Երկար ժամանակ չէի կողմնորոշվում, թե ինչ թեմայով կարելի է գրել, մայրիկիս խորհրդով որոշեցի լուսանկարներ անել և պատմել լուսանկարներիս մասին:
-Է՜հ, Գևո՛րգ ջան, հել ասա` թող ցախ բերեն -թափեն,- ներս մտավ տատիկս և բարկանալով ասաց հայրիկիս:
-Շուտ ա, մա՛մ, շու՜տ ա,- պ ատասխանեց նա:

Բայց երկու օր անց բերեցին մեր ձմռան փայտը և սկսեցին կտրել:
Երևի ձեզ կհետաքրքրի, թե այս ամռան շոգին ի՞նչ ձմռան վառելափայտ: Իրականում ինձ միշտ հետաքրքրել է` ինչո՞ւ ամռանը:
-Տա՜տ, բա ինչի՞ ենք ամառն առնում:
-Սենց շատ հարմար ա, բալես, եթե ձմեռն առնենք, շատ թանկ կլինի, համ էլ ձմեռն էնքան առնող կլինի, որ մեզ հերթ չի հասնի:
Ես շատ եմ սիրում «ցախկտրոցին»: Բոլորը հավաքվում են, օգնում են իրար պատմում, ծիծաղում: Ամեն ինչ շատ ջերմ է: Գնացող-եկողը մաղթում է «առողջ օգտագործում»:
Երեկոյան արդեն գալիս են հարևանները, նստում են սեղանի շուրջ, խոսում են, հաց են ուտում և հանգստանում են օրվա ծանր աշխատանքից հետո:
Վախից այնպես բղավեցի, որ մեր տանը կից ապրող հարևանի փոքրիկը քնից արթնացավ ու սկսեց լաց լինել: Հայրս լսեց բղավոցս և իր կատակից բավարարված` բարձր ծիծաղելով ներս մտավ ու սկսեց ինձ «վախկոտ», «թույլիկ» կոչել: Ես շարունակ փորձում էի համոզել, որ վախկոտ չեմ, բայց դե ինչ արած, ինձ այնպես էի պահում, որ հայրիկիս թվար համակերպվել եմ վախկոտ լինելու մտքին: Մի պահ փորձեք հասկանալ` ներսումս ինչ էր կատարվում. իմ գլխում իրարանցում էր սկսել, ու ես շարունակ ելք էի փնտրում մականուններից ազատվելու համար: Այդ պահին հիշեցի «Մանանա» կենտրոնի մասին ու մտածեցի օրս լցնել արկածներով` հետաքրքիր նյութ ստանալու համար:
Ամեն ինչ հարթ էր ընթանում, ես նույնիսկ սկսեցի սիրել կենդանիներին:
Դա էլ հերիք չէր, նկուղից դուրս գալու ժամանակ տրորեցի շան պոչը, մի կերպ պրծա, մինչև տուն շան պատճառով բղավելով վազել եմ:
Երբ հայրս հասավ տուն, ասաց.





