Երբ լրացավ 15 տարեկանս, ես շատ ուրախ էի: Ես այդ 15 տարիների ընթացքում հասցրել եմ անցնել և շատ լավ, և վատ բաների միջով: Ես որոշել եմ կյանքս դասավորել այնպես, որ ուրախ և դրական մարդկանցով լեցուն լինի ամեն մի օրս:
Դպրոցն ավարտելուց հետո որոշել եմ սովորել: Մայրիկս ուզում է, որ ընտրեմ բուժքրոջ մասնագիտությունը, իսկ ես ուզում եմ դառնալ կամ կոսմետոլոգ կամ մանկաբարձ: Երկու մասնագիտություններն էլ սիրում եմ, բայց ավելի շատ սիրում եմ մանկաբարձի մասնագիտությունը, իսկ բուժքույրի աշխատանքը այդքան էլ չեմ սիրում:
Փորձում եմ լիարժեք ապրել կյանքի ամեն վայրկյանը, քանի որ չգիտեմ, թե ինչ կլինի ինձ հետ մեկ ժամ հետո: 2015 թվականի դեկտեմբերից սկսեցի համագործակցել «Մանանա» կենտրոնի հետ: Այս հանդիպումն ինձ տվեց նորանոր շատ լավ բաներ, գեղեցիկ մտքեր…
«Մանանայի» շնորհիվ ես կարողանում եմ արտահայտել այն, ինչ մտածում եմ: Գրում եմ այն մասին, ինչ ուզում եմ: Եվ հենց այդ պատճառով, ես ինչ-որ չափով ձեռք եմ բերում լրագրողի փորձ:
Միգուցե և փոխեմ որոշումս և ընտրեմ լրագրողի մասնագիտությունը:Ահա այսպես իմ կյանքը փոխվում է հիմնովին, սակայն, ինչպես ասւմ են, «Աստծուց առաջ չընկնեմ», ամեն ինչ կորոշի ժամանակը: