Շատերի համար գուցե և արտասովոր ու տարօրինակ կլինի շփվել կամ առհասարակ տեսնել վաթսունամյա կնոջ, ով ամբողջ կյանքը նվիրել է երաժշտությանը, ապրել դրանով և հենց դրանով էլ տարբերվել շրջապատից:
Այն հարցին, թե ինչպես է սկսել իր կարիերան, տիկին Բիլբիլիդին, որի ծնողները հույն գաղթականներ են եղել, պատասխանեց.
-Ես չեմ կարող ասել՝ դա հաջողություն էր, թե անհաջողություն. 1976 թվականին Լենինականում բացվեց ‹‹Երիտասարդների պալատը››, որտեղ հարկավոր էր մեկը, ով ‹‹կվարեր›› դիսկոտեկը, իսկ մենք չգիտեինք` դա ինչ էր: Հավաքվեցինք համակուրսեցիներով, սկսեցինք մտածել՝ ինչ է դա, որ տարածվել է ողջ ԽՍՀՄ-ով: Հասկացանք, որ դա այդքան էլ դժվար չէ. պարզապես պետք է գործի դնել ձայնապնակը ու սպասել մինչև բոլորը կսկսեն պարել: Ի վերջո պետք էր որոշել, թե ով պետք է զբաղվեր այդ գործով. ամենաարդար ու փորձված տարբերակը, իհարկե, վիճակահանությունն էր կամ, ինչպես տարածված է մեզանում, ‹‹գիր ու ղուշը››, որով էլ որոշվեց իմ ապագան: Այդ ժամանակ մենք ունեինք ընդամենը երկու ձայնապնակ: Երբ ‹‹ձեռքիս տակ եղած›› երաժշտությունը վերջանում էր, շվարած նայում էի ընկերներիս ու հարցնում.
-Էրեխե′ք, ի՞նչ էնէմ օր:
Իսկ նրանք պատասխանում էին.
-Նորի′ց միացրու:
Ու այդպես էլ կարելի է ասել սկսվեց իմ կարիերան. ամեն շաբաթ դիսկոտեկներ էինք կազմակերպում քաղաքի տարբեր սրճարաններում. այսպես շարունակվեց մինչև ութսունութի երկրաշարժը, որից հետո էլ, երբ քաղաքը դեռ ուշքի չէր եկել, վերածվել էր փլատակների, լույս չկար, միայն մեր ‹‹դիսկոտեկում›› էր լույս‹‹ նշմարվում››:
1992 թվականին Գյումրիում բացվեց առաջին հեռուստաընկերությունը՝ ‹‹Շիրակ››-ը, որտեղ ես ունեի իմ հաղորդումը՝ ‹‹Стена››-ն, որում 3-4 տարի հիմնականում պատմում էինք ռոքի մասին: Այն ժամանակ ‹‹Շիրակ››-ում աշխատում էր ընդամենը հինգ հոգի, ես էլ երաժշտության, հիմնականոմ ռոքի մասնագետն էի:
Լսելով ռոք բառը՝ մենք միանգամից հարցրինք.
-Դուք սիրո՞ւմ եք ռոք երաժշտություն:
Ի զարմանս մեզ՝ նա ասաց, որ առաջ շատ էր սիրում, իսկ հիմա՝ ոչ, որովհետև ռոքը պետք էր ինքնահաստատվելու համար, իսկ ինքը վաղուց ինքնահաստատվել է:
– Հետո բացվեց ‹‹TM›› ռադիոն, լավագույն ռադիոն Անդրկովկասում. ասեմ, որ այն ժամանակ նույնիսկ Երևանը իր ռադիոկայանը չուներ: Եվ ինձ հրավիրեցին այնտեղ աշխատելու: Ես էլ համաձայնեցի, քանի որ երկրաշարժից հետո դեմքիս հետ խնդիրներ ունեի, ուստի նախընտրեցի ռադիոն, և իսկական DJ-ի աշխատանքը սկսվեց այնտեղ՝ առանց անհրաժեշտ բոլոր սարքավորումների:
Քաղաքում ամենաշատ ձայնապնակներ ես ունեի. ծախսում էի վերջին գումարս, գնում էի դրանք, և պատահում էր, որ օրերով սոված էի մնում: Նույնիսկ մի անգամ, երբ հանդիպեցինք երգահան Արթուր Գրիգորյանին, նա զարմացած հարցրեց, թե որտեղից եմ այսքան ձայնապնակ ձեռք բերել: Ցավոք սրտի, տարիներ հետո դրանք այլևս պետք չեկան. հայտնվեց համակարգիչը, հետո էլ` համացանցը:
Երաժշտական խմբերից հիմնականում կառանձնացնեմ ‹‹The Beatles››ը. ես բիթլաման եմ: ‹‹The Beatles››-ից ամենաշատը սիրում եմ Ջոն Լենոնին, որովհետև, ուսումնասիրելով նրա կյանքը, հասկացել եմ, որ շատ ընդհանուր գծեր ունենք .‹‹You may say I’m a dreamer, but I am not the only one…››:
Երաժշտությունը իմ կյանքում շատ մեծ դեր է խաղում: Այն մթնոլորտ է ստեղծում: Երբ սկսում են ինձ ջղայնացնել, ես Մոցարտ ու Բախ եմ լսում: Բայց ամենից շատ հանգստացնում է Կոմիտասը:
Եվ այս ամենից ամենահետաքրքիրն այն է, որ այդ ծանր ու սուղ պայմաններին դիմանալով՝ մենք գոյատևում էինք:
Մեզ՝ Լիլիներիս համար էլ ամենաուրախալին այն էր, որ տիկին Լյուդան գնահատեց այն, ինչ մենք փորձում էինք անել.
-Համենայն դեպս, ապրեք, որ այսօր էլ զբաղվում եք նման գործով:
Լիլի Նալբանդյան, Լեյլի Թադևոսյան



Այսօր մեր երկրում բնապահպանական խնդիրները շա~տ, չափից շատ են: Երեկ դպրոցից տուն գալիս մի պահ կյանքը կարծես կանգ առավ. «ծառեր», որոնցից միայն հաստ բունն է մնացել, փոշի, կեղտ և ամենակարևորը` Զանգու գետը, որը ավելի քան աղբանոց է հիշեցնում: Այս գետը Հրազդանի խոշոր վտակներից է, իսկ Հրազդանը` Արաքսի ձախ վտակը:
Բոլորս էլ գիտենք, թե ինչ նշանակություն ունի Արաքսը մեր երկրի համար, և եթե նրա երկու վտակներից մեկը աղտոտված է, նշանակում է, որ Արաքսն էլ է գտնվում նույն վիճակում: Տեսնելով, թե ինչ վիճակում է գտնվում Զանգուն` ես չէի կարող իմ համաքաղաքացիների նման անտարբերություն դրսևորել: Գետի մաքրման աշխատանքներ երբեք էլ չեն իրականացվել: Մեր գյուղապետարանի կարծիքով գետը կարելի է մաքրել` գետի հատակից ավազ հանելով, ինչն ողղակի ծիծաղելի է: Պարզից էլ պարզ է, որ ավազը հանվում է զուտ գումարի համար: Բացի այդ, գյուղի տների մեծամասնության կոյուղիները բացվում են գետի մեջ: Այս ամենն էլ քիչ է, ՀՀ խոշոր ցեմենտի և էլեկտրաէներգիայի գործարանների թափոնները նույնպես թափվում են անպաշտպան Զանգուն: Մեր գյուղի որոշ գյուղացիներ էլ գտել են աղբից ազատվելու ամենակարճ ճանապարհը. աղբը ողղակի գետն են գցում:
Չնայած տատիկս` Մագդա Վեզիրյանը վաթսունհինգ տարեկան է, բայց հոգով երիտասարդ է: Նա գեղեցիկ, կենսախինդ, բարի, լավատես և հոգատար տատիկ է: Նա չորս երեխաների մայր է, ինը թոռնիկների տատ: Տատիկս և՛ ստեղծագործում է, և՛ ասմունքում է, և՛ երգում է: Բոլոր երգերից շատ սիրում է Կոմիտասի «Կռունկը»: Տատիկս լավ նկարում է ու կաշվից գեղեցիկ պատկերներ է պատրաստում: Նա ամենից շատ սիրում է նկարել ծաղիկներ:
– Իսկ ինչու՞ ամենից շատ ծաղիկներ,- հարցրի տատիս:
Նրա աշխատանքները ներկայացվել են տարբեր ցուցահանդեսներում և արժանացել` բարձր գնահատականների: Տատիկս ինձ սովորեցրել է ասեղնագործել, իսկ ես նրան դաշնամուր նվագել եմ սովորեցրել:
Ես սերում եմ մի տոհմից, որի նախապապերը եղել են քահանաներ: Պապիս հետ զրուցելիս` բազմաթիվ անգամ անդրադարձել ենք մեր տոհմին և նրա ծագմանը: Բնականաբար ինձ շատ հետաքրքիր էին բոլոր պատմությունները, որոնք լսում էի պապիկիցս: Մի օր որոշեցի ավելի մանրամասն ծանոթանալ իմ պատմությանը: Սկսեցի տարբեր տեղեկություններ հավաքել տոհմի և նրա արմատների մասին: Թե պապիկիցս, և թե տանեցիներից ստացած տեղեկությունները մի տեսակ քիչ էին թվում: Երբ ես իմացա, որ մեր տոհմից երկու քահանաներ իրենց հետ Հայաստան գալով բերել են Գրիգոր Նարեկացու գիրքը, որոշեցի ծանոթանալ նաև գրքի պատմությանը: Հաջորդ օրը առավոտյան գնացի մեր ազգակիցներից մեկի տուն: Լսել էի, որ նրանք լավ գիտեն մեր ազգի պատմությունը, և նրանց տանն է գտնվում Նարեկագիրքը: Անկեղծ ասած, ես նրանց դեռ չէի էլ ճանաչում:
-Նրանք գալով Հայաստան, իրենց հետ բերել են Նարեկացու մատյաններ: Որտե՞ղ են գտնվում այդ գրքերը հիմա:
Ինչքան արագ են, չէ, ժամանակները փոխվում: Դրա հետ միաժամանակ փոխվում է նաև մեր` աշխարհը ընկալելու ունակությունը: Մի ժամանակ ես աշխարհին լրիվ ուրիշ աչքերով էի նայում: Հիմա շատ եմ փոխվել: Չգիտեմ, մեծանալուց է, թե ոչ, բայց հիմա ես լրիվ ուրիշ աչքերով եմ նայում աշխարհին: Առաջ ես կարող էի կիլոմետրերով ճանապարհ գնալ ու այդ ամբողջ ճանապարհից հիշել միայն ճանապարհը և ճանապարհի ընդհատվող գծերը: Բայց հիմա, երբ ճանապարհ եմ գնում, այնքան նոր բաներ եմ նկատում: Ամեն անգամ նույն ճանապարհով գնալիս մի նոր բան եմ ինձ համար բացահայտում, և ինքս ինձ ուրախանում եմ. «Վաաայ, անցած անգամ էս ծառի վրա թռչնի բույն չկար»: Այնքան հաճելի է, երբ հնարավոր է լինում ամեն մի փոքր բանով ուրախանալ, արդեն սովորական դարձածի մեջ նորը փնտրել, նորը տեսնել: Օրինակ, այսքան տարի ծնողներիս հետ ապրում եմ, թվում է` ամեն ինչ պետք է իմանամ նրանց մասին, բայց ես ամեն անգամ մի նոր բան եմ բացահայտում նրանց մեջ, որի մասին չգիտեի: Արդեն գիտեմ, թե ինչպես կարող եմ բարձրացնել մայրիկիս տրամադրությունը: Կյանքից բավականություն ստանալու համար պետք չէ նոր զգեստներ գնել, կամ հսկայական գումարներ ծախսել (չնայած դրանք էլ իրենց տեղն ունեն), պարզապես պետք է կյանքին նոր աչքերով նայել:
Պապիկիս անուն-ազգանունը սկզբից եղել է Հայկազ Բաղդասարյան: Այն գյուղում, որտեղ ինքն է ապրել, եղել է նաև Վաչիկ Կուրեղյան անունով մարդ: Նրանք եղել են նույն տարիքի: Վաչիկ Կուրեղյանը ինչ-ինչ պատճառներով անհետ կորավ:
Ծառայության ժամանակ նա սովորեց ավտոդպրոցում, եղավ հրամանատարի անձնական վարորդը: Վերադարձավ տուն, մի քանի տարի աշխատեց հովիվ, հետո 60-ական թվականներին սկսեց վարել տարբեր տեսակի բեռնատար մեքենաներ, բայց տեսնելով, որ այդ գործը իր համար շատ հոգնեցուցիչ է, խնդրեց իրեն տալ ավտոբուս` որևէ ուղղությամբ վարելու համար: Նրան չմերժեցին` ստացավ ավտոբուս և սկսեց վարել Ազիզբեկով-Ջերմուկ ուղղությամբ մոտ 2 տարի (Ազիզբեկովը Վայքի հին անունն է): Հետո տեսնելով, որ պապիկս շատ լավ վարորդ է, նրան հանձնեցին ավելի լավ ավտոբուս` արդեն Ազիզբեկով-Երևան ուղղությամբ վարելու համար: Բացի դրանից վարել է նաև տուրիստական ավտոբուս: Ընդհանուր թվով, պապիկս վարել է երեք ավտոբուս, մեկ տաքսի, երեք բեռնատար մեքենա և մեկ «Վիլիս» մակնիշի ավտոմեքենա: Վերջին մեքենան եղել է դեղին գույնի «Պազիկ» ավտոբուսը: Պապիկը դա վարում էր այն ժամանակ, երբ արդեն ԽՍՀՄ-ը փլուզման եզրին էր: Սովորության համաձայն, նա միշտ իր մեքենաները կանգնեցնում էր տան մոտ, ոչ թե ավտոպարկում, բայց մի գիշեր որոշում է կանգնեցնել այնտեղ, քանի որ նրան ասել էին, թե ստուգողներ պիտի գան: Ցավոք, դա սուտ էր: Հենց այդ գիշեր կայանատեղից գողացան նրա ավտոբուսը: Պապիկիս խոստացան, որ կվերադարձնեն ավտոբուսը, սակայն շուտով ԽՍՀՄ-ը փլուզվեց: Իհարկե, պապիկի պատմությունը այս ամենով չի ավարտվում: Ես դրանք կպատմեմ հաջորդիվ: