Ազատ տարածք խորագրի արխիվներ

izaaastsaryan1

Ինֆո քեմփ

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Ամառ է, բան չկա անելու, հատկապես գյուղում: Տանը ձանձրանում եմ, մեկ էլ մի լավ միտք ծագեց: Որոշեցի ճամբար անել մեր բնակավայրում, կիսվեցի քույրիկիս հետ, և որոշեցինք միասին իրագործել:
Ճամբարի համար գումար հարկավոր չէր, անհրաժեշտ էր թղթապանակներ, գրիչներ, տետրեր, պաստառներ, մի խոսքով, այն ամենը, ինչ անհրաժեշտ էր, մենք սեփական ներդրում արեցինք:
Սենյակը, որտեղ պետք է իրականացնեինք ճամբարը, Հալիձորի համայնքապետարանը տրամադրեց: Համացանցի միջոցով էլ իրազեկեցինք երեխաներին:
Առաջին օրը շատ հագեցած էր, ինչպես մնացած բոլոր օրերը: Որոշել էինք լրագրության վերաբերյալ դասընթաց անել: Ճիշտ է, մասնագետների չէինք, բայց կարողացանք մեր գիտելիքները կիսել մասնակիցների հետ:
Օրվա ընթացքում խմբային աշխատանք արեցինք, ովքեր ցանկանում էինք դառնալ 17.am-ի թղթակից, նրանց բացատրեցի, թե ինչ պետք է անել, ինչ է անհրաժեշտ և այլն: Հետո սկսեցին հոդվածներ գրել: Ես ուղղակի տպավորված էի, որովհետև առաջին անգամ ծանոթանալով լրագրության հետ, բավականին հետաքրքիր հոդվածներ էին գրել:

Երկրորդ օրը խոսեցինք կինոյից: Որոշել էինք սցենար գրել՝ ֆիլմ նկարահանելու նպատակով, սակայն այնքան ֆանտաստիկ սցենարներ էին գրել, որ դրանք նկարահանելու համար բավական աշխատանք և միջոցներ էր անհրաժեշտ:
Երրորդ օրը, որը ճամբարի վերջին, բայց և ամենահետաքրքիր օրն էր, գնացինք սովորելու լուսանկարչության որոշ գաղտնիքներ:

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Օրը և ճամբարը ամփոփեցինք, գնացինք տուն, սակայն այդ օրը որոշել էինք էքսկուրսիա կազմակերպել, դեպի Հալիձորի դիտակետ: Այդպես էլ արեցինք, գնացինք , լուսանկարներ արեցինք, վերադարձանք:

Ամփոփելով ճամբարը, կարող եմ ասել, որ բոլորդ կարող եք նմանատիպ ճամբարներ կազմակերպել: Ե՛վ դուք կկիսվեք ձեր փորձով, և՛ մասնակիցները չեն ձանձրանա տանը նստելուց ու նոր գիտելիքներ կստանան:

17-ի կողմից. Սիրով սպասում ենք Հալիձորի նոր թղթակիցներին:

arpine miqayelyan

Գնա՞նք կարուսել

-Մա՛մ, մա՛մ, արի՛ գնանք կարուսել, հետո կոնֆետ կուտենք: Կուզե՞ս նաև կգնանք մուլտ դիտելու, խնդրում եմ,- մեկն անընդհատ ասում էր իր մայրիկին, ով ասես նման մտադրություն չուներ:

Հետաքրքրեց, շրջվեցի, որ տեսնեմ, թե ինչ է պատահել, և նկատեցի, որ կնոջ կողքին ոչ թե փոքրիկ է, այլ բավականին մեծ աղջիկ, ով շարունակ ասում էր.

-Մա՜մ, գիտեմ, որ դու էլ քո հոգու խորքում ցանկանում ես կրկնել մանկական արկածներդ, դե, արի՛…

Կարծես երեկ էր, երբ արեցինք առաջին քայլերը, երբ մայրիկի և հայրիկի ձեռքից բռնած գնացինք մանկապարտեզ`մի վայր, որի հետ կապված հիշողությունները միշտ գունավոր են, երբ փոքրիկ քայլերով մտանք դպրոց ու նստեցինք առաջին նստարանին:

Մեծանալ դեռ չի նշանակում՝ մեծանալ: Այո՛, թվերը գումարվում են թվերին, սկսում ենք ավելի խորը մտածել, բայց այս ամենի մեջ կա մի անփոփոխ բան`մանկական երջանկությունը:

Երբ դեռ շատ փոքր էինք, ուշադիր հետևում էինք, թե ինչպես է մայրիկը քաղցրավենիք պատրաստում, բայց բնական է, որ դա անում էինք ոչ թե նրա համար, որ պարզապես հետաքրքիր էր, այլ անհամբերությամբ սպասում էինք, թե երբ վերջապես նա մեզ կհանձնի այն ամանը, որի մեջ դեռ ոչ պատրաստի քաղցրավենիքի մնացորդներ կային: Ահա, երբ վերհիշում եմ, հասկանում եմ, որ ոչինչ էլ չի փոխվել. Դե, ինչ մեղքս թաքցնեմ, կարծում եմ ինձ նման շատերը դեռ մեծ ուրախությամբ սպասում են այդ ամանի հանձման հանդիսավոր արարողությանը:

Հիշում եմ նաև այն մեծ բերկրանքը, որն ապրում էինք, երբ մեզ տանում էին կարուսել, նաև ստանում էինք քաղցր բամբակ ու պաղպաղակ… Էլի ոչինչ չի փոխվել, էլի անսահման երջանիկ ենք, երբ ունենք քաղցրավենիք ու հնարավորություն`ադրենալին հաղորդող ատրակցիոններից օգտվելու:

Երևի ավելորդ է մուլտերի մասին խոսելը, քանի որ դա այն մեծ ուրախությունն է, որը պարզապես երբեք չպետք է հեռանա մեր կյանքից, ու նույնիսկ այն մարդիկ, որոնք արտաքուստ այնքան լուրջ են թվում և պահվածքով ուզում ապացուցել, որ մանկությունը իրենց համար պարզապես վառ հիշողություն է, միևնույն է, նրանք նույնպես սիրում են մանկանալ ու դիտել իրենց սիրելի մուլտը. գուցե հենց իրենց փոքրիկի հետ`բոված եգիպտացորենի և շոկոլադե սալիկների ուղեկցությամբ:

Ասում են, թե մանկությունը գունավոր է, լուսավոր ու անհոգ. դե հա, մեծանալուն զուգընթաց ավելանում են խնդիրները, բայց դու կարող ես քո հոգում պահել մանուկ մնալու ծաղիկը, որն անդադար ծաղկում է ու լցնում ողջ ներաշխարհդ:

Հայ բելգիական “exploring the world through the lens of camera” ծրագիր. Օր ութերորդ

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Առավոտն սկսեց զարթուցիչի խլացուցիչ ձայնով։ Մի կերպ արթնանալով արթնացրի Ամալյային ու Մորենին, ու շտապեցինք նախաճաշելու մեր սիրելի հյուրընկալ ընտանիքի հետ։ Ես, Եվան, Ամալյան, Ինեսան, Մորենը, Յիցըն ու Լենկան հյուրընկալվել էինք Ազիզյանների տանը։

-Եկեք բալա ջան, եկեք հաց կերեք,-լսվում է Վալյա տատիկի ձայնը հյուրասենյակից։

-Էկան, սիրուն, խելոք բալաները էկան,-ավելացնում է Սուսան տատիկը։

-Իսկ մեղր կա՞,-ինչպես միշտ հարցնում է Լենկան ու ժպտում։

Ուրախ, զվարթ նախաճաշում ենք, Սուսան տատիկը տարբեր հումորներ է անում, ինչպես նաև մածուն քսում Մորենի արևահարված ուսերին։ Մորենը ծիծաղում է, բայց չի ընդդիմանում Սուսան տատիկին։

Գյուղում ուխտի օր է, ինչպես նաև խաղողօրհնեք, և շատ հյուրեր կան, հատկապես մեր հյուրընկալ ընտանիքում։

Բաժանվել էինք 3 խմբի։ Մի խումբը պետք է բարձրանար վանք՝ նկարահանելու ուխտավորներին և իրադարձությունները, մյուս խումբը որոշեց հանդիպել Արա Խաչատուրյանի հետ, ով Ֆրանսիայից քայլելով հասել էր Հայաստան։ Իսկ մեր խումբը մնաց հյուրընկալ ընտանիքում, որպեսզի տեսնի ու լուսաբանի ուխտի հետ կապված իրադարձությունները, ինչպես նաև նկարահանի թոնրում արվող ավանդական խորովածը։

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Տանը բոլորը խառնված էին իրար՝ սեղանի պատրաստություն են տեսնում ու պատրաստում են ավանդական մատաղը, որից պետք է անպայման մի կտոր ուտել ասելով՝ ընդունելի լինի։ Թեև շատ էինք շտապում, բայց հասցրեցինք ճաշակել մատաղը, խմբով նկարվել ու ցտեսություն ասել մեր շատ սիրելի հյուրընկալ ընտանիքին։ Բոլորս հերթով ջերմորեն գրկում էինք նրանց ու լսում նրանց օրհնանքը։

-Աստված ձեզ պահապան,-ասում է Վալյա տատիկը արցունքները սրբելով։

-Լավ մնացեք։

Մի փոքր տխուր, բայց նաև ոգևորված քայլում ենք մեզ ծանոթ դարձած ճանապարհով։ Միավորվում ենք մյուսների հետ և գնում բարբիքյու փարթիի՝ խորոված ուտելու, որի. պատրաստմանը պետք է ինքներս էլ մասնակից լինեինք։

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Ավտոբուսից իջնելուն պես տեսնում ենք Եվայի ծնողների ժպտացող դեմքերը և լսում փոքրիկ Անգելինայի ուրախ ու զրնգուն  ծիծաղը։

Մեր բելգիացի ընկերները շատ են հավանել հայկական խորովածը, իսկ Ռեդուանը հայկական կենաց է ասում, դե իհարկե, Արմանի ու Սուրենի օգնությամբ։

Հետաքրքիր և հագեցած օր էր, վերջապես վերադարձանք հյուրանոց։ Դե ես էլ որոշեցի ուշ քնել ու գրել ութերորդ օրվա օրագիրը։

Սոնա Զաքարյան

***

Ներկայացնում ենք մեր մասնակիցներինarman baghdasaryan

Հարցազրույց Արման Բաղդասարյանի հետ

-Ինչպե՞ս  եղավ, որ մասնակցեցիր  այս  ծրագրին:

-Անցյալ տարի ես և քույրս մասնակցել ենք «Մանանայի» կազմակերպած մեդիա-որքշոփին, ու ես պարբերաբար թղթակցում եմ 17-ին: Հայտարարությունը քույրս էր տեսել: Ասաց, որ ամբողջ օրը տանը նստած եմ, ոչինչ չեմ անում, մասնակցեմ և ինչ-որ բան սովորեմ: Այդպես ես որոշեցի մասնակցել, նոր մարդկանց ճանաչել, նոր բաներ սովորել, անգլերենս զարգացնել:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

-Ի՞նչ ակնկալիքներ ունեիր ծրագրից:

-Մեծ հույսեր չէի կապում, որովհետև մտածում էի՝ ավելի լավ է երազանքների մեջ չընկնեմ: Հիմա տեսնում եմ, թե ինչքան նոր բաներ ենք սովորում լրագրությանից, լուսանկարչությունից, միգուցե հետագայում նաև կինոյի վերաբերյալ: Արդեն ավելի մեծ ակնկալիքներ ունեմ:

-Արդյո՞ք բոլոր ակնկալիքներդ արդարացան:

- Նոր մարդկանց ճանաչեցի թե՛ Բելգիայից, թե՛ Հայաստանից: Հիմա զգում եմ, որ անգլերենս համեմատաբար ավելի լավ է: Բոլորի հետ շփվում եմ: Մեր բելգիացի հյուրերի հետ շատ հագեցած ժամանակ ենք անցկացնոմ:

-Այս մեկ շաբաթվա ընթացքում ի՞նչն է ամենաշատը տպավորվել:

-Ամենաշատը տպավորվել է այն անձրևոտ օրը, երբ բոլորս անձրևի տակ թրջվելով քայլում և զվարճանում էինք: Արզականի այս երեք օրերը նույնպես տպավորվեցին, որովհետև ամեն ինչ շատ լավ և հետաքրքիր էր:

-Մեր կատարած ճանապարհորդություններից ո՞րն է քեզ ամենաշատը դուր եկել:

-Ինձ ամենաշատը դուր է եկել Դիլիջանը, քանի որ այնտեղի բնությունը և մաքուր օդը ինձ ամեն անգամ զարմացնում են:

-Պատմիր տարօրինակ պատմություն, որ տեղի է ունեցել այս ծրագրի ընթացքում:

-Երբ մենք Արզականում էինք, առաջին գիշերը ես, Սուրենը և Ռեդուանը միասին մի սենյակում էինք: Մենք պառկած ուրախանում, ծիծաղում էինք և պահի ազդեցության տակ հասկացանք, որ հիմա տեղի է ունենում մի անհավանական բան. երևանցին, հրազդանցին և մարոկկացին միասին մի սենյակում քնում են Արզական գյուղում: Դա շատ անհավատալի բան էր:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

-Ի՞նչ ես սովորեցրել քո ընկերոջը՝ Ռեդուանին:

-Սովորեցրել եմ հայերեն բարեկիրթ բառեր, որոնք նա կարող է օգտագործել շփման մեջ: Նրան սովորեցրել եմ ինչպես իրեն պետք է պահի «հայ տղան»:

***

Հարցազրույց Ռոուին Դը’Հոլանդերի հետredoin

-Ինչքա՞ն ժամանակ է, որ «Թումուլտի» անդամ եք:

-Չորս տարի առաջ էր, երբ ես մասնակցեցի փոխանակման ծրագրի:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

-Ու՞մ գաղափարն էր Հայաստան գալու ծրագիրը:

-Մայիսին ես և Լիոն եկանք «Մանանա» կենտրոն և քննարկեցինք, թե ինչ ենք անելու այս երկու շաբաթվա ընթացքում: Հետո մենք վերադարձանք տուն, իրար նամակներ գրեցինք, և այդպես կազմեցինք ծրագիրը: Երեք օրով էինք եկել: Դա հեղափոխությունից անմիջապես հետո էր: Բոլորը շատ դրական էին տրամադրված: Նրանք ասում էին, որ սա նոր սկիզբ է: Շատ հաճելի էր դա լսել այն ժամանակ:

-Հիմա ձեր տպավորությունները տարբերվու՞մ են առաջին այցելության տպավորություններից:

-Առաջին անգամ, երբ եկել էի Երևան, ես գիտեի միայն, թե ինչպիսին է Երևանը, բայց հիմա ես գնացի այլ քաղաքներ և գյուղեր: Իմացա, թե ինչպես են ապրում Հայաստանի ուրիշ հատվածներում:

-Ի՞նչն է ձեզ դուր գալիս հայերի մեջ:

