-Մար, Մար, մի հատ կողային հայելի կաշխատե՞ս,- խնդրեց Ձյունիկը բարի հայացքով:
Ես զգուշորեն շրջվեցի:
-Մաքուր զոնա,- հայտարարեցի հոգնած ձայնով:
-Է՜էհ:
-Մար, Մար, գիտես ի՞նչ ենք նկատել,- խոսակցությանը միացավ Կապուտաչյան,- Հիտլերը մոտենում ա Սովետական Միությանը:
-Լա՜վ է, – ձգեցի ես ժպիտով,- լո՞ւրջ եք ասում:
-Հա, այո, այո,- հաստատեց Ձյունիկը,- ավելի քան մոտենում ա, շուրջը պտտվում ա, արագ-արագ ա մոտենում:
-Բա էս մեր Կենսուրախն ո՞ւր ա,- հարցրի ես` թեման փոխելու համար:
-Կենսուրախը հիվանդ ա,- տխուր ձայնով հայտնեց Կապուտաչյան:
Մեր գեղեցիկ խումբը հասավ կանգառ:
-Հլը նայեք` ի՜նչ բանան կա ստեղ,- ծաղրական տոնով կիսվեցի իմ հայտնագործությամբ:
Ձյունիկն ու Կապուտաչյան հեռախոսի էկրանի արտացոլանքով որսացին անհրաժեշտ պատկերը:
-Մար, մենք անպայման ստեղ պետք ա չէ՞ կանգնենք,- հարցրեց Կապուտաչյան` բազմանշանակ հայացքով ինձ նայելով: Մենք իրար աչքով արինք:
-Բա ո՞ր համարին ես սպասում:
-259 կամ 1675,- փչեցի ես:
-Ո՞ւր ա գնում:
-Երուսաղեմ:
Ես ու Կապուտաչյան ծիծացեղինք, իսկ Ձյունիկը դավադրության հոտ առավ:
-Դու խելոք մնա, դու էլ նստի 57-դ ու գնա տուն,- պահանջեց Ձյունիկը:
Ես ու Կապուտաչյան կատակով ծաղրական մռութներ արեցինք ու նորից ծիծաղեցինք: Ես հեռախոսով մտա ֆեյսբուք «Հիտլերը մոտենում ա Սովետական Միությանը» նորությունը Սալորիկին հայտնելու:
-Ձեր կոկորդիլոսները,- նկատեց Ձյունիկը տհաճությամբ:
-Ախր, իրանք լավն են,- առարկեցի ես: -Միրգը գնացել ա,- հայտարարեցի ես՝ ևս մեկ անգամ զննելով կանգառում կանգնած բազմությանը:
-57-դ եկավ, թռի տուն, Մարիկ,- հայտնեց Ձյունիկը:
-Ու մտի ֆեյսբուք, սպասում ենք,- շարունակեց Կապուտաչյան:
-Ընդհանուր չաթ բացեք, եկա,- ասացի ես և, գրկելով ընկերուհիներիս, վազեցի 57-ի մոտ:
Հ.Գ. Այս պատմությունը գրված է միայն աղջիկների համար: