր մնում նեղանային մեզնից:

-Յա ոնց, էս առանց մեզ հետ սեղան նստելու գնո՞ւմ եք:

Չթողեցին, նստեցրին սեղանի շուրջ, բացատրեցին, որ չի կարելի առանց մատաղ ուտելու գնալ, որ չեն կարող թողնել՝ իրենց տանը լինելով՝ չուտել ու դուրս գալ։ Մի-մի կտոր կերանք ու դուրս եկանք:

Գեղեցիկ գույներով խորովածն էլ խոստացանք մյուս անգամ համտեսել՝ նորից հյուրընկալվելու ակնկալիքով:

Ամալյա Հարությունյան

A few days ago we traveled with our Belgian friends to the village of Arzakan for living in host families and getting acquainted with the traditions of the village. I had to stay in the Azizian family, in a family where only three people lived, but on these days their two-story house was full. Guests came from different regions and places.

The village was celebrating one of ceremonies

The day before ceremony the streets was filled

with car voices, a great deal of people, and, of course, great preparation. Some of them baked gata and some were lavash. Men were preparing meat, doing construction work, and other things.

At Azizyans’ home, where I was overnight, was beautiful and great enthusiasm for ceremony. Mrs Sasun made a whole universe with colorful lights in the yard, the moon with yellow, and the stars on the sides. Miss Gayane baked lavash and gata. And everyone was waiting for the beautiful morning of the day and sacrifice.

From 5:30 am, people started flowing to the Surb Astvatsatsin church in the village of Arzakan to participate in the celebrations.

We woke up from the voices of booming house. The Azizians did not endure, that morning had begun, they began to work intensively.

We got up, Mrs Sasun quickly called us out, he made a wooden table on the occasion of holiday, and his eyes were full of happiness. It was a happiness that he had a big role in celebrating the holiday. We ate breakfast and everyone went through their work.

Mrs Sasun was preparing a sacrifice, and Miss Gayane cooked meal. In Tonir colorful vegetables and meat became barbeceu. One of the important components of the holiday was made in the fireplace with beautiful colors. The room next to the kitchen, where they baked bread, was full of lavash sheaf and stoves.

The guests do and participate the preparations like homeowners. Susan grandma helped to cook meals, the other cleaned bent and cooked salad.

They were cooked, cooked and cooked so delicious and delicious, they did not finish their work, but they did not even get tired of doing it. In the end, when we were to go, the family members were shrinking from us and said.

-Why do you go without eat this mealswith us ?

They did not allow us to go.They sit down at the table and explained that we could not go without eating a meal, so they could not let us leave their home without eating. We ate a piece and went out.

The beautiful barbecue also was promised to taste the once again with the expectation of hosting again.

Amalya Harutyunyan

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Կյանքը հաղթած

Exploring the world through the lens of camera ծրագրի շրջանակներում

Գյումրու կենտրոնական փողոցներից տնակային թաղամասերից մեկը հասնելու համար տասը րոպեից քիչ ժամանակ է պետք: Մինչ այդ, ժամանակ` մտածելու, թե ինչից կարող ես խոսել նրանց հետ, ովքեր ապրել են երկրաշարժը, ովքեր, գուցե, բայց իրականում՝ հաստատ չեն ուզում նորից խոսել այդ մասին: Իսկ ես գնում էի՝ հարցնելու բաներ, որոնք լսել գուցե ինքս էլ չէի ուզում: Տնակների թաղամասում երկրաշարժն իրեն հիշեցնել է տալիս ամենուր, մարդկանց աչքերում՝ հատկապես: Ուրեմն՝ ի՞նչ հարցնել: Կամ ինչպե՞ս հարցնել՝ չլսելու, որ 88-ին մարդիկ միմյանց շնորհավորում էին՝ հարազատի դին գտնելու համար:

Այստեղ 88-ից մնացած ինչ-որ սառը շունչ կա, այստեղ մարդիկ խուսափում են խոսել նրա մասին, ինչ, թվում է, արդեն անցյալ է:

Բայց այստեղ կողք-կողքի են անցյալն ու ներկան, իսկ այնտեղ, ուր մարդիկ քարե տներ են կառուցում երկրաշարժից հետո ստացած տնակների տեղում կամ դրանց փոխարեն՝ ապագան է: Այս քարե շենքերը, եթե իհարկե այդպես կարելի է կոչել՝ դեռ տնակներ են, կամ մի քիչ ավելին են, քան տնակն ու մի փոքր ավելի քիչ, քան տունը:

Երկրաշարժին, անցյալին ու կյանքին հաղթած ապագան ապրում է այդ թաղամասի տնակներից մեկում: Երբ հասանք այնտեղ, նա վերանորոգում էր հարևանի տունը: Կարճ մազեր, արհեստավորին բնորոշ սպորտային- թեթև հագուստ, գյումրեցուն բնորոշ հումոր ու զրնգուն ձայն: Իսկ նա կին է, ով մինչ 88-ը կար ու ձև էր սովորում ուսումնարանում, ով երկրաշարժից հետո աշխատում էր Մարալիկի տեքստիլ գործարանում: Նա երկրաշարժից հետո ամուսնացել է, կորցրել ամուսնուն: Նրա երկու երեխաներն այսօր Ռուսաստանում զբաղվում են նույն գործով, ինչով մայրը՝ Հայաստանում: Չնայած աղջիկը՝ Աղունիկը, ծանրամարտի Հայաստանի առաջնության քառակի չեմպիոն է: Իսկ տիկին Անահիտը հիմա իր հոր տնակ-դոմիկում է, որը կառուցել են երկուսով՝ սեփական ձեռքերով: Ինքը երբեմն գնում է երեխաներին տեսնելու, բայց հիմա այնքան հաճախ չէ, որովհետև այդպիսի մի այցի ընթացքում գողացել են աշխատանքային գործիքներն ու տան սպասքը: Չնայած, սպասքն այնքան էլ հոգ չէր, գործիքները…
Տիկին Անահիտն ասում է, որ երբեմն մարդիկ զարմանում են, թե ինչպես կարող է կինը տներ վերանորոգել, բայց հետո ամեն բան հարթվում է: Քաղաքացիները վստահում են իրեն: Նա, իրականում ամենևին էլ չի բողոքում կյանքից, աշխատանքից ու նույնիսկ դոմիկից, որտեղ ապրում է: Նա անգամ ասում է, որ կհրաժարվի պետության տրամադրած բնակարանից.

-Էդ կվարտիրաները դուրս չեն գա: Հետո էդ նոր սարքած շենքերում կփռշտաս, կողքիդ հարևանը կըսե՝ առողջություն:

Երկրաշարժից մնացած նրա հիշողությունները թարմ են: Այդ օրը նա ուսումնարանում էր, քույրը՝ աշխատանքի: Այդ օրը նրա եղբայրը կորել է, գտնվել միայն մեկ օր անց: Նրա հայրը մնացել է փլվող շենքի տակ ու երկար ժամանակ հիվանդանոցում եղել: Հենց այդ ժամանակ է տիկին Անահիտն ապրել շենքում ու ատել այն: Ինքն ազատության է սովոր, թեկուզ դոմիկում:

Այս դոմիկում նա մոր հետ է ապրում, իսկ պատերին աղջկա մեդալներն են, որոնք հաշվել ուղղակի չէր լինի: Տնակը սեփականաշնորհելու հնարավորություն ստանալուց հետո որոշել է վերանորոգել այն: Ասում է՝ հաջորդ տարի կավարտի:

Տնակի բակում մի ուրիշ՝ ավելի փոքր դոմիկ է, ուր մի ժամանակ ապրել է ինքը, իսկ հիմա օգտագործում է որպես արհեստանոց: Գործիքները գնալով ավելանում են, տեղը՝ նվազում: Եվ դարպասը, որ բաժանում էր նրա տնակը թաղամասից, թվում է, ինչ- որ սահման է, որից ներս ինքը պարզապես չի ուզում թողնել երկրաշարժի ստվերը։

Հետաքրքիր պատմություն Յիթսե Վան Նյութենից և Լիո Կաեբլենից

Exploring the world through the lens of camera ծրագրի շրջանակներում

Հետաքրքիր պատմություն Յիթսե Վան Նյութենից

Երբ ես մտածում էի հետաքրքիր, զվարճալի պատմության մասին, միանգամից մտաբերեցի այն երեկոն, երբ մենք եկանք հյուրատուն հյուրընկալ ընտանիքներից։ Երբ ավտոբուսը կանգ առավ, ես և Լենկան որոշեցինք չսպասել բոլորին «Մանանա» կենտրոնի աստիճաններով բարձրանալու համար, որտեղ մեր իրերն էին։

Մենք մտանք շենք և լսեցինք որոշ ձայներ։ Մի փոքր վախենալու էր, բայց դեռ ամեն ինչ լավ էր։ Մի րոպե հետո մի սև կատու թռավ աստիճաններից մեր ոտքերի մոտ, և մենք շատ վախեցանք, մեր սրտերը զարկում էին։ Երբ մենք վերջապես բարձրացանք աստիճաններով, 10 րոպե սպասեցինք մյուսներին։ Մենք իրոք հոգնեցինք մյուսներին սպասելուց, իջանք ցած և հասկացանք, որ այդ ամբողջ ժամանակ մենք այլ մուտքում էինք։

When I think of a funny story my mind goes straight to the evening we came home from the host families.

When the bus dropped us off at Manana, Lenka and I didn’t want to wait for the others to go upstairs, where our stuff was. We went into the apartment and we heard some scratching noises. It was kind of scary but it was okay. A minute later a black cat rushed down the stairs next to our feet and it scared us a lot, our hearts were racing. When we finally got upstairs, we waited for ten minutes for the others to come. When we were really getting frustrated from all the waiting we went down and realized we’ve been in the wrong building the whole time.

***

Հետաքրքիր պատմություն Լիո Կաեբլենից

Երբ մենք Արզականում հյուրընկալ ընտանիքում էինք, ջրի խնդիր առաջացավ։ Ես և Ռոուինը թեթև տարանք այդ փաստը, մտածեցինք, որ ուրիշ տուն կգնանք ու կլվացվենք, իսկ հայերի մոտ այս իրավիճակը տանելը ավելի դժվար էր. սա ցույց է տալիս մշակութային տարբերությունները, մենք երևի թե ավելի հարմարվող գտնվեցինք, քան հայերը։

Պատմեմ ևս մեկը։ Երբ մենք հյուրընկալ ընտանիքում էինք, նախաճաշի ժամանակ ես ասացի Լիլիթին՝ թարգմանի տանտիրուհուն, որ մուրաբան շատ համով էր։ Մեկ ժամ անց, երբ արդեն պետք է դուրս գայինք, նա ինձ ապակե տարայով մուրաբա բերեց, որպեսզի տանեմ ինձ հետ Բելգիա։

Սա խոսում է ձեր հյուրասիրության մասին։

An interesting story with Lio, who is a Belgian leader

While I was staying with my host family in Arzakan, it happened to be a problem with the water there. Me and Rowin took it quite easy and thought that we can go to another house to have a shower. In Armenia the situation seemed to be a bit odd, I guess it talks about the cultural differences! It turned out we were more adaptive than the Armenians.

I also want to tell this one. While we were staying in the host family I once asked Lilit during the breakfast to translate to the family that the jam was delicious and after an hour when we were about to go out she gave me a jar full of jam to take with me to Belgium. This really talks about your hospitality!

Գրի առավ Ինեսա Զոհրաբյանը

Հայ-բելգիական ծրագիր. “Exploring the world through the lens of camera” օր վերջին` տասնչորսերորդ

-Էս դրամապանակը` թեն հաուզընդ դրամ, իսկ էս վզնոցը` ֆոր հաուզընդ ֆայֆ հանդրիդ դրամ։ Թարգմանի, թող իմանան, ազի՛զ։

-Առավոտը սկսվեց Վերնիսաժում, որտեղ բելգիացի ընկերների հետ փնտրում էինք հայկական մշակույթը խորհրդանշող նվերներ։ Երկարատև փնտրտուքներից հետո, վերջապես մեզ հաջողվեց գտնել այն, ինչ փնտրում էինք։