-Հյուրընկալությունը: Ամեն տեղ, որտեղ գնում ենք, նրանք մեզ հրավիրում են սեղան նստելու: Իրոք շատ հաճելի է հանդիպել հայաստանցիներին:

-Ի՞նչը չեք հավանում հայերի մեջ:

-Մենք միասին աշխատելու մի ձև գիտենք, դուք՝ մեկ այլ, և մենք պետք է հարմավենք ու դա է, որ ես այնքան էլ չեմ հավանում: Մենք պետք է խումբ դառնալու ճանապարհ գտնենք: Բայց դա էլ է հետաքրքիր:

-Պատմեք մի հետաքրքիր պատմություն, որ պատահել է այս ընթացքում:

-Ես շատ տպավորված էի, երբ մենք եկեղեցիներ էինք այցելում և գնում էինք տեսնելու Հայաստանի բնությունը: Դա առաջին անգամն էր, որ դուրս էի եկել Երևանից: Իրոք շատ տպավորիչ էր տեսնել եկեղեցու մոտի ջրվեժը:

-Հայկական ո՞ր սովորույթն է ձեզ ամենաշատը դուր գալիս:

-Այն, որ ընտանիքում երբ հյուր է լինում, ամենապատվավոր տեղում հյուրերն են ու հետո նոր ընտանիքի անդամները: Կարծում եմ դա իրոք տպավորիչ է:

Լիլիթ Վարդանյան, 15տ.

***

Sunday the 12th of august

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Today was our last day at the amazing host families. When we woke up we had a big breakfast with bread, potatoes, mashed potatoes, meat, yoghurt, homemade cheese,… Morane and Sona had to rush the breakfast, they had to leave the house at ten o’clock to meet their group for an interview. The others, who didn’t have an interview planned, could rest a bit more and work on their project. Around lunchtime some went to the church to watch the ceremony, others met a guy who had walked from France to Armenia and some stayed at a host family to see how the food was made.

At half past three we gathered at the main house to leave for the barbecue after a long goodbye to our host families. At the barbecue we could swim but most of us just hang around and talked to each other. When the food was ready we all sat in a tent and ate. We had chicken, pork, salads, bread, vegetables and more. After dinner we hung around again, we pet a dog and ate dessert.

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

When we cleaned up we went to the bus to go back to Yerevan, the bus ride was really long and finally we arrived at Manana. We picked up our stuff and had an exhausting walk back to the hostel since we were carrying everything we brought. At the hostel we divided the rooms and mixed up Armenian and Belgian girls (the early and late sleepers). We unpacked and after that we could do what we wanted at the hostel.

 Jitse Van Nueten

Հայ բելգիական “Exploring the world through the lens of camera” ծրագիր. օր յոթերորդ

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Արդեն երկու օր է, ինչ հայ-բելգիական ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Կոտայքի մարզի գյուղ Արզականում: Առաջին օրը, երբ ավտոբուսը կանգնեց մեր դարպասի դիմաց, կարծես, հենց այդ նույն պահին ժամանակը սկսեց էլ ավելի արագ աշխատել, և մենք չէինք հասցնում ըստ օրակարգի շարժվել … Բնականաբար, առաջին օրը շատ կարճ թվաց ինձ համար, քանի որ շատ քիչ բառեր հասցրեցի սովորեցնել մեր բելգիացի հյուրին, որոնք չորս մասնակցով հյուրընկալվել էին մեր տանը:

Օրիենն արդեն հասցրել է սովորել հայերեն մի քանի դժվար բառեր, ինչպիսին օրինակ՝ դուխով…

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Երկրորդ օրն արդեն մեր հյուրերը գյուղի երիտասարդների հետ բարձրացան Աստվածածին եկեղեցու փլատակներ, որի շրջակայքը որոշել էին մաքրել: Ամեն տարի Աստվածածնի Վերափոխման տոնից առաջ գյուղացիները նախաձեռնում են շաբաթօրյակ, և ուրախ ենք, որ այս անգամ մեզ միացան նաև օտարերկրացիներ ու հյուրեր:

Երբ բարձրացանք եկեղեցի, մեզ այնտեղ դիմավորեց Արզական վարչական համայնքի ղեկավար՝ պարոն Մարգարյանը: Նա զրուցեց ծրագրի մասնակիցների հետ, ներկայացրեց մեր գյուղը, նաև եկեղեցու մասին պատմեց հյուրերին: Քիչ հետո անցանք գործի: Հայերը, կարծես, օրինակ ծառայելով օտարերկրացիներին, սկսեցին մաքրել եկեղեցին: Բելգիացիները ոգևորված շտապում էին այս ու այն կողմ, չէին ցանկանում աղտոտված տարածք տեսնել, մաքրում էին ամեն բան: Մի կողմից ուրախ էի, որ պատմամշակութային կոթողը այդքան զարմացրել ու ոգևորել է իմ նոր ընկերներին, սակայն մյուս կողմից էլ վատ էի զգում, որ փլատակված եկեղեցին, որ սրբությամբ, խնամքով և հավատով պահպանում են արզականցիները, դեռ վերանորոգված չի, ու ամեն տարի նոր քարեր են պոկվում:

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Մեկ ժամ հետո, երբ աշխատանքը վերջացրեցինք, հասկացանք, որ բավականին հոգնել ենք ու շտապեցինք տուն:

Մի փոքր հանգստանալուց հետո բոլորը հավաքվեցին մեր տանը, և որոշում էինք մեր վաղվա անելիքները …

-Էրեխեք պա՛րզ ա, վաղը ով ի՞նչ ա անելու…

Ուշ գիշերին բոլորը ցրվեցին հյուրընկալող տներով:

Էլադա Պետրոսյան

***

Վերժինե քույրիկ

Արզական գուղում հետաքրքիր ավանդույթ կա խաղողօրհնեքի տոնի հետ կապված։ Այդ մասին զրուցեցինք Արզական գյուղի բնակիչ Վերժինե Պետրոսյանի հետ։

-Մենք նկատեցինք, որ Աստվածածնի տոնը արզականցիները մեծ ոգևորությամբ են նշում: Այսօր որ տան մոտով անցանք, նախապատրաստվում էին:

-Դե նախ, Մարիամ Աստվածածնի տոնն է, Խաղողօրհնեքը։ Ոնց դիմավորես տոնը, այդպես էլ կանցնի։ Ուրախ ենք դիմավորում, մատաղ ենք անում, խորոված ենք անում, խմորեղեն ենք անում, հետո՝ խաղող, դեղձ, տարբեր մրգեր:

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

-Կարծես Նոր տարի լինի գյուղում:

-Նոր տարվա ու Խաղողօրհնեքի տարբերությունն այն է, որ Նոր տարուն մարդիկ գնում են միմյանց տուն, իսկ այս տոնին դրսից հյուրեր ենք ունենում։ Գիտեք ի՞նչ խոսք կա. «Մարիամ Աստվածածինն էկավ՝ բակը մտի, Սրբխեչն էկավ՝ ծակը մտի», բայց դա ասում են եղանակի մասին։ Մինչև Սրբխեչը չէր ցրտում, բայց այս տարի ցրտել է։ Հիմա մենք էլ բակում հաց չենք դնում, որովհետև արդեն եղանակը ցրտել է։ Մեր գյուղում այս օրը իսկապես մեծ շուքով են նշում:

Հնուց ի վեր եկեղեցին ունեցել է Մարիամ Աստվածածնի տոնը, որը միշտ նշվում է երկրորդ լիարժեք կիրակի օրը։

- Իսկ լինո՞ւմ է, որ ձեզ հրավիրեն այդ օրը:

- Բոլորի տանը դրսից հյուրեր են լինում, ու համարյա ոչ ոք չի կարողանում այդ օրը տնից դուրս գալ։

