Երեխեք, բալ հավաքելու
-Սոֆյա՛, վաղը շուտ կարթնանաք, որ գնանք Վարդան «ձաձայենց» տուն-,ասաց հայրիկը մի պարզ պատճառով, քանի որ ամռանը ես շատ եմ ծուլանում և քնում եմ այնքան, մինչև չհիշեմ, որ պարապմունք ունեմ:
Ամեն տարի հունիս ամսին, երբ ժամանակը գալիս է, գնում ենք Վարդան «ձաձայենց» տուն՝ բալ հավաքելու (նա հայրիկիս ամենամոտ ընկերներից է. ընտանիքներով էլ ենք մտերիմ):
Առավոտյան մի կերպ ժամը 10-ին արթնացա: Արագ նախաճաշում էի, երբ դարպասի բացվելու ձայնը լսվեց. Վարդանն էր:
Ես ու եղբայրս դուրս վազեցինք:
-Վա՜յ, երեխեք ջան, հեսա տանում եմ մի լավ բալ ուտեք:
-Ջա՜ն, հազիվ հավեսով բալ կուտենք,- ուրախությունից բացականչեց եղբայրս:
-Դե, լցվեք ավտոն` գնացինք:
Հասանք տեղ ու միանգամից մտանք այգին: Վարդան քեռին շատ լավ հող է մշակում: Ամեն անգամ այնտեղ մտնելուց ինձ զգում եմ Սաադիի այգում («Սաադիի վերջին գարունը»): Միանգամից ծառ բարձրացանք. ոչինչ չէր փոխվել, նույն խոշոր բալերն էին:
Մինչ մեծերը խոհանոցում զրուցում էին, մենք մի լավ կերանք, հետո ձանձրացանք ու միացանք մեծերին:
-Դույլերը վերցրեք ու գործի անցեք-,ասաց հայրիկը և խոհանոցից դուրս եկավ՝ բալ հավաքելու:
Մենք բոլորս լցվել էինք մի ծառի վրա և բալ էինք հավաքում: Հանկարծ միտք ծագեց: Ես վերցրեցի ֆոտոապարատս և որոշեցի բոլորին գաղտնի լուսանկարել: Բայց չբավարարվեցի միայն այդ նկարներով և շրջեցի այգում՝ լուսանկարելով այն, ինչն ինձ ամենից շատն էր հետաքրքրում: Մենք նստեցինք բալենու տակ, ու Դավիթը սկսեց բարձր երգել: Ես էլ պահը չկորցրեցի ու լուսանկարեցի: Բավական հետաքրքիր էր անցնում: Մենք պաղպաղակ կերանք, մեծերը սկսեցին իրենց երկար-բարակ խոսակցությունները: Եղբայրս նվնվաց, որ տուն գնանք: Ճիշտն ասած, դա իմ սրտով էր:
Տուն հասնելուց հետո մայրկը սկսեց իր «կոմպոտային» աշխատանքները: Ես էլ մտա սենյակս, վերցրեցի Պալացիոյի «Հրաշքը» գիրքը և սկսեցի ընթերցել:
Մալիշկա գյուղը անձրեւից առաջ
Հայաստանի գյուղերը. Ակնալիճ, Արմավիրի մարզ
Կանաչ դաշտը
«…Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը: Նա գիտեր բոլոր հովիտների ու բլուրների բույրերը, բայց այս հովտի բույրերն ավելի լավ գիտեր, քանի որ ձիուն այս հովտում հաճախ էին կապում արածելու: Կայծակի հուրն անցողիկ էր, արևի տակ, ցողի հետ հիմա պիտի ցնդեր: Ուրցի բույրը նույնպես այս հովտի բույրը չէր, ուրցի բույրը քամին էր նետել բլուրներից հովիտ: Ձին արածում էր և ոչխարի թաց բրդի հոտ էր զգում: Ձին մտածում էր, որ բլուրների մյուս երեսին ոչխարներ են արածում, ուրեմն նաև գամփռ շներ կան: Բլուրների մյուս երեսին ոչխարներ էին արածում, հովտի թաց խոտը համեղ է, առվի ջուրը համեղ է,- մտածում էր պառավ ձին,- արևը ջերմացնում է, և քուռակը խրտնում ու մեծանում է հովտի ջերմ բարության մեջ»:
«Կանաչ դաշտը»
Հրանտ Մաթևոսյան
Իմ նոր ընկերը
Երկար ժամանակ փնտրտուքների մեջ էի: Ուզում էի գտնել ինձ համար յուրահատուկ մի բան, որպեսզի ինքս ինձ գտնեմ, ինքնաարտահայտվեմ:
Եվ ահա մի օր դպրոց եկավ «Մանանա» կենտրոնը: Սկզբում բոլորի նման ես էլ անտարբեր վերաբերվեցի, բայց հետո 17.am-ը ինձ համար դարձավ կյանքի գույն: Հասկացա, որ գտա այն, ինչ այդքան երկար փնտրում էի և դարձա մի մասնիկը այդ մեծ ընտանիքի:
17. am-ը ամբողջովին փոխեց մտածելակերպս, օգնեց և սովորեցրեց ավելի հեշտ շփվել մարդկանց հետ, և ինչու ոչ, ընդլայնվեց իմ ընկերական շրջապատը շատ լավ և ինձ նման խենթ մարդկանցով:
Հիմա ավելի հետաքրքրասեր եմ դարձել: Երբ ուրիշները խոսում են, լուռ լսում եմ և փորձում մի պատմություն կառուցել այդ ամենի մասին:
Հիմա, երբ դուրս եմ գալիս տանից, լուսանկարչական խցիկը միշտ ինձ հետ է: Նկարում եմ ամեն ինչ և հաճույք եմ ստանում իմ փոքրիկ աշխատանքից:
Այսօր դուրս եկա զբոսանքի իմ լավ « ընկերոջ»` լուսանկարչական խցիկիս հետ, և ահա թե ինչ ստացվեց: Սա իմ քաղաքն է`Արմավիրը: