
Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի
Սիրելի զբաղմունք… Շատերին այս հարցը երկար մտածելու տեղիք է տալիս: Իսկ ես ձեզ վստահ կասեմ` քարեր: Գիտեմ, գիտեմ, որ զարմացած եք: Հիմա կբացատրեմ:
Քայլում ես փողոցով և տեսնում ես մեծամասամբ շտապող, տխուր կամ էլ մտամոլոր մարդկանց: Որոնք չեն նկատում շուրջը կատարվող գեղեցիկ երևույթները (անկախ եղանակից): Հիմա կասեք, բայց դա ի՞նչ կապ ուներ քարերի հետ: Սիրում եմ քայլել` ոտքերիս տակ նայելով: Իսկ ոտքերի տակ նայելով այս գեղեցիկ ու քարքարոտ երկրում չես կարող չնկատել քեզ «ժպտացող» և կարծես խոսող քարերը:
Պատմությունն սկսեց Նորավանքից` երբ ես մի քանի տարի առաջ Նորավանքի ճանապարհին գտա իմ շնորհակալության քարը: Քարը շատ գեղեցիկ էր: Ես վերցրեցի այն: Այն ժամանակ դեռ փոքր էի և կարծում էի, թե քարը ինչ-որ բան է ուզում ինձ ասել: Շարունակ զրուցում էի հետը, իսկ նա լուռ լսում էր:
Ես նրան բերեցի տուն, մի լավ «լողացրեցի» և պահեցի մոտս: Տանում էի նրան դպրոց և զմայլվում նրանով: Դրանից հետո ես սկսեցի նկատել նաև փողոցի տարբեր քարեր և բերել տուն: Նրանք դարձան իմ օրվա մի մասը: Երբ ես տխուր եմ լինում, քարերիս նայելով լիցքաթափվում եմ, քանի որ նրանք իրենց մեջ մեծ էներգիա են պարունակում:
Փոքր տարիքում մտածում էի, թե պետք է զգույշ խոսել, չբարկանալ, չգոռալ փողոցում, քանի որ քարերը իրենց վրա են վերցնում այդ ամբողջ բացասական էներգիան: Այժմ զարմանում եմ ինձ վրա. ինչպե՞ս կարող էի այսպիսի մտքեր ունենալ…
Ընկերներս էլ իմանալով իմ, իրենց կարծիքով, տարօրինակ զբաղմունքի մասին, ինձ նվիրում էին հետաքրքիր և տարբերվող քարեր: Անգամ ուսուցչուհիս է ինձ նվիրել: Ես դա երբեք չեմ մոռանա:
Տարիքիս հետ ավելանում էին իմ քարերը: Դրանք կողք-կողքի դրած, կարծես մի պետություն լինեն, կամ էլ մարդիկ, որոնց մի մասը ներսից են գեղեցիկ, ոմանք էլ` դրսից, բայց ներսից փուչ են:
Մի գեղեցիկ օր նստեցի և սկսեցի մտածել. Ինչո՞ւ պետք է այս քարերը ուղղակի մնան տուփի մեջ: Եթե այդպես էր, թող փողոցում մնային: Եվ ես հիշեցի մի շատ հետաքրքիր ֆիլմ, և իմ ամենասիրելի քարը դարձրեցի «շնորհակալության քար»: Ես նրան միշտ պահում եմ մոտս և, ամեն առավոտ այդ քարը տեսնելով, շնորհակալություն եմ հայտնում խաղաղ գիշերվա, հիասքանչ օրվա, հարազատներիս առողջության և ամեն ամեն ինչի համար:

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի
Հնարավորություններ յուրաքանչյուրի կյանքում էլ լինում են: Ուղղակի դրանք մարդիկ չեն տեսնում, շնորհակալ չեն լինում և, դրա փոխարեն, տրտնջում են: Այդ ամենը քաջ գիտակցելով, ես մտածեցի, որ այն քարերը, որոնք ես կբերեմ տուն, կնվիրեմ արժանի մարդկանց որպես շնորհակալության քարեր: Ամեն առավոտ շնորհակալություն հայտնելով, մարդիկ դրական զգացումներ կսփռեն իրենց շուրջը և օրը կսկսեն ուրախ:
Իմ կարծիքով, պետք է հավատալ երազանքներին ու շնորհակալություն հայտնել, որ դրանք արդեն իրագործվել են և պիտի իրագործվեն: Տեսեք, թե այդ փոքրիկ քարը ինչպես կարող է փոխել ձեր կյանքը, եթե դուք դրան հավատում եք: Չէ որ այն, ինչ շատ ես ուզում և հավատում ես, անպայման իրականանում է:
Ահա իմ քարերի հավաքածուի պատմության առաջին մասը:



«2016 թիվն էր, մտանք ՄԱԿ»… Սա ընդամենը ավտոբուսում հնչող արտահայտություններից էր: Իսկ թե ուր էինք գնում ավտոբուսով՝ երևի արդեն գուշակեցիք, բայց չգիտեք, թե ինչու էինք գնում: Եթե Ձեզ հետաքրքրեց՝ կարդացե՛ք շարունակությունը, որով լիովին կտեղեկանաք մի կարևոր իրադարձության մասին:
Այդ արտադրանքը վաճառել ենք Երևանում կազմակերպված տոնավաճառում (ի դեպ դրանից նաև գնել է Կրթության և գիտության նախկին նախարար Ա. Աշոտյանը): Ձեռք բերած փոքր գումարը տրամադրել ենք դպրոցին՝ բարեկարգման աշխատանքների համար:
Մոռացա ասել, որ ինչպես Նոնան, այնպես էլ ես, Միավորված Ազգերի Կազմակերպություն անվանումից ելնելով կարծում էինք, որ այնտեղ պետք է լինեն տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ իրար հետ անգլերեն լեզվով աշխատելիս (ես նույնիկ նրանց հայացքներն էի պատկերացնում): Սակայն մեր պատկերացումները իրականությանը բոլորովին չէին համապատասխանում:
-Երեխաներ պատրաստվեք, մարտի 18-ին գնալու ենք Երևան` ՄԱԿ-ի գրասենյակ` իրազեկման միջոցառման,-հայտնեց ընկեր Գրիգորյանը,- մենք իզուր չենք ձեզ ընտրել: Հուսով եմ, կարդարացնեք մեր հույսերը:
Հ.Գ. Մենք պետք է ամենքս մեր տնից, փողոցից սկսենք Երկիր մոլորակին օգնելու գործողությունները, և հավատացեք, որ խնդիրը միայն աղբը չէ, ինչպես շատերն են կարծում:
















Հա քիչ մնաց մոռանայի: Ինչպես նշել էր տիկին Աշխենը, ինքը շատ է սիրում կիթառ և մանկուց երազել է կիթառ նվագել, իսկ քույրս միշտ ցանկացել է խմորեղեն թխել սովորել…Դե ինչ, կարծում եմ հասկացաք՝ ինչ պատահեց հետո: Մենք եկանք փոխհամաձայնության:

