Բարև ձեզ, հարգելի պարոն Վարչապետ:
Գիտեմ, որ շատ զբաղված եք և ամեն օր ստանում եք նամակներ, բայց հույս ունեմ, որ կկարդաք: Ուզում եմ ձեզ պատմել այն խնդրի մասին, որը ինձ է անհանգստացնում, և որի հետ գրեթե բոլորս առնչվում ենք: Խոսքը գնում է թափառական շների մասին: «Յունիգրաֆ» ընկերությունը ոչնչացնում է նրանց:
Մեր բակում կար մի շուն: Առաջին անգամ, երբ եկել էր մեր բակ, շատ սոված էր և փորձում էր կեր հայթայթել: Նա շատ ակտիվ էր, մարդամոտ, և բոլորին խնդրում էր, որ իրեն սիրեն և իր հետ խաղան: Երեխաներից մեկը առաջարեց անունը դնենք Գռաֆ, բոլորը համաձայնվեցին:
Որոշեցինք, որ շան համար փոքրիկ տնակ է հարկավոր, և երեխաներից մեկի հայրը առաջարկեց ավտոտնակից վերցնել իրենց շան հին տնակը, որը արդեն երկար ժամանակ է՝ չէին օգտագործում: Այդ տնակը վերցնելուց հետո, այնտեղ կեր և ջուր դրեցինք, նույնիսկ գրաֆիկ կազմեցինք, թե ով որ օրն է իրեն կեր բերելու:
Մի օր տանից դուրս եկանք և նկատեցինք, որ Գռաֆը չկա: Կարծեցինք, որ բակով է շրջում և շուտով կվերադառնա: Արդեն երեկո էր, իսկ նա չկար: Բոլորս սկսեցինք փնտրել: Շուրջ մեկ ժամ փնտրեցինք, իսկ հետո դուրս եկավ մեր հարևանը և ասաց, որ տեսել է, թե ինչպես են շանը տարել, և այդ օրվանից ոչ ոք Գռաֆին չի տեսել: Մեզ համար դա շատ մեծ հարված էր, որովհետև «Յունիգրաֆը», որ տանում է, անպայման ոչնչացնում է շներին: Ուրեմն մեր սիրելի շունն այլևս չկա…
Կարելի է ավելի խելամիտ գտնվել, քանի որ ուղղակի ոչնչացնելով ոչ մի հարց չես լուծի: Ես առաջարկում եմ նրանց համար բացել կացարաններ,և բոլորը, ովքեր ցանկանում են շուն պահել, հենց այդ կացարաններից որդեգրեն: Շները կունենան սիրող ընտանիք և հավատացեք, շատ երախտապարտ կլինեն:

























































«Աստղերն ինձ համար փոքր արևներ են՝ գիշերային արևներ կապույտ երկնքում»,-ասում է Վան Գոգի «Աստղային գիշեր» կտավով ոգեշնչված 16-ամյա նկարչուհի Անուշիկ Ներսիսյանը։ Անուշիկի կյանքում ոչ միայն աստղային գիշերներն են շատ, այլև աստղային ժամերը։ Հիմա էլ, եթե այցելենք նրանց տան հարևանությամբ գտնվող խարխլված շենքը, որտեղ մանկության տարիներին հաճախ է խաղացել, պատերի վրա կգտնենք տարիներ առաջ կավիճով նկարած ու ժամանակի ընթացքում խունացած պատկերներ՝ ամպեր, աստղեր, ծառեր…
Վանաձորը միշտ էլ աչքի է ընկել իր յուրահատուկ մոտիվներով ու գաղափարներով: Այս անգամ էլ վանաձորցի հինգ երիտասարդներ հավաքվել և գունազարդել են մեր քաղաքի աղբարկղերը: