Զրույց հայրիկիս՝ Արմեն Դավթյանի հետ, ով արդեն քառասուն տարի է՝ քանդակագործ է

Լուսանկարը՝ Անուշիկ Դավթյանի
-Լավ, գնամ աշխատանքի,- ասաց հայրիկս,- արդեն ուշ է:
-Պապ ջան, կարա՞մ քեզ հետ գամ արվեստանոց:
-Ինչի՞ համար:
-Շատ եմ ուզում իմանալ, թե ոնց ես աշխատում: Եվ ընդհանրապես ուզում եմ իմանալ ավելին քո և քո աշխատանքների մասին:
-Գնանք, բայց ձանձրանալու ես:
-Չե, չեմ ձանձրանա:
Արվեստանոցում

Լուսանկարը՝ Անուշիկ Դավթյանի
-Ո՞ր տարիքից և ինչպե՞ս հասկացար, որ քանդակագործությունն է քո ապագա մասնագիտությունը:
-Դե, քո կարծիքով ո՞ր տարիքից եմ սկսել քանդակել:
-Երևի երեսուն կամ երեսունհինգ:
-Չէ, չէ: Ես արդեն յոթերորդ դասարանում դպրոցում կավիճի վրա Լենինի գլուխն էի քանդակում:
-Բայց փոքր կավիճների վրա ո՞նց ես կարողացել քանդակել Լենինի գլուխը:
-Մեր ժամանակ կավիճները մեծ էին: Ես դասարանի ամբողջ կավիճները սպառում էի, ու դասատուս միշտ բարկանում էր, որ դասարանում կավիճ չկա: Մի օր պարզվեց, որ դա իմ ձեռքի գործն է: Եվ հենց այդ ժամանակ դասատուս իմացավ արձանիկների մասին և հասկացավ, որ ես տաղանդավոր եմ, ու դրա մասին պատմեց հորս: Երբ պապաս իմացավ, ինձ տարավ Երևանում ապրող քանդակագործի մոտ, ու ես իր մոտ մի քանի ամիս պարապեցի քանդակագործություն: Հետո ընդունվեցի Թերլեմեզյանի անվան ուսումնարան, այնտեղ ծանոթացա երջանկահիշատակ Սարո Սարուխանյանի հետ, ով իմ դիպլոմային աշխատանքի պաշտպանության ժամանակ ընդդիմախոս էր: Հետո ուսումս շարունակեցի Գեղարվեստի պետական ակադեմիայում: Ավարտեցի: Սարոյի հետ կապը շարունակվում էր, ու մենք մի օր որոշեցինք գալ Իջևան ու կազմակերպել քանդակագործության սիմպոզիում: Եվ հենց այդ տարիներին Սարոյի ու Իջևանի շրջկոմի առաջին քարտուղար Ջեմմա Անանյանի առաջարկով քաղաքապետարանը ինձ նվիրեց մի արվեստանոց:

Լուսանկարը՝ Անուշիկ Դավթյանի
-Իսկ ո՞նց եղավ , որ չմնացիր Երևանում ու հետ եկար Իջևան:
-Դե Իջևանը ինձ շատ հարազատ էր, ու ես շատ էի ուզում գեղեցկացնել Իջևանը իմ գործերով: Ու հիմա, ոնց տեսնում ես, շատ գործեր ունեմ Իջևանում տեղադրած:
-Գնահատում եմ պապիկի արածը, ինքը կարող էր մտածել, որ քանդակագործ լինելով շատ փող չես աշխատի, ու քեզ ստիպեր սովորել, օրինակ՝ իրավաբանություն:

Լուսանկարը՝ Անուշիկ Դավթյանի
-Ես չէի էլ սովորի ուրիշ ինչ-որ բան: Ես շատ համառ էի էն ժամանակ: Գոռը (եղբայրս) լավ էր քանդակում, բայց ավելի շատ էր սիրում խեցեգործություն և նկարչություն, ես իրեն չհամոզեցի դառնալ քանդակագործ, շատ լավ գիտակցելով, որ եթե ինքը դառնար քանդակագործ, շատ ավելի հեշտ կլիներ գումար վաստակել:
-Պապ, իսկ ո՞ր քարն ես ամենաշատը սիրում:
-Սպիտակ մարմարը, որի վրա աշխատելը շատ դժվար է, բայց աշխատանքները շատ գեղեցիկ են ստացվում:
-Իսկ Թերլեմեզյանի ու Գեղարվեստի պետական ակադեմիայի քո ծանոթներից շատե՞րն են, որ դարձել են քո նման քանդակագործ:
-Չե, մի քանի հոգի գիտեմ, ովքեր ունեն քարի արտադրամաս, բայց քանդակագործությամբ չեն զբաղվում:

Լուսանկարը՝ Անուշիկ Դավթյանի
-Հըմմմ, ի՞նչ ես երազում քանդակել:
-Շատ կուզեմ քանդակել մեր հայ թագավորներից մեկին, ինչ-որ մեծ ժայռի վրա:
-Երանի կատարվի երազանքդ…






























































Բարև՛, խոսելու ժամանակ չկա, արագ հետևիր ինձ, տարածքը գնդակոծվում է… Տների կողքով մի քայլիր, հարվածը տների վրա է ուղղված: Ահա, գրեթե հասանք… Տեսնո՞ւմ ես երկհարկանի տունը… Չէ՛, իհարկե տուն չենք մտնում, այլ իջնում ենք տան նկուղը: Դե արագ, արագ, իջիր… Նկուղում ենք… Տեսնո՞ւմ ես այն հաղթանդամ տղամարդուն՝ Սարգիս պապն է, նրա կողքին՝ Նազան տատը, որդին՝ Վրեժը, Վրեժի կինը՝ Արևիկը, նրանց զավակները՝ Վարդանն ու Ռուզաննան… Սպասում են… Օր ու գիշեր սպասում են, թե երբ է Ճամբարակից ուղարկված ավտոբուսին վերջապես հաջողվելու հաղթահարել գնդակոծվող գոտին ու նրանց անվտանգ վայր տեղափոխելու: Հանկարծ մեր գլխավերևում պայթյուն է լսվում: Բացվում է նկուղի դուռը, և մի երիտասարդ բղավում է.