Հոգ տար քո մասին:
Առջևում դու ունես այնպիսի հնարավորություններ, որոնց մասին դու անգամ մտածել չես կարող։ Քեզ սպասում է մեծ երջանկություն, դու անպայման կհասնես նրան, ինչի մասին երազում ես։ Քո վերքերը կսպիանան, ժպիտդ ավելի վառ կլինի, քո կողքին կհայտնվեն լավ մարդիկ, դու կստանաս կրթություն, կգտնես աշխատանք՝ տալով քեզ միայն հաճույք։
Մի կոտրիր քեզ: Չի կարելի ձեռքերը թուլացնել, պայքարիր ու հասիր քո նպատակին` փոքր քայլերով։ Լսիր քո սեփական ձայնին. դու ուզում ես, ուրեմն դու կարող ես։ Ես քեզ հավատում եմ, դու էլ քեզ հավատա։ Մի նստիր տեղդ, զարգացիր։ Կատարելագործվիր ու դարձիր լավը։ Ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի և ցույց կտա իրական էությունը յուրաքանչյուր մարդու։ Քոնը կլինի լավագույններից մեկը, որովհետև դու կարողացար հաղթել քեզ։ Չգիտեմ՝ արդյոք կլինի՞ դա, կիրագործվի՞ իրական կյանքում, բայց դու փորձիր հավատալ, որ ոչ մի անհնարին բան չկա։ Շատերը սկսել են զրոյից, ու նայիր որտեղ են նրանք հասել։ Իսկ ի՞նչն է խանգարում քեզ։ Խորը շունչ քաշիր ու նայիր առաջ, քեզ սպասում է նոր օր, և դրա հետ նոր հնարավորություններ։
Ամեն ինչ կլինի, ոչինչ, որ ոչ առաջին փորձից։
Ահա թե ինչ եմ ինքս ինձ ասում ամեն օր։
Աստվածն առաջ, ամեն բան լավ է լինելու։