-Մա՜մ, այ մամ:
-Հա, Էլիտ, ասա:
-Մամ, կարա՞մ տատիկենց հյուր գնամ:
-Եթե գործդ վերջացրել ես, գնա:
-Ապրես, մա, դե ես թռա:
-Բարի երեկո բոլորին: Տա, բա էս ո՞ւր են հարսիկենք:
-Է՜, բալես, քյացել են իրա պապայենց տուն, կյան:
-Բա ինչի՞ լույս չկա:
-Գիդում չեմ, էնքան տանում են, պիրում, էսա սաղ տալ տեն վառեն:
Տատիկս մի փոքր բողոքեց ու միասին գնացինք հյուրասենյակ: Ես նստեցի բազմոցին ու ասացի:
-Ո՜ւֆ, ինչ անհավես ա, ե՞րբ են լույսերը տալու:
Քանի գնում, ավելի էր մթնում, ու տատիկս գնաց մոմ բերելու, որ մի քիչ կոտրի մթությունը:
Սկսեցինք զրուցել ես, տատիկս, պապիկս, ու տատիկիս մայրիկը: Նրանք սկսեցին պատմել, թե այն ժամանակ երեխաները ինչպես են լամպի լույսի տակ դաս սովորել, մոխիրով հագուստը լվացել ու վառարանի մոտ չորացրել:
-Տատ, բա մոխրով ավելի՞ չէր կեղտոտվում,- հարցրի ես:
Պապիկս արագ վրա բերեց:
-Պահ, մոխիրը սապունից լյավ ա մաքրում, մհետ փորձի, կտենաս:
-Չէ, չեմ ուզում,- ասացի ես ու ծիծաղեցի:
Զրուցեցինք երկար, տատիկս, պապիկս ու տատիկիս մայրիկը արտասանեցին տարբեր բանաստեղծություններ, բալլադներ:
«Էնքան էլ երկար էր, տեսնես ո՞նց են հիշում էդքանը»,- մտածում էի ես:
Նրանց պատմությունները, երգերը, ասմունքներն ու մեր ծիծաղը ընդհատեց լույսը:
Բոլորս միասին գոռացինք.
-Ուռա՜:



Ողջույն: Ես Ռիման եմ: Ուզում եմ պատմել իմ հրաշալի քույրիկի՝ Արաքսյայի մասին: Նա տասը տարեկան է: Մենք այնքան ենք սիրում իրար, որքան ձուկը՝ ջուրը: Թեև, անկեղծ ասած, բավականին հաճախ ենք վիճում, սակայն շատ չանցած՝ չենք էլ հիշում այդ մասին ու սկսում ենք խաղալ: Մեր մտքերն ու կարծիքները ամեն օր չէ, որ համընկնում են։
Նա սովորաբար թատրոն է գալիս բոլորից շուտ, միայնակ նստում դատարկ դահլիճում, ուշի ուշով հետևում իրար հետևից ներս մտնող մարդկանց աղմկալի անցուդարձին, ու մտքերի հորձանուտի մեջ խորասուզվում, մինչև հայտարարվում է ներկայացման մեկնարկի մասին։

Ես չեմ կարող չմտածել: Իմ ու «Յաթաղան սինդրոմի» անաստված բախումից լոգոֆիլի ցուցիչը երևի խճճված գծեր ցույց կտար: Եվ այդ պատկերը երկրորդ, երրորդ կամ չորրորդ անգամ սինդրոմի մասին մտածելիս չէր գծագրվի նույնությամբ: