Ani v. Shahbazyan

Իչայի գերիները

Վերջերս «Շանթ» հեռուստաալիքով ցույց են տալիս մի հնդկական ֆիլմ ՝ թարգմանված հայերենով՝ «Մերժվածը»։ Ես գիտեմ քո մեջ զարմանք չնկատվեց, քանի որ քո շրջապատում էլ կան այդ սերիալի երկրպագուներից։

Հիմա ամեն տեղ խոսում են այդ սերիալի մասին։ Մտնում եմ դասարան, ու սկսվեց.

-Ա~յ, երեխեք, տեսնես` կգտնե՞ն Իչային:

Իչան գլխավոր հերոսուհին է:

-Իչան շատ ա մեղքս գալիս,- և նմանատիպ այլ խոսակցություններ։

Դպրոցից եկա տուն, միացրեցի հեռուստացույցը, որպեսզի նայեմ իմ սիրելի հաղորդումներից մեկը։ Եվ հենց այդ ժամանակ ինձ շրջապատեցին 6 հոգի` մեր տան անդամները, և ջղայնացած հայացքով նայում էին ինձ։ Մինչև ես մտածում էի, թե ինչ վատ բան եմ արել, նրանք խլեցին ձեռքիցս հեռակառավարման վահանակը։ Ինձ թվում է` գուշակեցիք, ինչ էր կատարվում։

-Վերջացրու, տուր` Իչան սկսվեց:

-Թուհ, 5 րոպե անցել ա։ Հա, դե լավ էլի, ուր գնում եմ` Իչա։

Ժողովուրդ հերիք է սերիալներով ապրեք։ Ինձ թվում է` այդ սերիալի անունը պետք է լիներ ոչ թե «Մերժվածը», այլ «Իչայի գերիները»։ Ի դժբախտություն ինձ, լուրեր են տարածվում, թե այդ սերիալը կտևի մինչև 2020 թվականը։ Դե ինչ ասեմ՝ համբերություն։