- Իսկ դուք միշտ այս ուխտին գնացե՞լ եք։

-Ես նախքան այս գյուղ հարս գալը, ապրել եմ Չարենցավանում ու ամեն տարի եկել եմ մոմ վառելու ընկերներիս, ընտանիքիս կամ կուրսեցիներիս հետ։

- Չարենցավանից էլի՞ մարդիկ կան, որ գալիս են՝ բարձրանալու եկեղեցի։

-Իհարկե, շատ կան։ Մենք նաև Երևանից ենք շատ հյուրեր ունենալու վաղը ու ամեն տարի ունենալու ենք այդպիսի հյուրեր։

- Այդ փոքր եկեղեցում այդքան շատ մարդ է գալի՞ս։

-Շատ-շատ։ Վաղը, երբ բարձրանաք, այդքան ազատ չեք կարող գնալ։ Մեքենաները շատ են, և մարդիկ դժվարությամբ են գնում։

-Ասացիք, որ այդ օրը բոլորը մատաղ են անում, ինչո՞ւ:

- Աղը տանում են եկեղեցի, օրհնում են, բերում են լցնում գառան բերանը և մորթում։ Աղավնի և աքլոր են տանում։ Մորթելուց հետո բաժանում են յոթ տների մեջ։ Բոլոր նրանք, ովքեր տարվա ընթացքում նպատակ են պահել ու խոստացել, այդ օրը մատաղ են անում:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

- Իսկ ուտեստներից միայն մատա՞ղն է, որ խորհուրդ ունի։

-Միայն մատաղը, խաղողը պարտադիր է, որովհետև խաղողօրհնեքի տոնն է։

Նախ բարձրանում են եկեղեցի, մոմ եմ վառում, հետո նոր իջնում են ու հավաքվում սեղանի շուրջ։ Կան հյուրեր, որոնց կարելի է տեսնել տարվա մեջ միայն այդ օրը։ Եվ ավելիշատ թեմաներ են լինում իրենց հետ խոսելու մինչև ուշ ժամ։

Հարցազրույցը վարեցին՝ 

Վալենտինա Չիլինգարյանը, Աննա Անդրեասյանը, Ռեդուան Լաչկարը, Մարիամ Նալբանդյանը, Լիլիթ Վարդանյանը

 ***

Ներկայացնում ենք մեր մասնակիցներին

Հարցազրույց Ինեսա Զոհրաբյանի հետ:Inesa Zohrabyan aragacotn

-Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել այս ծրագրին:

-Մասնագիտական առումով չեմ կողմնորոշվել և երբ իմացա, որ այս ծրագիրը կապ ունի լրագրության հետ ու նաև կօգներ ինձ անգլերենի զարգացման հարցում, դե, ինչքան էլ ունենաս գիտելիքներ, երբ չես խոսում, մոռանում ես, որոշեցի դիմել: Տեսա հայտը ու որոշեցի ուղարկել իմ մոտիվացիոն նամակը, ունեցա հարցազրույց Մանանա թիմի հետ, անցա: Մի խոսքով` նպատակս և բելգիացիների հետ շփումն էր, և անգերենիս իմացությունը խորացնելը, և մասնագիտական առումով մի քիչ կողմնորոշվելը:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեիր ծրագրից:

-Առաջին հերթին մտածեցի բելգիական մշակույթին ծանոթանալու մասին, նաև հետաքրքիր կլինի ներկայացնել իրենց մեր մշակույթի առանձնահատկությունները: Հույս ունեմ, որ ձեռք կբերեմ լավ ընկերներ, որոնք կապրեն Բելգիայում և ինձ կօգնեն մասնագիտական առումով: Թեկուզ` կօգնեն ինձ աշխատել ֆոտոապարատի հետ:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

-Արդյո՞ք ակնկալիքներդ արդարացան: 

-Սա յոթերորդ օրն է, ու ինձ թվում է` այո: Միայն սպասում եմ մեր խմբային աշխատանքները իրականացնելուն: Կունենանք լավ ֆոտոշարք, հարցազրույցներ, և այդ դեպքում ես լիարժեք կարող եմ ասել, որ այս ծրագիրը հաջողվել է:

-Հասցրե՞լ ես արդեն շփվել բոլոր բելգիացի մասնակիցների հետ:

-Բոլորի հետ շփվել եմ, որովհետև միասին ենք ապրում, և բացի դրանից` թիմ առաջնորդների հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք: Նրանք ոչ մեկի չեն թերագնահատում, նաև եթե անգլերեն խոսքի մեջ սխալներ ենք թույլ տալիս, նրանք չեն ուղղում, փորձում են հասկանալ: Երբ նրանց հետ շփվում ես, յուրաքանչյուրը առանձին տեսակ է:

-Ի՞նչ տպավորություններ ունես այս օրերից:

-Տպավորություններս շատ լավն էին: Մի քանի բառեր եմ սովորել բելգիացիներից: Օրինակ` ֆրանսերեն comment ça va, որը թարգմանաբար նշանակում է ինչպե՞ս ես:

-Արդյոք արդեն մասնակցե՞լ ես նմանատիպ ծրագրի, թե՞ սա առաջինն էր:

-Նմանատիպ ծրագրի չեմ մասնակցել: Փորձել եմ, բայց երրորդ փուլից դուրս եմ մնացել:

***

Հարցազրույց Լենկա Բրոսենսի հետ:

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

-Ի՞նչ ակնկալիքներ ունեիր մինչև Հայաստան գալը:

-Այստեղ առաջին անգամ չեմ և գիտեի` ինչ է ինձ սպասվում: Այստեղ ամեն ինչ շատ գեղեցիկ է:

-Ի՞նչ տպավորություններ ունես:

-Կարծում եմ` տպավորություններս շատ տարբեր են: Այս տեսարանները շատ գեղեցիկ են: Անցած անգամ, երբ ես Հայաստանում էի, այդքան շատ չէի շփվել մարդկանց հետ և չգիտեի` ինչ ակնկալել նրանցից, բայց հիմա ես նրանց հետ շփվեցի և ես սիրում եմ նրանց:

-Ի՞նչն է քեզ դուր գալիս այս ծրագրի մեջ:

-Ուզում եմ ասել այն, ինչ ինձ դուր չի գալիս ծրագրի մեջ: Իհարկե, բոլոր գաղափարները, մեր տունը, մարդիկ շատ լավն են, բայց այս ութ օրվա ընթացքում մենք չենք արել մեր խմբային աշխատանքը. մենք ոչինչ չունենք արած: Իմ ակնկալիքն էր ունենալ խմբային աշխատանք և վերջում ունենալ ֆիլմ: Մենք ունենք գրեթե մեկ շաբաթ և կարող ենք ուղղել այս իրավիճակը:

-Նոր բան սովորեցի՞ր:

-Այո, սովորեցի հայկական մշակույթի մասին: Ես տեսա Հայաստանում մարդկանց միջև փոխհարաբերությունները, օրենքները, բանակի, կանանց և տղամարդկանց մասին:

-Ի՞նչ ես կարծում` ինչ ազդեցություն կթողնի այս ծրագիրը քո վրա:

-Ես ստացա շատ նոր տեղեկություններ լուսանկարչության մասին: Օրինակ` սովորեցի ինչպես օգտագործել ֆոտոապարատը ավելի ճիշտ:

***

Հարցազրույց Լիլիթ Վարդանյանի հետ:lilit vardanyan

-Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել այս ծրագրին:

-Մասնակցեցի, որպեսզի ունենամ հնարավորություն ծանոթանալու այլ երկրի մշակույթին, շփվել նրանց հետ, զարգացնել անգլերենիս իմացությունը և պատմել հայկական մշակույթի մասին:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեիր ծրագրից:

-Ակնկալում էի ձեռք բերել նոր ընկերներ, շփվել նոր մարդկանց հետ, ծանոթանալ բելգիական մշակույթին, կիսվել իմ իմացություններով և նոր բան սովորել նրանցից:

-Արդյո՞ք դրանք արդարացան: 

-Հասցրել եմ ծանոթանալ նոր մարդկանց հետ: Որոշ չափով ծանոթացել եմ բելգիական մշակույթին: Նրանց հետ միասին կատարել եմ Երևանի և Հայաստանի այլ քաղաքների բացահայտումը: Ես դեռ ունեմ ակնկալիքներ, որ բելգիացիների հետ շփումը կշարունակվի:

-Հասցրե՞լ ես արդեն շփվել բոլոր բելգիացի մասնակիցների հետ:

-Արդեն հասցրել եմ բոլորի հետ շփվել, սովորեցնել հայերեն բառեր: Իսկ նրանք ինձ շոկոլադ են հյուրասիրել և պատմել իրենց կրթական համակարգի, պատմության և տպավորությունների մասին:

 -Ինչպիսի՞ տպավորություններ ունես այս օրերից:

-Ունեմ շատ լավ տպավորություններ: Իսկ վերջնական տպավորությունների մասին կպատմեմ ծրագրի վերջում:

-Արդյոք արդեն մասնակցե՞լ ես նմանատիպ ծրագրի, թե՞ սա առաջինն էր:

-Սա իմ առաջին փորձն է: Ուրախ եմ, որ կարող եմ պատմել մեր մշակույթի մասին և ծանոթանալ բելգիական մշակույթին:

-Նոր բան սովորեցի՞ր: 

-Սովորեցի, որ տարբեր մշակույթներ և մտածելակերպ ունեցող մարդկանց միջև ընկերությունը հնարավոր է:

Էլզա Զոհրաբյան

Անհայտ հասցե

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Մի քանի օր առաջ Կալավանում էին «Անհայտ հասցե» հեռուստախաղի մասնակիցները: Նրանք ժամանել էին այստեղ նկարահանումներ անցկացնելու: Հետաքրքիր մարդիկ էին: Նրանց թվում կային նաև հայտնի դերասաններ: Նկարահանումները տևում էին մինչև երեկոյան 6.30, դրանից հետո գյուղացիները կարող էին այցելել նրանց և տեսնել, թե ինչով են զբաղվում ազատ ժամանակ: Հա, մոռացա նշել, որ նրանք ամբողջ օրը գտնվում էին անտառում և անգամ գիշերում էին այնտեղ:

Մենք որոշեցինք այցելել «Անհայտ հասցեի» մասնակիցներին ու տեսնել, թե ինչով էին զբաղվում: Մենք լուսանկարվեցինք հայտնի դերասաններից մեկի հետ, չեմ ուզում բացահայտել, քանի որ ամեն ինչ անհայտ է՝ թող սա էլ մնա անհայտ: Մի փոքր մնացինք այնտեղ ու վերադարձանք տուն:

-Երեխեք, գիտե՞ք, որ Վիկ Դարչինյանը գալիս է էսօր,-հաջորդ օրն ասաց երեխաներից մեկը:

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

-Ո՞նց թե՝ գալիս է: Չեմ հավատում, հաստատ գալի՞ս է, չե՞ք խաբում, չէ՞:

Եվ իրոք, Վիկ Դարչինյանը եկավ: Նրան Դպրաբակ գյուղից դիմավորեց Ռոբերտ Ղուկասյանը: Ցավոք սրտի, ինձ բախտ չվիճակվեց տեսնել նրան: Շատ էր շտապում, բայց խոստացավ, որ էլի կայցելի Կալավան ու մյուս անգամ ավելի երկար կմնա:

Դե ինչ , վերադառնանք մեր «Անհայտ հասցեին»:

Տատիկիս տանն էի, երբ լսեցի անծանոթ ձայներ ու միանգամից դուրս թռա:

-Բարև Ձեզ:

-Վայ, բարև Ձեզ:

«Անհայտ հասցեից » էին: Երբ դուրս եկա, տատիկս արդեն նրանց հետ ջերմ զրույցի էր բռնվել, ու նրանց զրույցից հասկացա, որ ինչ-որ բաներ էին ուզում գնել:

Տատիկս, հարսիկս և ես նրանց հյուրասիրեցինք նոր թխած հաց, պանիր, որը պատրաստել էր տատիկս, և այգուց նոր քաղած լոլիկ ու վարունգ:

Նրանք տատիկիս ասացին, որ կվճարեն ամեն ինչի համար: Տատիկս ասաց, որ գումարի կարիք չկա: Նրանք վճարեցին միայն ալյուրի համար: Տատիկս դա էլ չէր վերցնում, ուղղակի ստիպեցին ու ասացին, որ դրանով իրենց միշտ հիշենք: Գրկախառնվեցին տատիկիս հետ, շնորհակալություն հայտնեցին ու գնացին իրենց «Անհայտ հասցեն»:

Նկարահանումներն ավարտվեցին, նրանք հեռացան այն մեքենայով, որով եկել էին. մեր գյուղի Սամվել քեռու 66-ով: Նրանք նախընտրել էին այդ մեքենան:

Գնալիս կանգնել էին տատիկիս տան բակում, վճարել ամեն ինչի համար: Դերասաններից մեկը, թող սա էլ մնա գաղտնի, պապիկիս հետ պապիկիս քաշած տանձի օղին էր խմել ու հրաժեշտ տվել: Ափսոս, այդ պահին այնտեղ չեմ եղել, որ անմահացնեմ այդ կադրը:

Նրանք եկան, հիացան մեր բնությամբ, հավանեցին մեր գյուղը և մի քանիսն էլ ասացին, որ անպայման էլի կայցելեն Կալավան:

Կալավանս, թեև հեռու, աշխարհից կտրված, բայց կամաց-կամաց հայտնի է դառնում:

ՀԱՅ ԲԵԼԳԻԱԿԱՆ “EXPLORING THE WORLD THROUGH THE LENS OF CAMERA” ԾՐԱԳԻՐ. ՕՐ ՎԵՑԵՐՈՐԴ

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Արզական տանող ճանապարհը, Էլադայենց տան դարպասները ու Էլադայի սիրալիր ու անսահման ջերմություն հաղորդող տատիկը շքամուտքում։

Էսպես սկսվեց մեր առաջին օրն Արզականում։ Էլադայենց տան բակում մեր առաջին ժողով-քննարկումը բարեհաջող ավարտելուց հետո, խմբերի բաժանվելով, ուղևորվեցինք դեպի մեզ հյուրընկալող տները։

Բելգիացի ընկերներս անդադար կրկնում էին, որ հիանում են գյուղով։

Գրեթե հասել էինք փողոցի ծայրը, երբ նկատեցինք մեզ ընդառաջ եկող մի բարետես կնոջ, ով բացատրեց, որ ինքն է մեզ հյուրընկալելու։ Նրա ուղեկցությամբ մտանք ներս, ու օրվա մնացած մասն անցավ այնքան արագ, որ այժմ դժվարանում եմ նկարագրել բոլոր մանրամասները, որոնք նպաստում էին էդ տարօրինակ արագությանը։ Ավանդական հաց ու պանիրը, կանաչին, տնական մածունն ու մի քանի հայկական ճաշատեսակներ զարդարում էին սեղանն ու Լենկային ստիպում պարբերաբար կրկնել.

-Էնքան եմ սիրում էս օրը, չեմ ուզում վերջանա։

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Իջանք գյուղամեջ՝ ֆոտոներ անելու։ Վալես պապենց տան ֆանտաստիկ խճանկարները տեսնելուց հետո շարունակեցինք մեր զբոսանքը փողոցներում։ Գյուղի երեխեքը ոգևորված էին։ Անընդհատ պտտվում էին խմբի շուրջ, խնդրում էին, որ իրենց նկարենք, ու տեսախցիկը տեսնելուն պես, ճչալով սլանում փողոցն ի վար, թե բա՝

-Նկարու՜մ են, նկարու՜մ են…

Բելգիացի ընկերներս ոււսումնասիրում էին գյուղի անցուդարձն ու ճանապարհին մոշի թուփ նկատելու դեպքում անպայման համտեսում՝ նախորդի համի հետ համեմատելու համար։

Մութն ընկնելուն պես վերադարձանք տուն։ Տիկին Գայանեն խմորեղենի պատրաստություն էր տեսնում։ Մեծ ոգևորությամբ համաձայնվեցինք հաջորդ առավոտյան միասին խմորեղեն թխել։

Գյուղում ժամանակը կանգնում է, բացահայտումները՝ բազմապատկվում։

Եվա Խեչոյան

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

***

Ներկայացնում ենք ծրագրի մասնակիցներին

jitseՀարցազրույց Յիթսը Վան Նյութենի հետ 

-Ի ՞նչ սպասելիքներ ունեիր մինչ Հայաստան գալը:

-Ես շատ սպասելիքներ չունեի, որովհետև չգիտեի շատ մանրամասներ, թե ինչպիսին է լինելու Հայաստանը, թե ինչ ենք անելու բացի լուսանկարչությունից, շատ բաներ չգիտեի Հայաստանի մասին:

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

-Սովորե՞լ ես ինչ-որ նոր բան:

-Այո: Սովորել եմ մի քանի հայերեն բառեր`առողջ, առողջություն, փախլավա, լավաշ, ոչ, բարև:

Ես սովորել եմ նաև մշակութային տարբերությունների մասին: Մինչ այս եղել եմ այլ երկներում, և միշտ տարբերությունները լինում են իրոք շատ  բազմազան ու եզակի:

-Իսկ ինչ-որ  նոր բան սովորե՞լ ես լրագրությունից:

-Իհարկե: Դասընթացները, որոնց մասնակցեցի, իրոք օգտակար էին, մինչ այս  լուսանկարելը, պատմություն գրելը լավ չէր ստացվում, իսկ հիմա որոշակի առաջընթաց կա:

-Ի ՞նչ երկարատև ազդեցություն կունենա ծրագիրը քեզ համար:

-Ես մտածում եմ, որ միշտ կսիրեմ Հայաստանը: Հուսամ, որ  ընկերներ կլինենք հայերի հետ ողջ կյանքի ընթացքում: Սրանից հետո ես կնախընտրեմ գնալ անծանոթ երկրներ, և դա ավելի հեշտ կլինի ինձ համար:

-Որո՞նք են  այն էական առանձնահատկությունները, որոնք դու սիրում ես այս ծրագրում:

-Ես սիրում եմ շփվել այլ երկրների մարդկանց հետ: Եվ ինչպես դպրոցում ես ունենում լավ ընկերներ, այդպես էլ այստեղ ես կունենամ լավագույն ընկերներ: Ես նաև հավանում եմ լուսանկարչությունը, Հայաստանը ուսումնասիրելը, սրանք իրոք  հաճելի են ինձ համար:

-Իսկ ի՞նչը չես սիրել Հայաստանում:

-Ես միայն մի բան չեմ սիրում, որը միգուցե տարօրինակ լինի ձեզ համար: Ես չեմ սիրում, երբ տղաները  «ջենթլմենություն» են անում, իմ կարծիքով, դա սխալ  է, որովհետև յուրաքանչյուրս ունակություններ ունենք, և հատկապես  տղաները չպետք է անեն ինչ-որ բաներ մեր փոխարեն:

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

-Ո ՞րն է քո ամենամեծ  տպավորությունը այս օրերից:

-Լեռները, բնությունը: Երբ ես օդանավակայանում էի, հենց այդ

պահից հավանեցի օդը: Հայաստանը նման չէ Եվրոպային, այստեղ կա այն, ինչը ես շատ եմ սիրում:

Հարցազրույց  Եվա Խեչոյանի հետ

-Ի ՞նչ սպասելիքներ ունեիր ծրագրին հայտ ներկայացնելուց առաջ:

-Ծրագրին դիմելուց առաջ առաջին սպասելիքներս բելգիական մշակույթն ավելի խորքից ճանաչելու, աշխարհի մասշտաբով ծանոթություններ ունենալու հետ էին կապված:

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

-Ինչպե ՞ս ես իմացել «Մանանա»-յի մասին:

-«Մանանա»-յում» ունեի ընկերներ, ովքեր ինձ պատմել էին կենտրոնի գործունեության մասին: Հետո մասնակցել եմ դասընթացի, որը ոգևորել է ինձ՝ շարունակել իմ մասնակցությունը, դառնալ 17-ի թղթակից:

-Որքանո՞վ արդարացան ակնկալիքներդ այս վեց օրերի ընթացքում:

-Կարծում եմ սպասելիքներս իրականացան, որովհետև արդեն ծանոթացել և մտերմացել եմ բոլոր բելգիացի մասնակիցների հետ, կարծում եմ կապը կպահպանվի, և հաշվի առնելով մասնագիտական հետաքրքրվածությունները, կարծում եմ, որ կշարունակվի գործնական համագործակցությունը:

-Ծրագրի մեջ կա՞ն արդյոք առանձնահատկություններ, որոնք դու կարևորում ես:

-Ըստ ինձ, մեզ տրված ինքնաարտահայտման հնարավորությունը շատ կարևոր է և  յուրահատուկ, որովհետև մեր երկրի մասին իրենց պատմելով, ներկայացնելով ինքներս ենք ինքնաբացահայտվում, և դա շատ կարևոր է:

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

-Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք շարունակական բնույթ կկրեն բելգիացի մասնակիցների հետ կապերը, եթե այո` ինչպե՞ս:

-Նախ, սոցիալական ցանցերով կապ կպահենք, որովհետև այս օրերի ընթացքում արդեն  ընկերության հարցումներ ենք ուղարկել, որպեսզի շփումը շարունակական լինի: Մտածում եմ նաև, որ ավելի կմտերմանանք մեր «մասնագիտական կողմնորոշման» պատճառով:

-Ի՞նչն է ամենից շատ քեզ դուր եկել այս վեց օրերի ընթացքում:

-Ինձ ամենաշատը դուր է եկել այն փաստը, որ ոչ միայն բելգիացիների համար է բացահայտվում Հայաստանը, այլև ինքս ինձ համար եմ բացահայտում: Հասկանում ես, որ կային լիքը բաներ, որ մինչ այս ծրագիրը չէիր նկատել ու չէիր մտածել դրանց մասին, հիմա Հայաստանը ճանաչում եմ ավելի խորքային մակարդակով:

-Ի՞նչ սպասումներ ունես առաջիկա օրերից:

-Կարծում եմ, որ այս օրերի ընթացքում պետք է ավելի մեծ եռանդով աշխատենք, պետք է անենք ավելի մեծ ծրագիր այս խմբի հետ և առաջընթաց գրանցենք, և համոզված եմ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհասնենք դրան:

-Ի՞նչ տպավորություններ ունես քո  բելգիացի  հասակակիցներից:

-Կարծում եմ, որ իրենք շատ հետաքրքրասեր, նորությունների համար շատ բաց ու պատրաստակամ են, և դա հեշտացնում է մեր շփումը, որովհետև նրանք տրամադրում են մեզ, որ իրենց ավելի շատ գիտելիք ու հնարավորություններ տանք:

