Վերջերս մասնակցեցի պատանեկան ազգագրական-հնագիտական միջազգային բաց ճամբարի, որը իրականացվում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից: Մասնակացում էին տարբեր վայրերից ժամանած պատանիներ ու երիտասարդներ: Գյումրիից հրավիրված էր «Հրայրք» ազգագրական պարի խումբը, որի անդամ եմ նաև ես: Խմբի պարուսույց Դավիթը հայտարարություն էր դրել խմբի ֆեսբուքյան էջում, ու առաջին 10 արձագանքողներս հոկտեմբերի 31-ին գնացինք Երևան ու այնտեղ միացանք Ջավախքի, Բուլղարիաի և Երևանի երեխաներին, ծանոթացանք, ազգային պարեր պարեցինք ու գնացինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր չորս օրով:
Այդ չորս օրը շատ հետաքրքիր և ուրախ անցավ, բացի դրանից ձեռք բերեցի նոր ծանոթություններ և ընկերներ:
Դպրոցը, որտեղ հյուրընկալվել էինք, շատ էր տարբերվում «ավանդական» դպրոցից: Երեխաները դպրոցի տանիքում կազմակերպել էին ներկայացում, շատ հետաքրքիր էր ու անսովոր, քանի որ սովորական հանրակրթական դպրոցներում այդպիսի բան պատկերացնելն անհնար է:
Ճամբարի ընթացքում ականատես եղանք հնագիտական պեղումների, եղանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ինչպես նաև Սարդարապատի թանգարանում: Ճամբարի վերջին օրն էլ անցկացվեց Գյումրիում: Մենք հույս ունենք, որ հաջորդ տարի ճամբարի մեկնարկը կտրվի Գյումրիից:






Դասընկերս, ով հաճախում է ֆուտբոլի պարապմունքների, մեկ ամիս է, ինչ գնում էր Երևան՝ խաղերի: Դասարանով շատ էինք ցանկանում գնալ և նրան ոգևորել, սակայն չէինք կարողանում: Մի քանի օր առաջ եկավ և ասաց, որ Սիսիանում ֆուտբոլի դաշտի բացումն է լինելու, և Երևանից թիմ է գալու՝ իրենց հետ խաղալու: Մենք շատ ուրախացանք, քանի որ կարող էինք գնալ և նայել խաղերից գոնե մեկը: