
Լուսանկարը՝ Նինա Բաղոյանի
Անկախ իմ կամքից այդ օրերին չեմ կարողանում ժպտալ, չեմ կարողանում սիրել, դժվարանում եմ շրջապատիս ուրախացնել և իրենց ուրախությամբ էլ ինքս ուրախանլ: Մռայլ օրերին ուզում եմ մեկուսանալ բոլորից, նույնիսկ ընտանիքիս անդամներից, մենակ մնալ, երաժշտություն լսել, թեյ խմել ու մտածել: Մտածել անցյալի, ներկայի ու սպասվող ապագայի մասին, կամ էլ այս ամենի փոխարեն ժամերով քնել:
Հռիփսիմե Բալոյան
***
Երբևիցե ինչ-որ մեկի մտքով անցե՞լ է, թե ի՞նչ է կյանքը… Ինչի՞ համար են մարդիկ լույս աշխարհ գալիս… Ինչի՞ համար է Աստված նման փորձությունների առաջ կանգնեցնում մարդկանց… Ի՞նչ անհրաժեշտություն կա տարբերակելու՝առանձնացնելու… Ինչո՞ւ է անձրև գալիս, երկինքը մռայլվում…
Ես միշտ փորձել եմ համեմատել եղանակը՝ մարդկանց, իրադարձությունները` բնավորությունների հետ: Անցկացրեցի կրկին անգամ համեմատական երեխայի ու եղանակի միջև: Արտահայտեցի իմ պատկերացումները ավելի պարզ, մատչելի ու իմ ներաշխարհը բնութագրող հասկանալի ձևով:
Նա ընդամենը փոքրիկ երեխա է, որը ուշադրություն է ուզում: Ձգտում է ավելիին, բայց չի կարողանում ընդունել ու հասկանալ, որ դա անհնար է: Նա նեղացել է մարդկանցից ու թափում է իր ներսում կուտակված դառնությունն ու զայրույթը: Բայց միևնույն ժամանակ նա այնքան դաժան չի վարվում «թույլ» էակների հետ: Ընդամենը կաթիլներ՝ թեթև ու առանց ցավի կաթիլներ:
Սիրում եմ անձրևը: Սիրում եմ նրա կաթիլների ապակիներին դիպչելուց առաջացող ձայները, ասես ինչ-որ երաժշտական գործիք նվագելուց լինի: Արթնանում ես նրա «գեղեցիկ ու հանգստացնող» ձայների տակ ու հասկանում, որ միջավայրդ մաքրվեց: Քո հերթն է արդեն հասել: Մաքրվիր մեղքերից: Մեղքեր, որոնք չես ընդունում ու հնարավոր է, որ նրանց գոյության մասին չգիտես էլ: Կյանքը անձրևի նման կգա սկզբից հանգիստ, հետո կամաց- կամաց կվարարի ու կհասնի իր գագաթնակետին: Երբ կհասնի իր ցանկացածին, «կմարի» ու կդադարի: Անձրև ու կյանք… Հասկանո՞ւմ եք նմանությունը… Խորհեք, ու ես վստահ եմ կգտնեք…
Մանե Սարգսյան



Սովորական մի օր տանը նստած էի, երբ հանկարծ ուժեղ ձայն լսվեց։ Սովոր լինելով կրակոցներին, ուշադրություն չդարձրի։ Պապիկս ներս մտավ ու նրա դեմքի սարսափած արտահայտությունից հասկացա, որ ավելի լուրջ բան է տեղի ունեցել…


Եկեղեցին ավերվել է երկրաշարժից, այնուհետև թալանել և քանդել են մոտակայքում ապրող ազերիները: Այն գետնախորշով կապ է ունեցել դիմացի լեռան վրա կանգնած բերդի հետ, հիմա միայն բերդի ավերակներն են երևում: Սիրտս լցվեց տեսնելով այդ հրաշքը ամայի. լքված, պատված տատասկներով և փշերով: Ներս մտնելով ես կարծես լսեցի զանգերի ղողանջը, վանահոր աղոթքը իր փոքրիկ խցում, սակայն սարսռացի, տեսնելով, թե ոսկի որոնողները ինչպես էին քանդել խցի հատակը, քարերը ջարդել: Մայրս նկատեց,որ մի երկու ասեղնագործ խաչքարեր էլ չկան: Չնայած դրան քարերը լուռ խոսում էին, թե որքան գեղեցիկ են եղել իրենք, որքան մարդկանց աղոթք են լսել, որքան հայի շուրթեր են համբուրել իրենց: Դարերից եկած ամուր պատերը մեր պատմության խոսուն վկաներն էին, որքան ամուր են նրանք, որ դիմացել են այդքան արհավիրքներին:







