«Աֆլաթունի» սոցիալ-ֆինանսական ծրագրի Կոթիի թիմը ստեղծվեց 2017 թվականին՝ ուսումնական տարվա սկզբին և շարունակվելու է միչև մայիս ամիսը:
Ծրագրի նպատակն է՝ երեխաներին տալ ինքնաճանաչման և ինքնադրսևորման հնարավորություն, նրանց մոտ ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ, խթանել երեխաների մասնակցությունը համայնքային կյանքում, զարգացնել երեխաների սոցիալական պատասխանատվությունը և ձեռնարկատիրական որակները:
Ստորև ներկայացնում ենք պայմանագիրը, որը գրվել է մեր կողմից և չի խախտվում: Ըստ այս պայմանագրի, կան կարևոր կետեր, որոնք մենք պարտավոր ենք կատարել մինչև մայիս ամիսը: Նշված կետերից է, օրինակ, դասից չուշանալը, դասին ներկայանալ, հնարավորինս քիչ բացակայել և դրսևորել լավ պահվածք:
Մեր թիմում այժմ սոցիալ-ֆինանսական կրթություն է ստանում մոտ 20 երեխա, և մենք միասին մշակել ենք սոցիալ-ֆինանսական ծրագիր: «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի կողմից տրամադրված նյութերով պատրաստել ենք խաղալիքներ, գունավորել ենք հետաքրքիր մուլտիպլիկացիոն կերպարների, որոնք գիպսից են պատրաստված, կազմել ենք «Ներկի՛ր ինքդ» նկարչական ալբոմներ, պատրաստել ենք թղթե բուխարի և այդ ամենը վաճառել ենք գյուղացիներին:
Այդ գումարը, ինչպես նաև հետագայում մեր աշխատած գումարը, մենք ծախսելու ենք համայնքի համար որևէ կարևոր և մնայուն բարեփոխում անելու վրա:
Մենք տոներին ընդառաջ աշխատում էինք ավելի հետաքրքիր նվերներ պատրաստել և վաճառել:
Դե ինչ, ամենաջերմ նվերները կարող եք ձեռք բերել Կոթիից:
Ձմեռային լուսապայծառ առավոտներից մեկի ժամանակ, երբ արդեն պատրաստվում էի դուրս գալ տնից և գնալ դպրոց, Սոնան՝ քույրիկս, ինձ ընդառաջ գալող տվեց մի փաթեթ և ասաց, որ իրենց դասարանի Նարեկը դասերի ընթացքում կգա դրա hետևից (նրանք արդեն երեք տարի է, ինչ ավարտել են դպրոցը, բայց գրեթե միշտ իրար կողքի են, և ոչ միայն Նարեկը, այլ նաև Աննան ու Հասմիկը): Դասերի վերջում, երբ արդեն հույսս կորցրել էի, որ Նարեկը կգա, մեկ էլ նա եկավ, ու տարավ փաթեթը: Հետո ինձ ասաց, որ սպասեմ, քանի որ Սոնային փոխանցելու բան ունի: Այո, դու ճիշտ նկատեցիր, ես ժամանակավոր փոստատարի դերն էի խաղում: Հետո նա մոտեցավ ու տվեց մի թուղթ, թե բա՝ սա կտաս Սոնային, բայց երկուսիդ համար է: Հրավիրատոմս էր: Սևով սպիտակի վրա գրված, որ հրավիրում են դեկտեմբերի 9-ին «Ազգային ոգով» բաց դասին:

















Արի՜, Նո՛ր Տարի,