vahe

Բողոք հանուն «ժարիտի»

-Վահե, բոլ ա ժարիտ ուտես, դառար կարտոշկա:
Մենակ չասեք, էլի, որ ձեզ չեն սպառնացել, որ «ժարիտ» ուտելով մի օր կդառնաք «կարտոշկա»: Բայց հանգիստ եղեք ու «արխային» «ժարիտ» կերեք: Էդ ես եմ ձեզ ասում՝ տասնը չգիդեմ քանի տարվա «ժարիտ» ուտողը: Ոնց որ հլը չեմ դարձել. կամ մասամբ… Լավ է, հաստատ չասեմ, մեկ էլ տեսաք` դառաք: Ո՞նց են ասում ռուսները. «на свой страх и риск»: Հա լավ, կդառնաք, թե չէ, էդ իմ պրոբլեմը չի. ես բան էի պատմում: Հա: Ասում եմ, եթե էդ տրամաբանությամբ գնանք, մի տեսակ, շատ «բան» կստացվի, էլի:

Օրինակ, մի օր չեղավ, մեկն ասի.
-Վահե բոլ ա «երկր» գրես, կդառնաս թեորեմ:
Չէ է, շատ ապուշ ա հնչում: Իսկ եթե՞.
-Վահե, բոլ ա ֆուտբոլ խաղաս, կդառնաս գնդակ:
Չէ, էլի էն չի:
-Վահե, բոլ ա լվացվես, դառար օճառ:
Տո չէ, հա:
-Վահե, բոլ ա վազես, կդառնաս բոթաս:
«Бред полнейший»:
-Վահե բոլ ա նստես էն հեռախոսի մեջ, դառար «քյոռ»:
Հա, էս իրականությունից էնքան էլ հեռու չի:
-Վահե, բոլ ա շնչես, դառար քիթ:
Քի՞թ: Լավ էլի: Էդպես ոչ մեկը չի ասում:
Հըմ: Բա էլ ինչի՞ պիտի ժարիտ ուտելուց դառնամ կարտոշկա: Դե, ինձ էլ հասկացեք, ողջ կյանքս «ժարիտ» եմ կերել. չէի կարող էդ պրոբլեմը չբարձրացնեի:

Օ՜… Ես թեմայից լրիվ շեղվեցի: Լավ, թող էս սենց ուղարկեմ: Թող լինի «բողոք հանուն ժարիտի»: Հելնեմ վերև` վերնագիրը փոխեմ: Հաջորդ անգամ կգրեմ` ինչ էի ուզում պատմել: Հուսով եմ, «ժարիտակեր» համայնքը կհասկանա ինձ ու կլսի իմ ձայնը: Ես «պոկվա»: «Ժարիտս» սառավ…