«Ես ասում եմ կեցցե’, ամբողջ ուժով ասում եմ կեցցե’
ձեր հզոր տաղանդին»
Վիկտոր Հյուգո
«Երբ դուք ստանաք այս նամակը, ես արդեն մեռած կլինեմ: Ես կյանքիս վերջ եմ տալիս ինքնասպանությամբ, որովհետև այլևս ապրել չեմ կարող և հանդուրժել այն, որ ես ստիպված պետք է լինեմ պառկել քնելու ու կրկին արթնանալ»,- գրել է ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան, մշակութային քննադատ, ակնարկագիր, թարգմանիչ, գրող Շառլ Բոդլերը ինքնասպանության անհաջող փորձից առաջ:
Դրանից հետո բանաստեղծը ևս 22 տարի է ապրել: Իսկ վերջերս կարդացի, որ Բոդլերի այս նամակը վաճառվել է աճուրդում 234 հազար եվրոյով:
Նշվում է, որ այն թվագրված է 1845-ի հունիսի 30-ին և ուղղված Բոդլերի սիրուհի Ժաննա Դյուվալին: Բանաստեղծը մտադիր էր 24 տարեկանում ինքնասպանություն գործել:
Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել Շառլ Բոդլերից արված իմ թարգմանությունները: Հուսով եմ դուք էլ կբացահայտեք ձեզ համար ֆրանսիացի մեծագույն բանաստեղծներից մեկին:
Յուրաքանչյուրին իր քիմերը
Հսկայական գորշ ամպի տակ՝ փոշեպատ դաշտավայրում մի ընդարձակ, որտեղ չկար ոչ ճանապարհ, ոչ սիզամարգ, ոչ ուղտափուշ, ոչ էլ եղինջ…
Հանդիպեցի կռացած քայլող մարդկանց ես բազում,
Յուրաքանչյուրն իր մեջքին ուներ հսկա մի քիմեր, որը ծանր էր շատ, անգամ մեկ պարկ ալյուրից, կամ էլ ածուխից, կամ էլ թե չէ հանդերձանքից հռոմեացի մի զինվորի:
Բայց հրեշավոր արարածը այս, բեռ չէր մի անշարժ,
Ընդհակառակը՝ նա ճնշում էր մարդուն իր առաձգական, հզոր մկաններով:
Կպչում էր նա իր հսկայական, զույգ ճիրաններով կրծքից այդ հեծկան մարդու ու բարձր էր պահում մարդու ճակատից առասպելական գլուխը նա իր, ինչպես մեկն այն զարհուրելի սաղավարտներից, որոնց շնորհիվ, ռազմիկները հին, ցանկանում էին սարսափ տարածել սրտում թշնամու …
Ես հարցրի մեկին, թե ուր են գնում այսպես տանջահար,
Նա պատասխանեց՝ չգիտենք ոչինչ՝ ոչ ես և ոչ էլ նրանք, բայց պարզ է մի բան՝ քայլում ենք առաջ, քանզի կա քայլքի կարիքը անհաղթ…
Զարմանալի էր, եւ գիտեք՝ ինչը, որ ճամփորդներից անգամ ոչ մեկը զայրացած չէր բնավ իր վզից կախված և մեջքին կպած արարածի դեմ, ընդհակառակը, կարծես թե նրան համարում էին իրենց մասնիկը…
Հոգնած ու սառած դեմքերը այս ցույց էին տալիս անհանգստություն, դառնամաղձություն այս երկնքի տակ՝ ոտքերը խրած երկնքից ավել տանջահար հողում, քայլում են նրանք՝ միշտ համակերպված կերպարն ունեցող ամբոխի նման…
Եվ ահա, ուղիղ կողքովս անցավ թափորը նրանց ու միաձուլվեց այն հորիզոնին, որտեղ երկրագնդի կորացած մասը ծածկվում էր մարդկային հայացքի բազում հարցերից…
Համառ մարդու պես, որոշ ժամանակ փորձում էի տալ ես բացատրություն առեղծվածին այս, բայց շատ չանցած, մի անդիմադրելի անտարբերություն ծանրացավ ուսիս…
Եվ այդ բեռի տակ ճկվեցի ուժգին ես այն ամբոխից, որը ճկվել էր անդիմադրելի բեռից քիմերի:
Օտարականը
-Ո՞ւմ ես սիրում դու, ո՛վ մարդ առեղծվածային, հո՛րդ, մո՛րդ, քրո՛ջդ, գուցե եղբո՞րդ։
-Չունեմ ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ քույր և ո՛չ էլ եղբայր։
-Ընկերների՞դ։
