1. Չսիրեցի քեզ հենց առաջին մեր հանդիպումից: Մի տեսակ վանող բան ունեիր քո մեջ: Մինչև այսօր էլ էդպիսինն ես, ու մինչև այսօր էլ չեմ սիրում քեզ ու դժվար թե սիրեմ:
2. Ամեն անգամ, երբ ուսուցչուհին տեղափոխություն էր անում դասարանում, ես միշտ մատներս խաչած սպասում էի այն օրվան, թե երբ պետք է նստես իմ կողքին:
3. Միշտ նախանձել եմ քեզ: Նման վճռականություն չեմ տեսել երբևէ և դժվար էլ թե տեսնեմ:
4. Դպրոցը առանձնապես չեմ սիրել, բայց երբ ավարտեմ, միակ վատ բանը, որ հիշեմ, դա դու ես լինելու:
5. Ես միշտ էլ գիտեի, որ ստում ես, բայց երբեք չեմ ընդհատել քեզ:
6. Ես գիտեմ, որ դու ծիծաղում ես բոլոր հնդկական ֆիլմեր դիտողների վրա, իսկ ինքդ գաղտնի նայում ես:
7. Ես գիտեմ, որ դու ինձ խորհուրդ էիր տալիս և համոզում էիր մազերս կտրել, որ քո մազերը ավելի երկար թվային:
8. Քեզ միշտ փնտրել եմ հայացքով, ամբոխի մեջ, դատարկ փողոցում, ամենուրեք:
10. Երբ արդեն մեծ կլինեմ, և երբ երեխաներս հարցնեն, թե դպրոցում ո՞վ է եղել իմ լավագույն ընկերուհին, ես կտամ քո անունը՝ հիշելով մեր մանկությունը:
11. Ու չնայած այն բանին, որ ես ատում եմ այդ երաժշտությունը, ես կլսեմ այն հանուն քեզ: