Զրուցակիցս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանն է։ 
-Ինչքա՞ն ժամանակ է, որ ՀԱՊՀ ավագ դպրոցը կազմում է Հայաստանի կրթական համակարգի մի մասնիկը։
-1994 թ.-ից դպրոցը սկսել է իր գործունեությունը։ Սկզբից այն այն կցված է եղել ՀՊՃՀ-ին և կոչվել է վարժարան։ 2002 թ.-ին այն միացել է Պոլիտեխնիկական համալսարանին։ Այսինքն՝ գրեթե 24 տարի է, ինչ դպրոցը կազմում է ՀՀ կրթական համակարգի մի մասնիկը։
-Ինչո՞վ է տարբերվում ՀԱՊՀ ավագ դպրոցը այլ կրթական հաստատություններից։
-Ըստ իս՝ ՀԱՊՀ ավագ դպրոցը տարբերվում է այլ դպրոցներից ուսման որակով։ Բոլոր առարկաները դասավանդվում են բարձր որակով, ինչն օգնում է աշակերտներին բուհ ընդունվելիս։ Մեզ մոտ անցկացվում են խորացված մաթեմատիկայի և ֆիզիկայի դասընթացներ։ Մեր դպրոցը տարբերվում է նաև իր խստությամբ, ինչը կփաստեն մեր աշակերտերը։
-Կազմակերպվո՞ւմ են ներդպրոցական կամ արտադպրոցական ծրագրեր և միջոցառումներ։
-Այո, կազմակերպվում են։ Մեզ համար մեծ նշանակություն ունեն օլիմպիադաները։ Այս ոլորտում մենք ունենք մեծ ձեռքբերում։ Արդեն 2 տարի շարունակ մեր դպրոցը կազմակերպում է ներվարժարանային օլիմպիադա մաթեմատիկա, ֆիզիկա առարկաներից։ Մասնակցում են հանրապետության լավագույն ֆիզմաթ թեքումով դպրոցների աշակերտները։ Մեր դպրոցը համագործակցում է «ՄԻՖԻ» (Ռուսաստանի ազգային հետազոտական միջուկային համալսարան) համալսարանի հետ։ Այս համագործակցության շնորհիվ մեր աշակերտները հնարավորություն են ստանում ուսումը շարունակելու ՌԴ-ի լավագույն բուհերից մեկում։
-Տարբեր հանրապետական մասշտաբով մրցույթներին կամ օլիմպիադաներին ՀԱՊՀ ավագ դպրոցի աշակերտներն ունենում են իրենց մասնակցությունը։ Կա՞ն լուրջ հաջողություններ։
-Գրեթե բոլոր առարկաներից կան քաղաքային փուլ անցած աշակերտներ։ Ամենալուրջ հաջողությունները մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից են։ Մեծ քանակով մասնակիցներ այս տարի մաթեմատիկա առարկայից անցել են հանրապետական փուլ։ Այժմ սպասում ենք ֆիզիկայի և աստղագիտության արդյունքներին։
-ՀԱՊՀ ավագ դպրոցում կա՞ն մասնագիտական հոսքեր։
-Մեր դպրոցի հոսքը բնագիտամաթեմատիկական է։ Ունենք մասնագիտական ենթահոսքեր՝ ֆիզմաթ, ինժեներական, տնտեսագիտական և դիզայնի։ Այս տարանջատման շնորհիվ աշակերտները պատկերացում են կազմում պոլիտեխնիկական գիտությունների մասին։
-Ի՞նչ քննություններ են պահանջվում ընդունելության համար։
-Դպրոցն անվճար է, բայց ընդունելության համար պետք է հանձնել քննություններ մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից։
-Ե՞րբ կսկսվի 2018-2019 ուսումնական տարվա ընդունելությունը։
-Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։ Շուտով կկազմվի աշակերտների կամավորական խումբը, որը իր մասնակցությունը կունենա ընդունելության պրոցեսում։ Նախնական տվյալներով՝ ընդունելությունը կսկսվի հունիսի 20-ին, կավարտվի հուլիսի 15-ին։
-Ո՞վ է Վախթանգ Հարությունյանը:
Դեռ մանկուց սիրել եմ Հնդկաստանը, երազել եմ գոնե մի քանի րոպեով հայտնվել Հնդկաստանում, տեսնել, թե ինչպես են այնտեղ ապրում մարդիկ, ինչ են ուտում, ինչով են զբաղվում…
Ինչո՞ւ սպասված, որովհետև երազանքները վաղ թե ուշ կատարվում են, և այո, համարձակվեցի հայտնել ծնողներիս, որ այս անգամ ուզում եմ գնալ (թեև ամեն անգամ էլ ցանկանում էի)։ Ճիշտ է, վախենում էին միայնակ ուղարկել ուրիշ երկիր, բայց հանուն իմ երջանկության համաձայնեցին, և ինձ վստահեցին նրանց։ Գիտե՞ք, բոլորն ասում էին՝ որ գնաս, հիասթափվելու ես, կարծես հենց նոր էին վերադարձել Հնդկաստանից, ասում էին՝ մենակ ի՞նչ ես անելու, և էլի այդպիսի խոսքեր։ Մի պահ սկսեցի կասկածել երազանքիս, հետո սթափվեցի և գնացի դրա հետևից:
Արդեն մի քանի օր է՝ Հնդկաստանում եմ, և հիացմունքս այնքան մեծ է, որ չկարողացա սպասել մինչև տուն, որոշեցի գրել, և բոլորին պատմել այս հրաշք երկրի, մեր խմբի և խմբի ղեկավարների մասին։ Այս մի քանի օրվա ընթացքում հասցրինք դառնալ մի ընտանիք, ունենալ անմոռանալի օրեր, որոնք դեռ շարունակվում են: Կարծում եմ՝ ուրիշ մարդկանց հետ այս երկիրը չէի էլ կարողանա բացահայտել, որովհետև թիմս ամեն ինչ անում է, որ առօրյան հագեցած և ուրախ անցնի՝ առանց թերությունների: Իսկ ինչ վերաբերում է Հնդկաստանին, այո, այն իմ պատկերացրած Հնդկաստանը չէր, այլ ավելին էր։ Ներկա գտնվեցինք հնդկական հարսանիքների, ճիշտ այնպես, ինչպես ֆիլմերում են… Իսկ հիմա ուզում եմ վստահ ասել, որ երազանքները կատարվում են, ուղղակի պետք է մի քիչ սպասել, հավատալ: