
Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի
-Վաղը ուրբա՞թ է,- հարցրի ես:
-Հա,-պատասխանեց դասընկերս:
-Ախր, ի՞նչ դաս, հատկապես տասներկուսներիս համար:
-Դե, ի՞նչ անեմ:
-Չեմ գալու, ինչ ուզում են` թող անեն:
-Ութսուն բացակա, և վերաքննություն ես տալու:
-Մեկ է, չեմ գալու:
Գնացի տուն ու սկսեցի մտածել հնգօրյա և յոթժամյա դասերի մասին: Ի՞նչ իմաստ ունի մեկ օրվա մեջ ունենալ յոթ դաս, որից երկուսն` անգլերեն, երեքը` գրականություն, մեկը` հանրահաշիվ, մեկը` ռուսերեն: Ծանրաբեռնված ռեժիմ, ու դրան էլ գումարած` պարապմունք կրկնուսույցի մոտ: Հիմա ուսուցիչներս կկարդան ու կմտածեն, որ իրենց դեմ եմ դուրս գալիս: Բայց այդպես չէ, ուղղակի ասում եմ ճշմարտությունը: Հնգօրյա ուսուցումը մի կողմ, բայց ամենադաժանն այն է, որ յոթժամյա դասացուցակ է: Օրինակ բերեմ հենց ինձ վրա: Դժվար ինձ գտնեք դպրոցում յոթերորդ ժամին, հատկապես հիմա, երբ համարյա շրջանավարտ եմ, բայց եթե լինեմ էլ յոթերորդ ժամին, ապա այդ օրը իմ ամենադաժան օրն է: Յոթ ժամ դաս, գնում եմ տուն, արագ պարապմունք եմ անում ու վեցն անց կես վազում պարապմունքի: Երկու ժամ այնտեղ, և ութն անց կես հետ գալիս: Մինչև հասնում եմ, դառնում է ինը, հաց եմ ուտում, մի քիչ հանգստանում, դարձավ արդեն տասը: Դե արի, այսքանից հետո դաս արա վաղվա համար: Էլ ի՞նչ դաս, այնքան հոգնած եմ լինում, որ նստածս տեղը քնում եմ: Դե, ես մեկ առարկա եմ պարապում, մի քիչ թեթև է, բայց պատկերացրեք դասընկերներիս վիճակը, որոնք մեկ օրվա ընթացքում երկու պարապմունք են ունենում: Ուղղակի տանջանք: Գնաս դպրոց` «երկուս» կստանաս, չգնաս` բացակա, իմաստը ո՞րն է:
Հա, ավագ դպրոց-վարժարաններ հարաբերությունների մասին: Ի՞նչ իմաստ ունի փոքրիկ քաղաքում պահել երկու իրար հավասարազոր դպրոցներ: Վայքում հենց այդ վիճակն է: Կա երեք դպրոց. մեկ ավագ դպրոց , մեկ քաղաքային վարժարան, մեկ հիմնական դպրոց: Վարժարաններն ունեն նույն իրավունքները, ինչ ավագ դպրոցները: Թեև սովորում եմ ավագ դպրոցում ու միշտ հպարտ եմ նրանով, որ Վայքի ավագ դպրոցի սանն եմ (սա էլ գովազդի նման մի բան), բայց մեկ է, իմաստ չեմ գտնում «ավագ դպրոց» համակարգի մեջ: Ի՞նչ է, մեր ծնողները կամ հենց նույն համակարգը ստեղծողները լավ չե՞ն սովորել կամ չե՞ն ընդունվել համալսարան: Կամ հենց մեր ուսուցիչները. սովորել են միջնակարգ հանրակրթական դպրոցներում և ընդունվել համալսարաններ: Այս համակարգը մի բացասական կողմ ևս ունի` դպրոցները սկսում են իրարից երեխա «փախցնել»` մեկ դասարան ավել բացելու համար: Մի խոսքով, ինչ գլուխներդ ցավեցնեմ, ես դեմ եմ ավագ դպրոց համակարգին, դեմ եմ հնգօրյա ուսուցմանը, որի «շնորհիվ» դասերը յոթ ժամ են տևում:
Այս տարի ամռան երկրորդ՝ ամենաշոգ ժամանակը ես անցկացրել եմ Արզական գյուղում։ Այդ գյուղը հայտնի է իր հանքային ջրերով, որոնք շատ օգտակար են մարդու առողջության համար։ Մենք ընտանիքով այնտեղ հաճախ ենք գնացել, բայց անընդհատ կես օրով, իսկ իմ մայրիկը ուզում էր ավելի երկար ժամանակով: Նա արդեն որերորդ տարին ուզում էր այնտեղ գնալ մեկ շաբաթով, բայց անընդհատ չէր ստացվում։
Ամռանը նրանք երկու ամիս են հանգստանում, որովհետև ձմռանը նրանք միայն մի ամսին են գնում, այն էլ դժվարությամբ, որովհետև ճանապարհները փակ են լինում առատ ձյան պատճառով։ Աշակերտները քայլում են ավտոմեքենաների անիվների տեղերով։ Բայց դրա փոխարեն նրանք անընդհատ ձնագնդիկ են խաղում, իսկ ամռանը դպրոցի բակում աճող ծառերի մրգերն են ուտում։ Կյանքը եռում է նաև մշակույթի տանը, որը ցավոք սրտի, ի տարբերություն դպրոցի, վատ վիճակում է։ Նրա մի մասը չի օգտագործվում, ավերված վիճակի պատճառով։ Մեծ դահլիճը, որը Երևանի դպրոցների դահլիճներից ավելի մեծ էր ու հարմար համերգների համար, դժբախտաբար գտնվում էր չօգտագործվող մասում։ Դահլիճի պատուհանները ջարդված էին, բեմի վրա վտանգավոր էր բարձրանալ, բեմի վերևը թռչունները բույն էին հյուսել, իսկ միջանցքի պատերին գրված էին անուններ և այլն։ Բայց մյուս մասնաշենքը օգտագործվում էր, և համարյա բոլոր երեխաները գնում էին այնտեղ դասերի. մեկը` դաշնամուրի, մյուսը` պարի, կլառնետի, թմբուկի, սոլֆեջիոյի, շախմատի, ասեղնագործության և այլն։ Ուսուցիչներից շատերը տեղացի էին։ Ընկերուհիներս ասում են, որ նրանք շատ են բարձրացրել մշակույթի տան վերանորոգման հարցը, բայց միևնույն է, ապարդյուն։ Ուղղակի բանն այն է, որ նույնիսկ նորը սարքել պետք չէ, միայն նորոգել, որը հաստատ շատ ծախսատար չէ պետության համար։ Դպրոցի մոտակայքում մանկապարտեզն էր և հոսպիտալը։ Որոնց դիմաց էլ Անհայտ զինվորի հուշարձանն է։ Գյուղում, սարերի մեջ կա նաև եկեղեցի, որը չունի քահանա և եկեղեցական ծեսեր չեն կատարվում։ Սակայն սրբատեղին ունի իր ուխտի օրը, և ամեն ամառ գյուղի բնակիչները գնում են այնտեղ ուխտի: Ուխտի օրը նրանք մեծ շուքով են նշում։
Չնայած նրան, որ Արզականը ինձ շատ էր դուր եկել, միևնույն է, ես ուզում էի վերադառնալ Երևան, իմ տուն, իմ փողոց, իմ դպրոց։



















