Հաղթանակը մարդու կյանքի ամենալուսավոր էջերից մեկն է: Ես այս տարի ապրիլին ունեցա լուսավոր էջ, այսինքն` հաղթանակ:
Արդեն մի տարի է, ինչ գյուղում պարի խումբ կա: Ես նույնպես մասնակցում եմ: Երբ լրացավ մեր պարի մեկ ամյակը, մենք մեր պարի ուսուցչին մի փոքր անակնկալ պատրաստեցինք:
-Երեխաներ ջան, նախ ասեմ, որ շատ ուրախացա, որ ինձ այսպիսի մեծ անակնկալ արեցիք: Ես նույնպես անակնկալ ունեմ ձեզ համար: Այս ապրիլին Երևանում մրցույթ- փառատոն է լինելու: Գիտեմ, որ առաջին անգամ եք բարձրանալու բեմ, սակայն պետք է հաղթանակած հետ գանք գյուղ: Այդ օրը կհաղթենք, եթե դուք հիշեք իմ ամեն մի ասածը և պարեք: Պարելու ենք երկու պար. ժողովրդական պար և ազգագրական պար: Լավ, հիմա շարվեք, որ սկսենք փորձը,- ասաց պարի ուսուցիչ՝ ընկեր Հակոբյանը:
Երբ իմացանք, որ մեր առջև այդպիսի մեծ պատասխանատվություն է դրված, սկեցինք էլ ավելի լուրջ մոտենալ պարերին: Պարում էինք այնպես, ինչպես կպարեինք մեծ բեմում: Երբ երեխաներից մեկն ասում էր, որ վախենում է, մենք սկսում էինք իրենց քաջալերել, որ պետք չէ վախենալ, պետք է հավատալ, որ կհաղթենք:
Մենք, լինելով մեկ տարվա խումբ, վախ ունեինք մեր սրտերում, որ կբարձրանանք բեմ ու լարվածությունից կմոռանանք ամեն ինչ:
Մի քանի օր հետո իմացանք օրը. պետք է ելույթ ունենանք ապրիլի 1-ին Երևանի ճարտարագիտական համալսարանի դահլիճում: Ամեն օր գալիս էինք, երկու ժամ պարում, ուղղում մեր սխալները և հաջորդ օրը արդեն անսխալ պարում էինք: Մարտի 31-ին մեր վերջին փորձն էր: Դպրոցի տնօրենը ծնողներին, աշակերտներին հրավիրել էր, որպեսզի դիտեն մեր պարը: Եկան, դիտեցին, ստացան մեծ բավականություն: Սակայն մինչ պարելը մեր դպրոցի տնօրենը սկսեց մեզ քաջալերել.
-Երեխաներ, դուք արդեն հաղթել եք: Դուք հաստատ սկզբից վախենում էիք, որ պետք է գնաք և մասնակցեք մրցույթին, սակայն դուք կարողացաք հաղթել ձեր միջի վախը:
Այս խոսքերից հետո մեր ուժերին վստահ սկսեցինք պարել:
Երբ գյուղից շարժվեցինք, երեխաներով ասացինք, որ պետք է, անպայման պետք է գ ոնե մի խրախուսական մրցանակով վերադառնանք տուն:
Երբ հասանք Երևան, սկսեցինք լարվել: Ընկեր Հակոբյանը բոլորիս ասաց, որ պետք չէ լարվել, ուղղակի եղեք հպարտ, պարեք հպարտ: Երբ շարվեցինք ետնաբեմում, որ մտնենք բեմ, իմ դիմաց կանգնեց մի բարետես արտաքինով պարուսույց.
-Ինչո՞ւ չես ժպտում,- հարցրեց նա ինձ:
-Չգիտեմ,- պատասխանեցի ես:
-Դե հենց հիմա ժպտում ես ու մտնում բեմ: Լավ կպարես: Ես այստեղ եմ,- ժպտալով ասաց նա:
Այդ կնոջ խոսքերից հպարտ կանգնեցի:
1.2.3… Հնչեց երաժշտությունը: Առաջինը պարեցինք ժողովրդական պարը, մի փոքր լարված պարեցինք: Դե, երեխաներ կային, ովքեր շփոթեցին շարժումները: Ըկեր Հակոբյանը, ով կանգնած էր ետնաբեմում, մեզ հուշում էր: Ավարտեցինք առաջին պարը, և իհարկե եղան գնահատականներ: Դահլիճի վերևում նստած էին ժյուրիի երեք անդամներ: Կատարողականության համար ստացանք 7, 6, 7, բեմադրություն համար նույնպես 7, 6, 7: Երբ բեմից դուրս եկանք, Արտյոմը մեզ ասաց, որ երազի մեջ նույն գնահատակներն էինք ստացել, ու 3-րդ տեղում էինք:
Երբ կանգնած էինք միջանքում, տեսա, որ երեխաները անտրամադիր են:
-Երեխեք, մի նեղվեք, մի պար էլ կա: Կմտնենք, կպարենք ու լավ կպարենք:
-Երեխեք, եկեք. երկրորդ պարն ենք պարում,- կանչեց ընկեր Հակոբյանը:
Այս անգամ պարեցինք ազգագրական պարը, պարեցինք լավ: Երբ ավարտեցինք պարը, գլուխս մի փոքր թեքեցի և տեսա, որ ետնաբեմում կանգնած ընկեր Հակոբյանը ժպտում է: Այս պարից կատարողականության համար ստացանք՝ 8, 7, 8, իսկ բեմադրության համար նույնպես 8,7,8: Ուրախացանք: Ուրախացավ նաև ընկեր Հակոբյանը:
Վերջ, մենք համարվում ենք հանդիսատես:
Նստեցինք դահլիճում և դիտեցինք մի քանի խմբերի ելույթներ, և եկավ ժամանակը, որ պետք է հաղթողներին հայտարարեին:
-Առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցնում է Սյունիքի մարզի Գորայք համայնքի միջնակարգ դպրոցի «Զանգեր» պարային համույթը՝ ազգագրական պարից: Գեղարվեստական ղեկավար Արարատ Հակոբյան, դպրոցի տնօրեն Մարտուն Թադևոսյան:
-Ու՜ռա, ջան, առաջին տեղ, ապրենք մենք:
Երբ ավարտվեց մրցանակաբաշխությունը, արագ դուրս եկանք դահլիճից:
-Ընկեր Հակոբյան, բա էն մի պարը չհայտարարեցին,- տխուր ձայնով հարցրեցինք:
-Մյուս պարի համար մնացած խմբերն էլ դեռ պետք է ելույթ ունենան: Մենք հիմա հետ ենք գնում գյուղ: Ասացին, որ սարը ձյուն ա գալիս: Գնանք, որ հանկարծ ճանապարհին չմնանք,- ասաց ընկեր Հակոբյանը:
Մենք այնքան էինք ուրախացել, որ պարելով դուրս եկանք շենքից:
Շարժվեցինք: Անընդհատ հարցնում էինք, թե չե՞ն զանգել, մրցույթը դեռ չի՞ ամփոփվել: Եչբ հասել էինք Վայք, ես և Արմինեն կրկին հարցրեցինք.
-Ընկեր Հակոբյան, չզանգեցի՞ն:
-Այ անհամբերներ, չէ, էլի…
-Վայ, կարողա տեղ չենք բերել:
-Բերել եք, այդ պարից էլ երրորդ տեղ եք բերել:
Մենք շատ ուրախացանք: Սակայն մեզ դեռ անակնկալ էր սպասվում գյուղ: Մեր շատ սիրելի ծնողները տորթ էին պատվիրել և մեզ անակնկալ մատուցեցին:
Մեր հաղթանակը մեծ ուրախություն էր մեր գյուղի, մեր դպրոցի համար: Իսկ մեր հաղթանակով շատ մարդկանց կարողացանք ապացուցել, որ հեռավոր ու փոքրիկ գյուղում էլ, ինչպիսին Գորայքն է, կարող է նման լավ պարի խումբ գործել: