Հինգշաբթի էր, դասարանի բոլոր երեխաներով որոշել էինք դասարանը զարդարել, ձյունն էլ եկել էր, և մեզ ավելի ոգևորել: Տոնական տրամադրություն կար առաջին իսկ ժամից: Այդ ժամը մեզ մոտ ֆիզկուլտուրայի դասն էր, իսկ մեր տրամադրությունն այնքան բարձր էր, որ թույլտվություն խնդրեցինք մեր ուսուցչից, որպեսզի զարդարենք մեր դասարանը: Սկսեցինք, և ամեն բան շատ լավ էր ստացվում, ամեն մեկս մեր գործը գիտեինք և, երգելով, ծիծաղելով զարդարեցինք, արագ վերջացրեցինք: Շատ գեղեցիկ էր ստացվել:
Արդեն երկրորդ դասաժամն էր, բոլոր ուսուցիչները ասում էին, որ շատ գեղեցիկ է ստացվել, և մեր ուրախությունը կրկնապատկվում էր: Դասամիջոցին բոլորս հավաքվել էինք պատուհանի մոտ և որոշեցինք դուրս գալ բակ, մի փոքր խաղալ, բայց արգելեցին:
Անցավ ևս երեք ժամ, բայց մենք անհամբեր սպասում էինք դասերի վերջանալուն: Ուզում էինք խաղալ, հինգերորդ ժամին որոշեցինք անպայման դուրս գալ և խաղալ: Երբ զանգը հնչեց, բոլորս ներքև վազեցինք: Բախտներս բերեց, որ պահակը մի կողմ էր կանգնել: Արագ վազեցինք դուրս` ազատություն: Գնացել էինք դպրոցի ետևամաս և խաղում էինք, այնքան էինք տարվել խաղով, որ ժամանակի մասին մոռացել էինք: Զանգը հնչել էր, իսկ մենք դեռ խաղում էինք: Երբ վերադարձանք դասարան, իմացանք, որ մեր դասից ուշանալը համարել էին «փախուստ դասից» և զանգահարել մեր ծնողներն, որպեսզի մեզ գտնեն: Մենք շատ արագ զանգեցինք մեր ծնողներին, որ ասենք՝ դպրոցում ենք:
Խառնաշփոթ էր տիրում մեր դասարանում: Ախր, մենք դուրս էինք եկել՝ խաղալու, իսկ մեր խաղը կոչվեց՝ «փախուստ դասից»:
Հիանալի օր էր: Չնայած նրան, որ մի փոքր բարկացան, բայց մեզ համար այդ օրը տարվա ամենաուրախ օրերից մեկն էր:

«Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամն այսօր ամփոփեց լրագրողների և լրատվամիջոցների համար հայտարարված մրցույթի արդյունքները:
Հիմնադրամն ուսումնասիրել էր 2016 թվականի հուլիսի 15-ից դեկտեմբերի 15-ը հայաստանյան և արցախյան լրատվամիջոցներում տեղ գտած նյութերը՝ հետևյալ անվանակարգերում՝
Հատուկ մրցանակի արժանացան Հանրային հեռուստաընկերության լրագրող Հայկանուշ Ասլանյանը, «Ռեսպուբլիկա Արմենիա» շաբաթաթերթի լրագրող Իրինա Աբրոյանը, «Շողակաթ» հաղորդումների հեղինակ և վարող Հայկ Համբարձումյանը:
Մեզ համար շատ հաճելի և կարևոր նշանակություն ունեցավ այն, որ
«17.am»-ի մարզերի թղթակիցները բազմիցս լուսաբանել COAF-ի աշխատանքներն իրենց համայնքներում, իսկ երբ իմացանք, որ Երևանում ևս թատերական ներկայացում կլինի, որոշեցինք ավելի համակողմանի անդրադառնալ:
Երեք տարի էր, ինչ ես ընդգրկված էի ԵՆՀ բանավեճի ակումբում: Առաջին տարում, երբ մասնակցեցի, 7-րդ դասարանցի էի: Ճիշտ է, դեռ այդքան չէի հասկանում, թե ինչ է բանավեճը, ինչն է դրա նպատակը, սակայն մեծ հետաքրքրությամբ ընդգրկվեցի: 8-րդ դասարանում արդեն միայն ես էի մնացել ակումբում որպես «հին խաղացող» (որովհետև բոլորը 9-րդ դասարանցիներ էին ու արդեն ավարտել էին): Այդ տարի ես ավելի պատասխանատու զգացի ինձ ու փորձեցի ավելի շատ ուսումնասիրել ու աշխատել որպես թիմի ավագ: Տարվա վերջում, համեմատած նախորդ տարվան, ունեցանք մեծ հաջողություն: Այդ տարի` 2014 թվականին, ես մեր դպրոցից ընտրվեցի որպես հանրապետական փուլի մասնակից: Երբ շատ ուրախացա ու սկսեցի անհամբեր սպասել մեր փորձերին ու, դե իհարկե, հանրապետական փուլին: Մենք մեր թիմով (արդեն քաղաքի թիմով, ոչ թե դպրոցի) մեր առջև նպատակ էինք դրել հանրապետական փուլում գրավել առաջին տեղը: Երբ սկսվեց մրցույթային առաջին օրը, ամեն ինչ շատ լավ էր ստացվում, և մենք հաղթեցինք առաջին օրվա համարյա բոլոր խաղերում: Երկրորդ օրը արդեն հաղթեցինք բոլոր խաղերը և վճռական փուլում` կիսաեզրափակիչում, հաղթեցինք` անցնելով եզրափակիչ փուլ: Եզրափակիչ խաղում, սակայն մենք գրավեցինք 2-րդ տեղը: Դա ևս շատ-շատ մեծ հաջողություն էր մեզ համար, և մենք շատ ուրախ էինք:
«17.am»-ի թղթակիցներով գնացել էինք մեր գյուղ` Լիճք, ֆոտոարշավի:
Ֆոտոարշավի ժամանակ հասցրեցինք մասնակցել լավաշ թխելու ավանդական արարողությանը: Ճիշտ է, այժմ այդ ավանդույթը, տարատեսակ փոփոխությունների է ենթարկվել, բայց միևնույն է, լավաշը մնացել է մեր կենցաղի անբաժան մասնիկը: Ափսոս, որ քչերն են հիմա թոնրով լավաշ թխում:
Հա, ո՞ւր էի հասել: Մի փոքր լավաշ համտեսեցինք և շարունակեցինք մեր արշավը: Հանդիպեցինք շատ անհոգ երեխաների, ովքեր ժպտալով թռչկոտում էին այս ու այն կողմ: Եվ միայն այդ քաղցր ժպիտները տեսնելն արդեն մեծ հանգստություն էր: Քանի որ մեր տունը գյուղի ծայրամասում է, ինձ համար գերագույն հաՃույք էր լինել գյուղամիջում: Այնտեղ այնքան հարազատ մարդկանց հանդիպեցի, որ ուրախությունս թաքցնել չէի կարողանում:
Այդպես ուրախ գրեթե մեկ ժամ շարունակեցինք մեր ճամփան: Ճանապարհին մի տատիկի հանդիպեցինք և որոշեցինք մոտենալ: Որքան փոքրանում էր մեր և տատի միջև եղած հեռավորությունը, այնքան նշմարելի էին դառնում նրա արցունքներով հեղեղված աչքերը: Տատիկն արտասվում էր` աչքերը հառած դեպի հեռուն… Ես մոտեցա տատիկին և հարցրեցի.
Հետո գնացինք մեր գյուղի գետի մոտ: Գետը դասվում է Սևան թափվող 29 գետերի ու գետակների շարքին: Մոտեցանք և մի փոքր գերանի վրայով առաջ գնացինք: Ջրի մեջ լողում էր սագերի մի խումբ: Այնքան հաճելի էր աշնան կեսին տեսնել կանաչ բնություն: Շատ ավելի հետաքրքիր դեպքեր էլ եղան, որոնց մասին դեռ կգրեմ: