Հարցազրույց նախկինում ինժեներ պապիս՝ Վալերի Աբրահամյանի հետ:
Պապս 1966թ. ավարտելով դպրոցը, ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։
1971թ. ստացել է ինժեներ-էլեկտրամեխանիկի մասնագիտություն և զորակոչվել բանակ։
Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Նոր Հաճնի «Սապֆիր» գործարանում և մինչև կենսաթոշակի անցնելն աշխատել այդ ձեռնաըկությունում։
-Պապ, ինչո՞ւ ես ընտրել հենց ինժեներ-էլեկտրամեխանիկի մասնագիտությունը։
-Տվյալ ժամանակահատվածում ԽՍՀՄ-ում մեծ թափ էր առել արդյունաբերությունը, և ինժեներների կարիք էր զգացվում։
-Իսկ բացի ինժեներ-էլեկտրամեխանիկից ի՞նչ մասնագիտություններով ես հետաքրքրվել։
-Աշխատանքին զուգահեռ սովորել եմ Երևանի Մարքսիզմ-Լենինիզմի համալսաըանում, միաժամանակ Մոսկվայի Պլեխանովի անվան համալսարանում, դասընթացներ եմ անցել սովետա-իտալական «Mirbis» ֆիրմայի բիզնես դպրոցում։
-Պապ, իսկ փոքր տարիքում ի՞նչ էիր երազում դառնալ։
-Փոքր ժամանակ երազում էի դառնալ «կամուրջներ կառուցող»։ Կամուրջները բնակավայրերն իրար են կապում, մարդկանց իրար են միացմում։
-Որպես գիտական աշխատող, որտե՞ղ ես ունեցել քո ներդրումը։
-Ամենակարևոր աշխատանքներիցս մեկն այն է, ոը իմ մասնակցությունն եմ ունեցել ԽՍՀՄ-ի առաջին լազերային գեներատորներից մեկի արտադրության մեջ։
-Հայաստանի անկախացման տարիներին ի՞նչ ներդրում է ունեցել «Սապֆիր» գործարանը։
-Հայաստանի այն քիչ գործարաններից մեկն է եղել, որ հենց առաջին օրվանից զենքի արտադրություն է կազմակերպել։
-Մասնագիտությունից դուրս ի՞նչ խորհուրդ կտաս մարդկանց։
-Խորհուրդ կտամ լինել ազնիվ, ապրել արժանապատիվ ու սիրել հայրենիքը։
Մարդ եղեք։ Ամենակարևոր մասնագիտություններից մեկը հենց դա է։