-Դուք ասացիք մի բառ, որը գոյությանս օրվանից անծանոթ է ինձ։
-Հայրենի՞քդ։
-Չգիտեմ անգամ, որ կիսագնդում է այն։
-Գեղեցկությո՞ւնը։
-Այն կսիրեի հոժարակամ, թե լիներ աստվածուհին այդ անմահ։
-Գուցե ոսկի՞ն։
-Ձեր՝ Աստծուն ատելու չափ, ատում եմ այն։
-Է~հ, դե ուրեմն, արտասովոր մարդ, ո՞ւմ ես դու սիրում։
-Սիրում եմ ամպերը… Այնտեղ վերևում…. Սահող-անցնող ամպերը…
Ֆրանսերենից թարգմանեց Աստղիկ Գևորգյանը
Կա մի պարզ իրողություն, որ մենք ուզած, թե չուզած մեծանում ենք։ Ոմանք միայն տարիքով և ֆիզիկապես, մյուսները՝ տարիքից շատ, շատերն էլ զարգանում ու մեծանում են ժամանակին և օրինաչափորեն։ Եվ կատարվում է այն, որ տարիքի հետ մենք ուրիշ ենք դառնում ՝ այն, որ երեկ չէինք և այն, որ վաղը չենք լինի։ Ունենում ենք նոր արժեքներ, նոր ցանկություններ, փոխվում են առաջնահերթություն ներկայացնող երևույթները։ Թերևս կան արժեքներ, որոնք անփոխարինելի են, միշտ կան և ժամանակի հետ չեն անհետանում։ Մենք ասում ենք շատ երբեքներ, հաստատներ, ու կյանքը ոչնչացնում է այդ գաղափարները ու մեզ տալիս ուրիշ իրականություն։ Անհավատալի է, թե որքան մենք կարող ենք սովորել կյանքի մասին։ Հետաքրքիր է կյանքի ու բնության համեմատությունը։ Օրինակ՝ գիտնականները կարող են նայել ծառի բնի օղակներին ու կռահել հարյուրավոր տարիներ առաջ եղած կլիմայի և բնական պայմանների մասին։ Ծառերի աճն ուսումնասիրելիս՝ մենք կարող ենք սովորել, որ կատարյալ պայմաններում ծառերն աճում են բնականոն ու նորմալ արագությամբ։ Հակառակ դեպքում աճը դանդաղում է, քանի որ նրանք էներգիան ծախսում են գոյատևման համար անհրաժեշտ տարրական էլեմենտների վրա։ Այ քեզ համեմատություն։ Նույնը և մարդու դեպքում է։ Մարդու առողջ կենսագործունեությունը, նրա համար կարևորները, նպատակները, պահանջները կախված են ապրելու պայմաններից և շրջակա հարաբերություններից։ Դրա համար հաճախ մեկը զարմանում է դիմացինի կատարած արարքից, որովհետև դա իր արժեհամակարգից դուրս է, բայց միգուցե նրա ապրած պայմաններում իր հայտնվելու դեպքում ինքն էլ նույն կերպ կվարվեր։ Ինչևէ․․․
Սոցիալական փիլիսոփայության մեջ ընդունված է հասարակությունը մեկնաբանել տարբեր կերպերով։ Շատ փիլիսոփաներ կարծում են, որ գոյության արժանի է միայն այն հասարակությունը, որը համապատասխանում է մարդու իրական, վեհ, անփոփոխ բնությանը։ Սա նշանակում է, որ հասարակությունը պետք է բաղկացած լինի որոշակի վեհ գաղափարներ կրող անհատներից, որոնք, տարբեր խնդիրներ լուծելով, պետությունը կտանեն զարգացման ճանապարհով։ Իսկ երբ մարդը տեղեկացված է, ունի հստակ նպատակներ ինչ-որ խնդիր լուծելու, թերություններ հարթելու, բարելավելու համար, պայքարում է, որպեսզի նպատակն իրագործվի։ Այսպես է կարծում նաև Գավառ համայնքի ակտիվ երիտասարներից մեկը՝ Անի Պետոյանը։ Անին սովորում է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ապագա քննիչ է և 16 տարեկանից սկսել է կրթությանը զուգահեռ ներգրավվել նաև տարբեր հասարակական միջոցառումներում։
Հարցազրույց Կոտայքի մարզի Սոլակ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիդա Դավթյանի հետ։

