
Լուսանկարը՝ Սիանա Զալալյանի
-Լիլիթ, գիտե՞ս, ձեր տան ցանկապատը քանդելու են:
Ես և ընկերուհիս ուշադրություն չդարձնելով գնացինք, քանի որ դա առաջին անգամը չէր, որ նա ստում էր: Քայլում էինք, և նա նորից եկավ ու ասաց.
-Լիլիթ, քանդելու են, քանդելու են:
Մենք շրջվեցինք դեպի Էդմոնը և հարցրեցինք պատճառը: Նա էլ մեծ ոգևորությամբ պատմեց բակում տեղի ունեցածը: Ասաց, որ մարդիկ էին եկել ու ասում էին, թե քանդելու են ձեր և Աննա տոտայի ցանկապատը` խաղահրապարակ կառուցելու համար:
Հարց առաջացավ, եթե խաղահրապարակ են կառուցում, ինչո՞ւ են քանդում ցանկապատը: Նա էլ ասաց, որ տարածքը պետք է մի քիչ ընդարձակվի, այդ պատճառով էլ քանդելու են: Կարծեցինք, թե նորից ստում է և ցույց տվեցինք, թե հավատում ենք, որպեսզի հանգիստ թողնի: Շարունակեցինք մեր ճանապարհը: Հաջորդ օրը նկատեցի, որ Աննա մորաքրոջ ցանկապատը հանել են, իսկ արդեն հաջորդ օրը սկսեցին բակը քանդել: Եվ մենք արդեն սկսեցինք հավատալ Էդմոնին: Բակի բնակիչները դժգոհ էին, բացի երեխաներից: Մեծահասակները մտածում էին, որ դա այնքան էլ լավ չի, քանի որ ամբողջ օրը խաղացող երեխաների բղավոցներ են լսվելու:
Մի անգամ էլ, երբ քաղաքապետը եկել էր, բնակիչներից մեկը մոտեցավ նրան: Մեզ թվաց, որ նա բողոքելու է, սակայն այդպես չեղավ: Նա բոլորովին այլ խնդրի մասին էր խոսում: Շինարարությունը սկսել են, մոտ չորս շաբաթ առաջ, սակայն այն դադարեցվել է եղանակների փոփոխության պատճառով: Հավանաբար շինարարությունը կշարունակվի գարնանը: Մեզ մտահոգում է այն, որ բակը ավերված է, և փոքր երեխաները չհասկանալով, գնում-ընկնում են այդ փոսերի մեջ:
Ես շատ ուրախ եմ, որ վերջապես մի փոփոխություն կլինի մեր բակում, բայց ավելի լավ կլիներ, որ կառուցվեր գարնանը, որպեսզի հիմա ստիպված չլինենք ջրափոսերի միջով քայլել:

Լուսանկարը՝ Մարիամ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Մարիամ Հովհաննիսյանի
Ամռան օրերից մեկն էր: Մեր շենք տեղափոխվեց մի տղամարդ, ով հարևանների վկայություններով, երիտասարդ էր, և ազգականի դատարկ տուն էր տեղափոխվել մոտակա գյուղերից մեկից, որպեսզի աշխատանք գտնի Ամասիայում: Աշխատանք չկար: Ամասիացիներից շատերն էլ հեռացել էին քաղաքից այդ պատճառով:


Ժողովուրդը մի խոսք ունի.
Սովորական մի օր տանը նստած էի, երբ հանկարծ ուժեղ ձայն լսվեց։ Սովոր լինելով կրակոցներին, ուշադրություն չդարձրի։ Պապիկս ներս մտավ ու նրա դեմքի սարսափած արտահայտությունից հասկացա, որ ավելի լուրջ բան է տեղի ունեցել…
-Մյաու, մյաու, մյաու:
Արդեն վերջացել են գեղեցիկ բանաստեղծական տողերը, կարուսելը պտտվում է նույն ուղղությամբ ու անհետաքրքիր նմանությամբ: Էլի նույն գնացքը շարժվեց, ու մեջը էլի նույն ուղևորները, որոնք անցնում են նույն ճանապարհը: Ճիշտ է, նստած են տարբեր տեղերում` մեկը` վերև, մեկը` ներքև, բայց էլի նույն տեղն են հասնելու ու իջնելու: Էլի վերադարձ, ու էլի մեկնում: Հավաքած շատ բացականեր, ու ներկա ես գտնվում այն պահին, երբ որ թվարկվում են բացականերդ: Էլի ափսոսանք եղած բացակաների կամ չեղած ներկաների համար: Երբեմն բացակայում ենք ուրախությունից` ուրախ լինելու համար: Նույն ամառը սովորական, բայց ձմռանը կարոտում եմ էլի այդ նույն ու սովորական ամառը: Ամեն ինչ ունի շարունակություն, բայց այդ շարունակությունը նույնն է. ծառի շարունակությունը ծառ է, մարդունը` մարդ: Նույնը, նույնը, նույնը… Տողերը նույնության մասին են, բայց արդյո՞ք այդ տողերը նույնը չեն:
