- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի
Վերնագիրը կարդալուց երևի մտածեցիք ես փշալարեր եմ կտրել և եսիմ ուր գնացել: Չէ, չէ, նման բան չկա՝ գնացել եմ սովորական սահման, որտեղ միշտ կրակոցներ կան, ավելի ճիշտ՝ Տավուշ, իսկ եթե ավելի խորանանք՝ Բաղանիս: Երբ իրերս տեղավորում էր վարորդը տաքսու մեջ, ես օգնելու փոխարեն նայում էի շենքին, շրջակա տարածքին և սպասում, որ շենքի հետևով մետրոն կանցնի՝ մի հատ էլ ձայնը կլսեմ, նոր կգնամ տուն: Բայց ստիպված նստեցի մեքենան: Եթե դա վարորդին ասեի, կասեր՝ տղա ջան, էդտեղ ի՞նչ կա լսելու, որ լսես: Բայց գնացքը ոչ եկավ, ոչ էլ լսեցի, ոչ էլ հավես ունեի բացատրելու, որ կարող է գնամ բանակ ու 2 տարի չլսեմ նրա ձայնը: Թաղամասից դուրս գալիս նայեցի խանութին, որտեղից միշտ հաց եմ առնում, հարակից սուպերմարկետին, որտեղից մեկ-մեկ շոկոլադ էի գնում: Մի քիչ անցանք, տեսա մետրոյի աստիճանները: Վա՜յ, քանի անգամ եմ էստեղով անցել ու սայթաքել շտապելու պատճառով, որ դասից չուշանամ: Լավ դե, ձեր տուն ես գնում: Ժպտա՝ ասացի ինքս ինձ ու ժպտալով գնացի Բաղանիս:
Շարժվեցինք դեպի գյուղ: Սպասում եմ րոպե առաջ մտնել իմ գյուղ: Չմտածեք, որ ասում եմ գյուղ, ուրեմն կտրված մի տեղ է՝ ոչ, հենց մեր գյուղով է անցնում Երևան-Թբիլիսի ավտոճանապարհը: Ահա և հասանք գյուղ: Էլի վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաներ են կանգնել ու չեն կողմնորոշվում, թե որ ճանապահով գնան, որ ապահով լինի, բայց ինչպես մեր գյուղացիք են կատակով ասում.
-Էս մինը վտանգավոր ա, էն մինն էլ «ապասնի», դվորը ուզըմ ես՝ գնա, քու ղսմաթը քու հետ ա:
Երբ հասնում էի գյուղ, արդեն զանգեցի մայրիկիս, որ համով բան պատրաստի՝ գալիս եմ: Էլ չի հարցնում՝ ինչ սարքեմ: Ինքը գիտի արդեն՝ տապակած կարտոֆիլ հավով: Դե, արդեն եկա տուն, տեղավորվեցի, հերթը եկավ դուրս գալուն:
-Պապ, ավտոն կտա՞ս:
-Չէ, տեղ պետք ա գնամ:
-Լավ
Ես դուրս եկա տանից ու սկսեցի ամեն ինչին ուրիշ աչքով նայել, կամ ավելի ճիշտ, երևանցու աչքով: Փաստորեն լիքը հետաքրքիր բան կար մեր գյուղում: Դե, եթե կա հետաքրքիր բան, ապա բացում ենք հեռախոսի խցիկը: Բացում ենք, նկարում և ուղարկում հենց այստեղ, այս կայք, որտեղ կարդում ես նյութս: Ուրախ քայլում էի գյուղով: Հանդիպեցի նրանց, ում երկար ժամանակ չէի տեսել, չտեսա նրանց, ովքեր արդեն գնացել էին արտագնա աշխատանքի: Անցավ մի քանի օր, և էլի ամեն ինչն նույնն է. էլ երևանցու աչքով չեմ նայումգյուղիս: Չգիտեմ ինչու, բայց չէի ուզում վերադառնալ Երևան: Տնից լավ տեղ չկա, ուր ուզում ես՝ գնա: Անգամ եթե գիշերով տանից դուրս գալ չես կարող, որովհետև կրակոցներ կլինեն, վտանգավոր է: Բայց քանի որ ուսանողական արձակուրդներս վերջանում են, պիտի վերադառնամ Երևան:
Կեսօրին տաքսին սպասում էր, և էլի իրերը դասավորելիս մեր տանն էի նայում, բայց չէի սպասում մետրոյի ձայնին: Այ հիմա կարող ես ֆոտոներս նայել: Խոստանում եմ մյուս անգամ ավելի շատ նկարել, որ ավելի լավ պատկերացնես Տավուշի գեղեցկությունը: Ի տարբերություն Երևանի, Բաղանիսում ցուրտ էր, սար ու հանդը՝ ցեխ: Մյուս անգամ:











Չալոն արդեն հինգ տարեկան է: Ես հիշում եմ, թե ինչպես վերցրի նրան և սկսեցի պահել: Այդ ժամանակ նա ընդամենը երկու ամսական էր: Նա ինչ-որ հատուկ տեսակի շուն չէ: Նրա մայրը հասարակ թափառական շուն էր: Մի անգամ հանդիպել էր ինձ մեր փողոցում: Ես վերադառնում էի դպրոցից տուն ու չգիտեմ, թե որտեղից, նա հայտնվեց իմ առաջ: Սկզբից վախեցա: Սև շուն էր՝ նիհար ու կարճ դնչով, երկար ականջներով, միջին հասակի: Ես միանգամից ցանկացա գոռալով փախչել ու այդպես էլ կանեի, եթե իմ ճանապարհը փակված չլիներ: Սիրտս փոքր-ինչ հանգստացավ, երբ տեսա, որ նա շարժում է իր պոչը: Ես արագ բացեցի պայուսակս և այնտեղից հանեցի երեք օրվա բուլկու մնացորդներ, առաջարկեցի՝ նետելով նրա առաջ, բայց նա այդքանով չբավարարվեց և ավելի մոտեցավ ինձ։ Ես դանդաղ քայլերով հայտնվեցի նրա թիկունքում և արագ հեռացա, իսկ նա մնաց այնտեղ: Ես հեռացա՝ կորցնելով նրան իմ տեսադաշտից: Հաջորդ օրը դասից վերադառնալիս կրկին տեսա նրան: Գնացի տուն, վերցրի հացի կտորներ և վազեցի դեպի նրա տնակը: Հացը գցեցի տնակի առաջ և հեռացա: Դրանից հետո ամեն անգամ դասից գալիս բուլկու կամ ճաշարանում չկերածս հացի փշրանքները բերում ու թողնում էի նրա առաջ, բայց նրան չէի տեսնում (ի դեպ, նրա բունը անմարդաբնակ տան նկուղ էր):
























