
Իմ բնակավայրը խորագրի արխիվներ


Հին Դիլիջան
Դիլիջան քաղաքի պատմական Շարամբեյան թաղամասն է՝ 19-րդ դարի Հին Դիլիջանի շնչով:
Անցյալ դարաշրջանի ոճով և ճարտարապետությամբ կառուցված փողոցը հայտնի է նաև Թուֆենկյան անունով: Այստեղ մեծացած և ապրած բնակիչներից մեկի թոռան թոռը պատմում է, որ տատից լսել է, թե ինչքան հյուրասեր և բարի մարդիկ են ժամանակին ապրել այս փողոցի տնակներում:
Ավելացնում է նաև, որ բաբոյի դռան առաջ եռուզեռը չի պակասել, միշտ բակը լիքն է եղել երեխաների ծիծաղով ու բնակիչների շարժով: Չնայած այն փաստին, որ ներկա ժամանակահատվածում թաղամասում մշտական բնակություն հաստատող ոչ մի ընտանիք չկա, փոքրիկ քաղաքի սիրտը (այսպես են իրենց քաղաքի փոքրիկ անկյունը նկարագրում տեղացիները) լույսերից անպակաս է՝ առավոտյան արևն է լուսավորում հին միջավայրը, երեկոյան՝ կախված լապտերները:
Անհատների շարժն այստեղ ևս չի դադարում, աշխարհի ամենատարբեր վայրերից քաղաքին հյուր են գալիս զբոսաշրջիկները՝ տեսնելու այս գողտրիկ հնավայրը:
Այս յուրօրինակ օջախում չեն դադարում ծաղկել մշակույթն ու արհեստը: Փողոցի անկյուններում երևում են փայտե փորագրության, սպասքի արհեստանոցները, տեսանելի է արվեստի պատկերասրահը, ինչպես նաև ոչ մեկի աչքից չի կարող վրիպել հուշանվերների խանութը:
Ծայրամասային հատվածում նաև հաճելի բույրով բոլորին գերում է «Հին Դիլիջանի Հայկանուշ» ռեստորանը (երիտասարդները նշում են, որ Հայկանուշը եղել է մի տատիկ, ով ժամանակին ապրել է այդտեղ)՝ զարդարված ձեռագործ անպաճույճ ջահերով և բարդ հորինվածքով գորգերով:
Հենց այս խաղաղ ու նրբաճաշակ միջավայրում էլ միշտ կարելի է գտնել հանգիստ, նկարել, լուսանկարել, ստեղծագործել, քանդակել, զբոսնել ու հիանալ:

Ջերմ Ջերմուկ

Մեկ օր Շիրակի մարզի Մուսայելյան գյուղում
Մուսայելյան գյուղի առօրյան․ գյուղատնտեսական աշխատանքները, խոտհունձը, Չեչիլ պանրի պատրաստումը գործարանում։

Հանգիստ կեսօր Ճամբարակում

Այգեպար. մեկ տարի առաջ

Կարկուտից քիչ առաջ

Անդորր․ Արծվաքար

Ճամբարակի ուղղությամբ այս գիշեր խաղաղ չէր