-Վերջին անգամ է, որ կբարձրանանք «Մանանա» տանող աստիճաններով,- տխուր ասաց Յիթսեն։

-Վերջ, վերջ, մի՛ տխրիր։ Էլի կվերադառնանք Հայաստան,-պատասխանեց Վալերիան

-Աղջիկնե՛ր, մի շտապեք տխրել։ Դեռ ունենք ժամեր՝ միասին անցկացնելու համար։

«Մանանա» ներս մտնելուն պես հայտնաբերեցինք մյուս մասնակիցների հոգնած, բայց  աշխատանքային դեմքերը։ Անին սովորության համաձայն սուրճ էր խմում ու երջանիկ էր, որ ավարտել է իր նախագծի հայերենից անգլերեն թարգմանությունը, Էլզան ու Զառան էլի վիճում ու բողոքում էին, որ պիտի ֆոտոպատմություն սարքեն, Օրիենը իր վերջին ֆոտո-գլուխգործոցներն էր ցույց տալիս Դիանային, Աննան քնած էր, որովհետև գիշերը չէր քնել, որպեսզի ավարտեր օրվա օրագիրն ու նախագծի թարգմանությունը, Սոնան աստիճանների վրա մտազբաղ նստած նամակ էր գրում, Մարիամը ինչպես միշտ տեխնիկական հարցերով օգնում էր բոլորիս, Լիոն ու Ռոուինը թղթեր էին լրացնում, Հովնանը կարգավորում էր ամենը, ինչ կապված էր պրեզենտացիայի հետ, Մորենը, Յիցեն, Վալերիան ու Լենկան միմյանց ցույց էին տալիս իրենց հարազատների համար գնած նվերները, Լիլիթն ու Ամալյան լուռ նստած էին, Սուրենը իր վերջին հոդվածի կարծիքներն էր կարդում, Մարիամը, Եվան ու Ինեսան բացակայում էին, իսկ Արմանը և Ռևդուանը ՝ ուշանում։ DSC05984

Ես որոշեցի գնալ և արթնացնել Աննային, որովհետև շուտով լանչ էր, բայց գնացի և չվերադարձա Կիկոսի պես, որովհետև ես էլ էի քնով անցել։ Մեզ արթնացրեց Ռոուինի կանչը, որ պրեզենտացիայից առաջ ցանկանում էր ամփոփել 2 անմոռանալի շաբաթը։ Նա պատրաստել էր 3 արկղիկ, որոնց մեջ պիտի առանձնացնեինք  2 շաբաթվա ամենակարևոր պահերը, այն ամենը, ինչից դժգոհ ենք և այն, ինչ սովորել ենք այս օրերի ընթացքում։ Առաջին տուփում շատերս որպես կարևորություն ներկայացրել էինք ընկերությունը և վորքշոփները, երկրորդ տուփում, որ պիտի լսենք միմյանց, իսկ երրորդում ՝ կոնֆլիկտների լուծման այլ եղանակները և ավանդական ուտեստների պատրաստման տարբերակներ սովորելը։

Պրեզենտացիային ներկայացրինք 4 տարբեր նախագծեր։ Առաջինը գյուղական խնդիրների մասին էր, որի շրջանակում հոդվածներ ու հարցազրույցներ էինք պատրաստել, երկրորդ խումբը ՝բանակի, որի մասին փոքրիկ վիդեոռեպորտաժ էր նկարել, երրորդը՝ կնոջ և տղամարդու տարբերության մասին ֆիլմ, իսկ չորրորդը խումբը  Գյումրու տնակներում ապրող մարդկանց մասին նյութեր ու ֆոտոպատմություն էր սարքել։ Ամեն ինչ բարեհաջող ներկայացնելուց հետո, դիտեցինք մեր երկու շաբաթը ներկայացնող ֆիլմերը ու լուսանկարները։

Բոլորս այնպես էինք կապվել միմյանց հետ, որ դժվարությամբ էինք ցանկանում մոտենալ իրար ու գրկել։ Շատ էինք կապվել, չէինք ցանկանում հավատալ, որ ամեն ինչ ավարտվեց։ Կարոտելու ենք Մարիամի՝ « Ո՞վ է էսօր գրում օրագիրը» արտահայտությունը, Ռևդուանի «Բարև, ախպերս, ի՞նչ կա»-ն, Սոնայի՝ « Դուք մտեք լողացեք, մեկ ա՝ ես ուշ եմ քնում, կլողանամ»-ը, Էլզայի «մուննաթ» դեմքը, որն ուներ ընդամենը մի ուղերձ․ «Թեթև ապրեք, ա՜յ մարդ», Ամալյայի հոգեբանական խաղերը, Մարիամի «Կոշիկները մի գծով շարեք, թե չէ՝ ես եմ դասավորելու» պերֆեկցիոնիստական մտքերը, Արմանի « Ա՜, Վալենտինա ջան, թող ապրենք, էլի, ի՞նչ ես ուզում»-ը, Օրիենի «Օկե»-ն, Եվայի, Անիի, Ինեսայի թեյի սեղանի շուրջ կանչող երեկոները, Վալերիայի «Հա՜»-ն, որը մեզ հիշեցնում էր Էլիդա տատիկին, Մորենի արտիստիկ խոսքը, Յիթսեի փակ ու ժպտուն աչքերը և երջանկությանը նայող հայացքը, Աննայի՝ «Արի, գնանք լողանանք, որ թեյ խմենք, նյութ գրենք ու քնենք»-ը, Լենկայի ռեպը անսահման սիրելու կարողությունը, Դիանայի՝ «Նորմալ հաց կեր, ուշադիր նայում եմ, որ 3-ին չասես՝ սոված եմ, ի՞նչ կա ուտելու»-ն, Հովնանի «Է, բաժակի պոչից բռնի, որ չվառվես» լուրջ-լուրջ դեմքը, Լիոյի «Երեխե՜ք» սիրով լցված բացականչությունը, Ռոուինի հայերեն շնորհակալությունները, Սուրոյի «Ամեն ինչ պատրաստ ա Բելգիա գնալուս համար, տոմսը առել եմ, վիզայի թղթերը պատրաստել եմ, մենակ մնացել ա մտնեմ դեսպանատուն»,  Լիլոյի՝ «Խելյուքիգե վեղիաակդախ» հոլանդերեն ծնունդի շնորհավորանքը և տիկին Ռուզանի ու պարոն Արայի ծնողական սերը յուրաքանչյուրիս հանդեպ, անսահման հոգատարությունը,  անեզր ջերմությունը։ Այս ամենը  միայն վկայում է հայ բելգիական ոսկե հարաբերությունների մասին։ DSC_5391

Առաջին անգամն էր, որ մասնակցում էի փոխանակման ծրագրի ու առաջին անգամն էր, որ ծրագրից հետո դժվար էի պատկերացնում բաժանումը։ Բոլորին գրկելիս միայն լալիս էի, ու չէի ուզում դուրս գալ շենքից։ Չգիտեմ, ինչ տարօրինակ զգացողություն էր, երբեք այդքան հուզված չէի եղել։ Մի կողմից՝ կարոտել էի ընտանիքս, ու գիտեի, որ հայրս կարոտած սպասում էր ինձ ներքևում, մյուս կողմից՝ չէի ուզում զգալ կարոտ մյուս ընկերներիս հանդեպ, ովքեր պիտի վերադառնային Բելգիա։DSC05582

-Վա՜յ, Երևանում ենք մենք, հեսա դու էլ պիտի գաս սովորելու։ Մեր հետևից ինչի՞ ես լացում,-լսվեց Մարիամի ու Դիանայի ձայնը։

-Չգիտեմ, է,- սկսեցի «ղզիկանալ» ես։ 

Իսկ հիմա հայ-բելգիական հարաբերությունների շրջանակում հայտնի դարձած՝ երևի that’s enough:

Արզականի պատմությունը

Exploring the world through the lens of camera ծրագրի շրջանակներում

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Պատմում է Էլիդա տատիկը

Տարիներ առաջ Արզականի այսօրվա տարածքում լիճ է եղել։ Մարդիկ միմյանց հետ նավերով են հաղորդակցվել։ Հին Արզականը գտնվել է Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու մոտ։ Որոշ հատվածներ եղել են Աղվերանի տարածքում։ Երկրաշարժից հետո լիճը ցամաքել է։ Մարդիկ փոխել են իրենց բնակավայրը։ Նրանք տեղափոխվել են Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցուց ներքև։ Եկել և հիմնել են Արզական գյուղը։ Սկզբում այնտեղ միայն բնիկներ էին։ Ռուս-թուրքական պատերազմների և Ցեղասպանության ժամանակ մարդիկ տեղափոխվել են Արզական։ Գաղթականները հիմնականում բնակվել են Սբ Աստվածածին գնալու ճանապարհին։ Տարիների ընթացքում գյուղը մեծացել և զարգացել է։ Գյուղում կան շատ հանգստյան գոտիներ և հյուրասեր ընտանիքներ։ Արզականի բնակիչները շատ են սիրում իրենց գյուղը։ Արտագաղթողներ և արտագնա աշխատանքների մեկնողներ հիմնականում չկան։

-Էստեղ բոլորը ծնվում, ամուսնանում ու բաժանվում են գյուղում,- ոգևորված ավելացրեց Էլիդա տատը։