-Իսկ առհասարակ  ի՞նչ ես մտածում  միջազգային շփումների մասին:

-Ինձ թվում է միջազգային շփումը շատ կարևոր երևույթ է: Յուրաքանչյուր երկրի ներկայացուցչի հետ դա այլ կերպ է ստացվում, և երբեք մեկը մյուսին նման չի լինում, ամեն անգամ օտարերկրացու հետ շփվելով, դու մի նոր աշխարհ ես բացահայտում, ինչ-որ նոր հարթակի վրա շփվում ես տարբեր արժեքներ ու մշակույթ կրող մարդկանց հետ:

Ինեսա Զոհրաբյան

Հաղարծնի շաբաթ

Օգոստոսի 6-12-ը ընթանում է  Հաղարծնի շաբաթը: Հաղարծինը սպասում է ձեզ  կանաչ շապիկավոր կամավորների  հետ։

Հայացք կարմիր կտուրներին

Մեկ- մեկ պատահում է, չէ՞, որ այդ օրերին զգացածն ենք կարոտում:

Ես ծնվել ու մեծացել եմ Երևանում, ու իմ քաղաքն ինձ համար անչափ հարազատ է, բայց չէի պատկերացնի, որ այցս դեպի Սյունիք, կարող է իմ մեջ ավելի հարազատ զգացմունքներ առաջացնել մի քաղաքի հանդեպ, որին անգամ արմատներով էլ կապված չեմ: Խոսքը կարմիր կտուրներով Գորիսի մասին է:

-Սու՜ս, արագացրո՛ւ, հետ եք մնում:

Այո՛, հետ էի մնում, որովհետև «Կտոր մը երկնքի» Թորիկի նման հիացած ու կլանված հայացքով ուսումնասիրում էի Գորիսը․ էնքա՜ն հայկականություն, էնքա՜ն հարազատություն կար այդ քաղաքի թեկուզ հին, բայց սրտաբաց փողոցներում:

Չնայած նրան, որ ինձ նախատում էին հետ մնալուս համար, ես մտքումս ֆիլմ էի նկարում ու ինքս ինձ ասում էի. «Եթե մեքենաները հանենք, ավելացնենք ձիեր կառքերով, ուրեմն էստեղ արտակարգ ռետրո կինո կարելի է նկարել»:

Հայաստանում դեռ մնացել են քաղաքներ, որտեղ օդն անգամ հայրենիքի հետ կապված ինչ որ բան է ներարկում մեջդ: Ու ինչքան քաղաքն էր սրտաբաց ու պարզ, նույնքան էլ մարդիկ: Էդպես է. ոչ թե քաղաքն է մարդկանցը, այլ մարդիկ են քաղաքինը, որովհետև ուզած-չուզած մենք կրում ենք էն հատկանիշները, որը կրում է մեր քաղաքը:

Եվ վերջապես, Հին Եգիպտոսից պակաս պատմական չենք․ մեր Գորիսում էլ բուրգեր կան:

Ու չէ՞ որ մեր գրականությանը համ ու հոտ տվող Բակունցն էլ Գորիսից էր: Նա էլ քայլել ու անցել է էն փողոցներով, որոնցով ես ինքնամոռաց ու հիացած քայլում էի մի ամիս առաջ:

Չէ՜, ես հաստատ պետք է ստուգեմ իմ արմատները: Անհնար է, որ մի գորիսեցի չգտնեմ: Ու արդեն մի ամիս է, ինչ ես հեռացել եմ ամենահայկական քաղաքից, բայց հետաքրքիրն այն է, որ ոչ թե կարոտում եմ այդ օրերը կամ այն վայրերը, ուր այցելել եմ, այլ այն զգացողությունները, որ ապրել եմ այդ օրերին: Պատահում է, չէ՞, որ մեր ապրածն ենք կարոտում, ոչ թե տեսածը:

Մենք դեռ կհանդիպենք, Գորիս:

ՀԱՅ ԲԵԼԳԻԱԿԱՆ “EXPLORING THE WORLD THROUGH THE LENS OF CAMERA” ԾՐԱԳԻՐ. ՕՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Հերթական առավոտը հայ-բելգիական  ծրագրի շրջանակում։ Օրը սկսվեց Սևան գնալու համար պատրաստություններ տեսնելով։ Բոլորս իրեր հավաքելով էինք զբաղված և արդեն ժամը 10-ին պատրաստ էինք շարժվելու։

Դե իհարկե, երկար ճանապարհ գնալը միշտ էլ հաճելի է, երբ ընկերների հետ ես։ Ճանապարհին պարզվեց, որ իմ բելգիացի ընկերուհու՝ Մորենի հետ, բնավորության ընդհանուր  գծեր ունենք։ Ամբողջ ընթացքում զրուցում ու կատակում էինք տարբեր թեմաներով։ Իսկ քիչ անց սկսեցինք երգեր լսել ու քարտ խաղալ։ Հասցրեցի նույնիսկ Մորենին «դուռակ» խաղալ սովորեցնել։

Ահա արդեն երևում է կապուտակ Սևանը։ Ավտոբուսը կանգնեց, և մենք սկսեցինք բարձրանալ դեպի թերակղզի՝ ճանապարհին լուսանկարներ անելով ու զմայլվելով Սևանի գեղեցկությամբ։ Երբ արդեն հասանք թերակղզու բարձունքին, միասին հավաքվեցինք Սևանավանքի մասին տեղեկություններ հաղորդելու մեր բելգիացիներին, որից հետո սկսեցի պատմել Սևանի մասին, նրա էկոլոգիական խնդիրների, պատմության մասին, ներառելով նաև Սևանի ծովամարտը։ Թերակղզում շրջելուց հետո գնացինք դեպի լողափ՝ հովանալու Սևանի սառն ու թարմացնող ջրով։

Եվ այսպես, բելգիացիներին Հայաստանի զարդերից ևս մեկի հետ ծանոթացնելուց հետո և Սևանի ձկնատեսակներից համտեսելուց հետո ուղևորվեցինք դեպի Դիլիջան, Հաղարծին։  Ճանապարհին մեր առջև բացվեց Դիլիջանի անտառների գեղեցիկ տեսարանը։ Շատ չանցած հասանք Հաղարծին, որտեղ այդ պահին «Հաղարծնի շաբաթ» փառատոնն էր ընթանում։ Եկեղեցում երգչախումբը հայ հոգևոր երգեր էր կատարում, որին բոլորս էլ հետևում էինք՝ ընթացքում մեր բելգիացի ընկերներին բացատրելով և պարզաբանելով, թե ինչ էր տեղի ունենում։ Եկեղեցուց դուրս գալուց հետո մենք նրանց պատմեցինք Հաղարծնի վանական համալիրի մասին, լուսանկարվեցինք, լուսանկարեցինք:

Երևանի շոգ եղանակից հետո Հաղարծինում անսպասելի հորդ անձրևը թե ուրախացրեց, թե զարմացրեց: Մենք շատ արագ թրջվեցինք ու վազեցինք դեպի ավտոբուսը և վերադարձանք Երևան:

Այս հագեցած օրը ավարտեցինք դարձյալ հանրապետական մարզադաշտում ֆուտբոլային հանդիպում նայելով և հայկական կողմին երկրպագելով։

Աննա Անդրեասյան

***

Ներկայացնում ենք ծրագրի մասնակիցներինreduan

Հարցազրույց Ռեդուան Լաչկարի հետ

Ռեդուանը բելգիացի մասնակիցներից, կարելի է ասել, ամենատարբերվողն է։ Առաջին անգամ հենց տեսա, հայերենով բարևեց ու հարցրեց՝ ի՞նչ կա։ Հենց այդ պահից էլ Ռեդուանը դարձավ իմ ամենամտերիմ բելգիացին։

-Մի անգամ դու ասել ես, որ երեք տարի առաջ դու չգիտեիր Հայաստանի գոյության մասին։ Ինչպե՞ս ես իմացել։

-Երեք տարի առաջ քայլում էի փողոցում և հանկարծ բարձր ձայներ լսեցի։ Արագ գնացի դրանց ուղղությամբ և տեսա, որ մոտավորապես 20 հոգի իրար քաշքշում էին։ Այնտեղ կար մի ծանոթ տղա, ում ճանաչում էի դպրոցից։ Ես միացա նրան, և կարճ ժամանակ անց քաշքշուկն ավարտվեց, որովհետև լսեցինք ոստիկանական մեքենաների ազդանշանները։ Պարզվեց, որ նրանց կեսը թուրքեր էին, իսկ մյուս կեսը՝ հայեր (առաջին անգամ լսեցի հայերի մասին): Վեճի կենտրոնում հայերի Ցեղասպանությունն էր։ Հետո մենք ավելի ընկերացանք, և հիմա նրանց ընտանիքը ինձ համար դարձել է երկրորդ տուն։

-Ինչո՞ւ հենց Հայաստանն ընտրեցիր այլ երկրներ էլ կարող էիր գնալ այս ամառ «Թումուլդի» ծրագրով:

-Ես ընտրեցի Հայաստանը, որովհետև հետաքրքրված էի Հայաստանով։ Նաև ունեմ շատ ընկերներ, ովքեր այստեղից են։ Եվ վերջում. ես իրականում ավելի շատ մարոկկացի եմ, քան բելգիացի: Մարոկկոյի և Հայաստանի մշակույթների միջև նմանություն եմ տեսնում։

-Ո՞րն է այստեղ գալու քո նպատակը։

-Ես ուզում եմ բացահայտել Հայաստանը, սովորել հայերեն, իմանալ ավելին հայկական մշակույթի մասին և լավ ժամանակ անցկացնել մասնակիցների հետ։ Իսկ ինչ վերաբերում է մեր ճամբարին, ես ուզում եմ իրոք բարձրաձայնել ու ավելի շատ մարդու տեղյակ պահել այն խնդիրների մասին, որոնք մենք կքննարկենք այս օրերի ընթացքում։

-Բավարա՞ր էր այս մի քանի օրը Հայաստանը բացահայտելու համար։

-Ինձ թվում է, սա իրոք շատ կարճ է։ Ես կարծում եմ, որ մեկ ամիսը բավարար է։ Կարող եմ առաջին տպավորություններս ասել։ Երբ դուրս եկանք օդանավակայանից, ես միանգամից նկատեցի, որ սա եվրոպական երկիր չէ։ Այն ունի միջինարևելյան մշակույթին բնորոշ բաներ։ Կլիման շատ տաք է։

-Նշեցիր, որ մեր և Մարոկկոյի մշակույթների միջև նմանություն ես տեսնում։ Կարո՞ղ ես նշել դրանք։

-Ամենաառաջինը, որ ես նկատեցի, մեր պարերն են։ Եվ՛ պարեղանակը, և՛ շարժումները շատ նման են իրար։ Ինձ թվում է, որ առաջին հայացքից չես կարող ասել, սա հայկական, թե մարոկկական հարսանիք է։ Նաև կան շատ բառեր, որոնք ունեն նույն արմատը։ Երեկ քեզ հետ բացահայտեցինք, որ «տնազ» (ինչ-որ մեկի ձևերն անել) բառը նույն իմաստն ու գրեթե նույն արտասանությունն ունի, ինչ արաբերենում։ Երկուսիս վրա էլ մեծ ազդեցություն է ունեցել արաբական մշակույթը և անընդհատ կարելի է նշել նմանությունները։

-Դու գիտես չորս լեզու՝ հոլանդերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն։ Ինչո՞ւ ես ուզում սովորել հայերեն։

-Առաջին անգամ, երբ ես լսեցի հայերեն, ես իրոք սիրեցի արտասանությունն ու հետևաբար նաև լեզուն։ Բացի այդ, հետագայում Հայաստանում ապրելու պլաններ ունեմ։ Այստեղ մնալու համար լավ կլինի իմանալ հայերեն։ Նաև ցանկանում եմ իմ հայ ընկերների հետ շփվել հայերենով։

-Իսկ ինչու՞ ես ցանկանում ապրել Հայաստանում։

-Ես քրիստոնյա եմ, և դա Մարոկկոյում նշանակում է, որ դու ապահով չես։ Երկրի բնակչության իննսուն տոկոսը մուսուլման է, ինը տոկոսը միայն՝ քրիստոնյա։ Նախկինում և նույնիսկ հիմա, մեր միջև կա լարվածություն։ Իսկ Բելգիան ես այդպես էլ չսիրեցի։ Այսպիսով հայկական մշակույթն ինձ համար երկրորդ ամենահարազատն է։ Եվ դրան ծանոթացնելու համար ես շնորհակալ եմ իմ ամենամտերիմ ընկերոջը՝ Արմանին։

-Մեկ բան, որ սիրեցիր Հայաստանում։

-Ես սիրեցի եկեղեցիներն ու քրիստոնեության հաստատունությունը Հայաստանում։

-Ամենավատ բանը Հայաստանում։

-Սա շատ դժվար հարց է։ Բայց կարող եմ նշել ամենավատ բանը, իմ կարծիքով, հայերի մեջ, ցուցամոլությունն է։ Իմ քաղաքում ապրում են բազմաթիվ հայեր, և նրանցից որոշներն ուղղակի անիմաստ ցուցամոլություն են անում:

Հարցազրույցը վարեց Սուրեն Կարապետյանը

***

9th of August.

Today, as usual, we all woke up at 8, had breakfast and had to be ready at 9h45 to continue our journey in Armenia. The agenda changed yesterday because there was a landslide and we couldn’t do what was original planed. Instead, we had a pretty calm day compared to the days we had before.

So, we had to be ready at 9h45 to get on the bus that would take us to the biggest lake of the Caucasus region, Sevan. When we arrived, we decided to go to visit the churches on the top of the hill first and then take a swim in the lake. So we went up to the churches and on our way there were a lot of stands where citizens where selling souvenirs. There is where I bought my first souvenir in Armenia (a neckless with a cross).

Next, after we had seen the ancient buildings and took some pictures with a beautiful view behind us, we got down and continued our way to the lake. When we arrived, we immediately changed to our bathing suits and plunged into the lake. Honestly, the water was freezing but it was a nice way to cool down. We stayed there for an hour or so an quickly continued our way to have lunch in a restaurant near the lake which gave us a beautiful view while we were enjoying our lunch.

After lunch, we got back on the bus to go to a church in the mountains. When we arrived, it started raining and almost nobody had thought about bringing a waterproof jacket. Conclusion, after a while we were all soaking wet!

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Near the church, there was a tree. That tree was approximately 2000 years old! It’s said that when you make a wish and you go trough the tree ( there is like a big hole In the tree ), your wish will come true. So everybody made a wish. So next we took some photo’s and it was time to leave. We got on the bus, still soaking wet, and had a quite trip back to the hostel.

There, we had a choice between going to a soccer game or having some rest. A majority went to go get dinner first and stayed in while the others went to the soccer match and had dinner afterwards. Then late in the evening when the people ,who chose soccer, had come back to the hostel, we had to stared making our bags to go to the village where we will stay with a host family.

After it was all done and some people had catches up on some conversation, all went to bed, building enough energy for the next day.

Valeria Koroleva

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Սևանը