Սեպտեմբեր ամսին, ինչպես և նախորդ բոլոր ամիսներին, 17-ը լի էր բազմատեսակ, տարբեր հարցեր ու խնդիրներ բարձրացնող, տարբեր հետաքրքիր պատմություններ ներկայացնող նյութերով: Քանի որ նյութերը շատ են, և այդ հոսքի մեջ կարող եք չնկատել շատ կարևոր ու հետաքրքիր հոդվածներ, մենք՝ 17.am-ի խմբագրակազմով որոշել ենք այսուհետ ձեզ ներկայացնել ամեն ամսվա կարևոր ու լավ նյութերը, որոնք չարժե բաց թողնել:
Մենք, ինչպես երևի գիտեք, խրախուսում ենք նոր գաղափարները և ուզում ենք, որ մեր թղթակիցները շարունակեն մտածել նոր խորագրեր, զարգացնել ու շարունակել դրանք: Մեր նոր խորագրերից է Եվա Խեչոյանի «Պատմություններ օվկիանոսի այն կողմից» հոդվածաշարը, որն ունի ճանաչողական նշանակություն: Շարքը սկսելու գաղափարը հենց Եվայինն է, կարդացեք նրա հետաքրքիր պատմություններն այստեղ:
Մեր հաջորդ նոր հոդվածաշարը, որն ուզում ենք ներկայացնել ձեր ուշադրությանը, Մարիամ Բարսեղյանինն է՝ «Սիրային գործեր»: Գտնելով հետաքրքիր սիրային պատմություններ արդեն նախորդ դարից՝ Մարիամն ամեն անգամ մեզ է ներկայացնում դրանցից մեկը՝ հետաքրքիր ու անկեղծ գրված: Այս շարքը մեզ է ներկայացնում մեր ծնողների, տատիկ-պապիկների երիտասարդության ժամանակաշրջանի վարքնուբարքը, կենցաղը: Ընթերցեք Մարիամի պատմություններն այստեղ:
Տոներին և հատուկ նշանակության օրերին 17.am-ի փոստը լցված է լինում տասնյակ նյութերով, որոնք, քանի որ վերաբերում են նույն օրվան, հաճախ լինում են միանման: Եթե հետևում եք մեզ, երևի կարդացել եք սեպտեմբերի մեկի, սեպտեմբերի քսանմեկի մասին գրված նյութեր, որոնցից կուզենայինք առանձնացնել ամենաինքնատիպ գրվածները:
Սեպտեմբերի, դպրոցի մասին թեթև ու ինքնատիպ պատմում է Աստղիկ Հունանյանը՝ իրեն բնորոշ անկեղծությամբ և հումորի զգացումով: Անկեղծ ու ինքնատիպ է գրում նաև Սերյոժա Առաքելյանը, որն էլ մեզ պատմում է արդեն ուսանողական կյանքի մասին: Բաց մի թողեք նաև Սերյոժայի հետաքրքիր ու անմիջական հոդվածը:
Ուզում ենք հատուկ ընդգծել նաև Շուշան Ստեփանյանի՝ «Սեպտեմբերի մեկ» հոդվածը, որ իրար է կապում իր կյանքի երկու կարևոր իրադարձություն. սեպտեմբերի մեկը՝ և ուսումնական տարվա, և 17-ի հետ համագործակցության սկիզբ:
Սեպտեմբերի քսանմեկի՝ Անկախության օրվան նվիրված հրապարակված նյութերից առանձնանում է Լիլիթ Վարդանյանի՝ «Պապիկի թղթապանակը» նյութը: Լիլիթը շատ հետաքրքիր ձև է ընտրել տոնի մասին գրելու՝ ներկայացնելով պատառիկներ իր պապիկի թղթապանակից:
Առհասարակ, շատ կարևոր է ուշադիր լինել մեր շրջապատի մարդկանց հանդեպ, ներկայացնել նրանց հանրությանը, լսել նրանց կյանքի պատմությունը, հայացքներն այս կամ այն իրադարձության կամ երևույթի շուրջ: Այսպիսի մարդիկ են մեր կյանքը դարձնում հետաքրքիր, ոգեշնչում, ստիպում վերանայել մեզ, մեր կյանքը: Սեպտեմբերին մի այդպիսի հետաքրքիր մարդու հետ է մեզ ծանոթացրել մեր թղթակից Զարա Ղազարեանը: Զարայի՝ «Ընթացքն ինձ համար է, արդյունքը՝ ձեր» հարցազրույցը կարդացեք այստեղ:
Հետաքրքիր մարդիկ այն մարդիկ են, որ ի հեճուկս խոչընդոտների, իրենց առջև անընդհատ ծառացող դժվարությունների չեն դավաճանում իրենք իրենց, հաղթահարում են և առաջ շարժվում: Եթե հետաքրքրեց, ապա բաց մի թող նաև Ամալյա Հարությունյանի հոդվածը:
Թեմայից թեմա, ամսից ամիս մենք զգում ենք մեր թղթակիցների առաջընթացը, տեսնում ենք, թե ինչպես են նրանք սկսում գրել ավելի հասուն, ավելի տպավորիչ ու խորը: Բաց մի թողեք Անուշ Դավթյանի «Հօգուտ աշխատավորի» նյութը, որտեղ նա թեթև գրչով բարձրացնում է շատ լուրջ ու ծանր մի հարց: Նույն առաջընթացը նկատելի է մեր մյուս թղթակիցների մոտ: Ընթերցեք նաև Էլիզաբեթ Հարությունյանի և Մարինե Երեմյանի նյութերը՝ նույնպես թեթև գրչով, բայց շատ կարևոր հարցերի մասին գրված:
Կարևոր հարց է բարձրացնում նաև Անի Ավետիսյանի «Ճանապարհային հեռանկարներ» նյութը, որը գրված է հասուն հրապարակախոսի գրչով:
Սեպտեմբերի ամենաընթերցված նյութում էլ Մարի Բաղդասարյանը զրուցել է Եղեգնաձորի հիվանդանոցի մանկաբույժ Թամարա Մկրտչյանի հետ, ում ընտանիքում չորս բժիշկ կա։
Արաքս եւ Ախուրյան գետերի խառնարանում, հայ-թուրքական սահմանին գտնվող Բագարան գյուղը եւ դրա բնակիչներին սեպտեմբերյան ֆոտոշարքում ներկայացրել է Անուշ Հովհաննիսյանը։ Դիտեք գունեղ ու ջերմությամբ լի այս ֆոտոշարքն ու մեզ նման լցվեք Բագարան այցելելու ցանկությամբ։
Եվ իհարկե, սեպտեմբերին բաց մի թողեք Մարիամ Նալբանդյանի «Մի տեղ անտառում՝ եղնիկների հետ» էսսեն: Հավատացեք, սա արդեն գրականություն է, այն էլ՝ բարձրարժեք:
Դե ինչ, եթե չեք կարդացել սեպտեմբերի մեր ընտրանին, այսօր արդեն հնարավորություն ունեք, եթե կարդացել եք, ապա կարող եք պատկերացնել, թե ինչպիսի նյութեր և ինչ է կարևորում 17-ը:
Մինչ հանդիպում: