World Vision Armenia տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում դեռևս օգոստոսից Ապարանի Եղիպատրուշ համայնքում գործում է IMPACT երիտասարդական զարգացման ծրագիրը: Ըստ IMPACT կանոնադրության, յուրաքանչյուր 8-րդ դաս-հանդիպումների ավարտին 9-րդ դաս-հանդիպումը պետք է լինի համայնքին օգուտ բերող ծրագրի իրականացում, որը կծառայի թե ՛ համայնքի խոցելի խմբերին և թե համայնքի մյուս անդամների շահերին:
Ծրագրի մասնակիցները դեկտեմբերի 30-ին հնգամսյա աշխատանքներից հետո իրականացրին իրենց համայնքային զարգացման առաջին ծրագիրը:
Ծրագիրը IMPACT-ցիները անվանել էին «Գաղտնի Ձմեռ պապ»:
«Գաղտնի Ձմեռ պապ» ծրագրի նպատակն էր` կարողանալ ժպիտ և ուրախություն պարգևել գյուղի խոցելի ընտանիքներին: Ծրագրի իրականացման համար նախատեսված 300 դոլարը IMPACT-ցիները բաշխել էին այնպես, որ շուրջ 23 անապահով ընտանիքների երեխաներ ստացան գրենական պիտույքներ, հիգիենայի պարագաներ, տաք հագուստ և այլ իրեր: Ողջ աշխատանքները՝ սկսած նվերները դասավորելուց, մինչև հասցեատերերին հասցնելը IMPACT-ի սաները վերցրել էին իրենց վրա: Երեխաներին ուրախացնելու համար նրանք հագել էին մուլտհերոսների զգեստներ՝ փորձելով սովորական օրը դարձնել տոն:
IMPACT ակումբի առաջնորդ Սևակ Մաթևոսյանը նշում է, որ ակումբի նպատակը միայն համայնքային զարգացման ծրագրերը չեն:
-Երեխաների մոտ կամավորական աշխատանքը բնավորություն է ձևավորում ՝ միայն սպառողի դերում չմեծանալ, այլ լինել նաև օգնող, սովորել հավասարություն և ի վերջո, մեր կարգախոսի կրողը լինել. «Սեր հանուն սիրո»:


Բարև Սիրելի Ձմեռ պապ, Ես Մարինեն եմ։ Վաղուց չէի գրել քեզ։ Մեծացել եմ, երևի…

Մենք ուսանողներ ենք, ուսանողին վայել սովորական կարգավիճակով. ուտում ենք` ինչ պատահի ու փնտրում պատճենահանման մատչելի տեղեր, մի քիչ էլ լրագրությամբ ենք զբաղվում։ Մենք մի տասը հոգի կլինենք, երբ դասի գանք-չգանք, չորեքշաբթի միշտ գալիս ենք, գալիս ենք, որ գնանք Ռադիոտուն: Էնտեղ մեզ միշտ մի կտոր շոկոլադ անպայման կհասնի, հետո նոր՝ նյութեր, քննարկումներ, խորհուրդներ ու վերջում էլի շոկոլադ, որ հանկարծ չդառնանանք։




