-Սերյոգ, արի էս կողմով գնանք (թե ինչու` Սերյոգ, որովհետև այդպես սիրուն է հնչում, ու իրեն դուր է գալիս),- ինձ թվում ա` էնտեղ լիքը նկարելու բաներ կլինեն:
-Է, չէ, մյուս կողմով գնանք:
Բայց քանի որ ես աղջիկ եմ, իսկ Սերյոգն էլ ջենթլմեն, հաղթեցի ես: Գնացինք իմ ասած ճանապարհով: Ֆոտոներ էինք անում, երբ հեռվից մի քանդված շինություն տեսանք, մտածեցինք հին տուն է և գնացինք նկարելու: Բայց կիսաքանդ շինությունը մի հինավուրց եկեղեցի էր, ի զարմանս Սերյոգի և ի ուրախություն ինձ:
-Բա որ ասում էի, չէիր լսում, մի բան գիտեի, էլի,- ուրախ-ուրախ ասացի ես ու սկսեցի նկարել: Նկարելու շատ հետաքրքիր բաներ կային: Եկեղեցու պատերը կիսաքանդ վիճակում էին գտնվում, բայց մի զարմանալի բան կար. պատերի վրա ամբողջովին անվնաս էին մնացել փորագրված խաչքարի պատկերները: Շատ ֆոտոներ արեցինք: Լրիվ մոռացել էինք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ միայն եկեղեցու դրսի պատերն ենք նկարում: Երբ մտանք եկեղեցի՝ քարացանք: Եկեղեցուց միայն սյուներն էին մնացել, եկեղեցին ամբողջովին դատարկ էր: Աջ ու ձախ եկեղեցու ավերված քարերն էին ընկած, որոնց վրա զարդանախշեր կային: Հանկարծ քանդված խորանի մոտ մի ծեր կնոջ նկատեցինք, ով ծնկաչոք աղոթում էր: Մի քանի րոպե լուռ նրան էինք նայում՝ լսելով նրա կցկտուր բառերը: Աղոթքը ավարտելուց հետո տատին մեզ մոտեցավ: Միայն տեսնել էր պետք նրա ծերացած դեմքը, սպիտակած մազերն ու խորիմաստ աչքերը: Անունը Ռիմա էր, պարզվեց, որ նա ամեն օր գալիս է եկեղեցի, մաքրում է, կարգի բերում: Մոտեցավ մեզ ու այնպես էր նայում, ասես եկեղեցու ներսում երբեք մարդ չէր տեսել:Բարի հայացքով ջերմ-ջերմ մեզ բարևեց, լիքը հարցեր էր տալիս, հետաքրքրվում մեզնով: Նույնիսկ ինձ հարցրեց, թե քանի երեխա ունեմ, ես էլ կարմրեցի ու կամաց ասացի, որ տասնյոթ տարեկան եմ: Իսկ երբ խնդրեցինք, որ իրեն լուսանկարենք, ուրախացավ, ուղղեց գլխաշորը ու իր տխուր հայացքով նայեց ինձ: Երբեք չեմ մոռանա նրա հայացքը:

Լուսանկարը` Գայանե Ավագյանի
Մոռացա ասել, նա պատմեց մեզ, որ գտնվում ենք տասներեքերորդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցում: Այսքան ժամանակ եկեղեցին կանգուն է մնացել, սակայն ցավոք եկեղեցի այցելողների քանակը քիչ է: Չկան հարմարություններ, որ մարդիկ մոմ վառեն: Քարերի վրա են վառում: Տեսնելով վառված մոմերի քանակը՝ կարող էինք եզրակացնել, որ քիչ թվով այցելուներ են լինում: Մարդիկ մոռացել են հինավուրց եկեղեցիները:
Գնալիս տատիկը մեզ շատ խորհուրդներ տվեց, թեպետ ասաց, որ գլուխը շատ է ցավում ու խոսելու ցանկություն չունի:
Տատիկի տխուր և ծերացած դեմքը երբեք չեմ մոռանա:
Շատ պատահմամբ մասնակցեցի Զավեն Խաչիկյանի կազմակերպած ֆոտոժուռնալիստիկայի դասընթացներին: Մեր հարևանները, որոնց ես լուսանկարում էի, շատ էին ոգևորված, ու մի անգամ նրանցից մեկը տեղեկացրեց, որ մի ստուդիայում աղջիկ լուսանկարիչ են փնտրում: Ես գնացի: Մոտավորապես 10-15 աղջիկ էին եկել: Լուսանկարիչը բոլորին հերթով ստուգում էր՝ ով ինչպես է աշխատում և վերջում ասաց .


-Հիմա գտեք ամեն մեկդ ձեր նմանին:
Առաջին հայացքից բավականին հետաքրքիր ու պատմությունով հարուստ գյուղ էր թվում, բայց… Լրիվ էն «Սուտլիկ որսկանի» պատմությունը հիշեցի, որն ասում էր, թե մի տուն կար, մեջը` երեք պառավ, երկուսը` մեռած, բայց էս դեպքում ես կըսէի` կիսամեռ, մինի բերանում էլ ըսկի շունչ չկար: Տների դռները փակ էին. մեկը փակ էր, որովհետև տան տերերը տեղափոխվել էին, մյուսի տերը հավանաբար իր կովերին էր տարել արածեցնելու, դե իսկ երրորդի տերն էլ երևի էն կիսամեռ տատիկներից մեկն է, ով պառկել է իր խոնավ ու մութ տանը` առանձնանալով ինքն իր հետ…
Հասանք գյուղ, բաժանվեցինք երկու խմբի և սկսեցինք որսալ ամենահետաքրքիր պահերը: