Անդրադառնալով պապիկի պատմություններին, այս անգամ կպատմեմ նրա ֆանտաստիկ պատմություններից: Այդ պատությունների 80 տոկոսը հորինված են կամ ավելի ճոխացրած: Յուրաքանչյուրը, ով լսում է, առաջին իսկ նախադասությունից զգում է, որ դա հորինված է, բայց հետաքրքիրը այն է, որ պապիկը համոզում է բոլորին, թե այդ պատմությունը իրական է: Ահա, օրինակ, այդ յուրօրինակ պատմություններից, որ պապս պատմում է.
«Մե անգամ եթաս եմ տաշտը, մենել տսնամ մե սամալյոտ շոֆեռ վերեն կանչել` Հայկազ, այ Հայկա~զ… Նայես եմ թեխ վեր, ետ շոֆեռը իմը ասել` իշթա՞ր եթամ Ղարաբաղ: Ես ասես եմ` ըտենց դուզ-դուզ քել, կխասնես: Բայց հենց խասնես ետ սարի մոտ, մե քիչ պանցր կպախես սամալյոտի տակը չխփի, ափսոսի: Մենել տեսնամ ետ շոֆեռը երկու պաշկը պապիռոզ թալեց ցած. մեկը գիդամ, մեկը` չէ: Անձրև էր իկյալ, տրիմ քարի տակ, ասիմ` թո չօռնը, հաջորդ իկյալուն կվեկալեմ»: Այնպես է պատահում, որ հաջորդ անգամ իր ընկերներից մեկի հետ է գալիս դաշտ: Ասում է ընկերոջը. «Գնա էս ինչ քարի տակ պապիրոզ կա, քել` վեկալ, բեր»: Գնում է, վերցնում, բերում, հարցնում, թե որտեղից, պապիկը ամբողջ պատությունը պատում է: Երբ գնում են գյուղ, այդ մարդը սկսում է գյուղի մարդկանց պատմել ամբողջ պատմությունը և ավելացնում, թե սրանից հետո Հայկազը ինչ ասի` կհավատաք, սաղ ճիշտ ա ասում:
Իսկ հիմա իսկական պատմությունը լսեք: Իրականում այդ օրը, որ պապիկը գնացել էր դաշտ, ուժեղ անձրև էր եկել, և ամեն ինչ թրջվել էր, պապիկը կրակ է վառում, վերարկուն հանում է դնում չորանալու: Սիգարետները լինում են գրպանում, ևս թրջվում են: Պապիկը դա գցում է մի քարի տակ: Իսկ մնացածը արդեն ճոխացրած պատում է համագյուղացուն:
Մի անգամ իր վարորդ ընկերոջ հետ նարդի է խաղում: Այնպես է պատահում, որ պապիկին մնում է մեկ խաղաքար, իսկ ընկերոջը` չորս խաղաքար: Ընկերոջ հերթն է գալիս, որ պիտի զառերը նետի: Նետում է և ուզում է բոլոր խաղաքարերը հանի և հաղթի, պապիկը ասում է. «Ստոպ, ետ ի՞նչ ես անում: Պիտի երեք խաղաս, մեկ հանես»: Այդ մարդը լսում է պապիկին և այդպես էլ անում: Պապիկը նետում է զառը, հանում միակ խաղաքարը և հաղթում: Խաղից հետո ընկերը գնում է Երևան և ճանապարհին մտածում խաղի մասին և իվերջո հասկանում է, որ պապիկը խաբել է իրեն: Հաջորդ օրը պապիկը հերթական անգամ ուղևորներ է տեղափոխում Երևան և սպասում ավտոպարկում, որպեսզի ավտոբուսը ետ գա Ազիզբեկով(Վայք): Հանկարծ բարձրախոսից լսվում է. «Ազիզբեկով-Երևան երթուղու վարորդ Վաչիկ Կուրեխյանին խնդրում ենք բարձրանալ դիրեկտորի սենյակ»: Պապիկը բարձրանում է, տեսնում է` այնտեղ նստած են տնօրենը, տեղակալները և այն ընկերը, որի հետ ինքը նարդի էր խաղացել: Սեղանին դրված էին նարդու խաղաքարերը և զառերը նույն դասավորությամբ: Պապիկին մի հատ խաղաքար, իրեն`չորս: Պապիկը, իհարկե, հասկանում է, թե ինչ է կատարվում: Ըկները նորից հարցնում է. «Հըն, Հայկազ, հիմա ի՞նչ անեմ»: Պապիկը նորից պատասխանում է. «Իրեքը խաղա, մեկը հանի»: Այդ մարդը կատաղում է և երդվում, որ էլ պապիկի հետ նարդի չի խաղա:
Հաջորդիվ կներկայացնեմ մյուս պատմությունները:
Շատերի համար գուցե և արտասովոր ու տարօրինակ կլինի շփվել կամ առհասարակ տեսնել վաթսունամյա կնոջ, ով ամբողջ կյանքը նվիրել է երաժշտությանը, ապրել դրանով և հենց դրանով էլ տարբերվել շրջապատից:
Ու այդպես էլ կարելի է ասել սկսվեց իմ կարիերան. ամեն շաբաթ դիսկոտեկներ էինք կազմակերպում քաղաքի տարբեր սրճարաններում. այսպես շարունակվեց մինչև ութսունութի երկրաշարժը, որից հետո էլ, երբ քաղաքը դեռ ուշքի չէր եկել, վերածվել էր փլատակների, լույս չկար, միայն մեր ‹‹դիսկոտեկում›› էր լույս‹‹ նշմարվում››:


Այսօր մեր երկրում բնապահպանական խնդիրները շա~տ, չափից շատ են: Երեկ դպրոցից տուն գալիս մի պահ կյանքը կարծես կանգ առավ. «ծառեր», որոնցից միայն հաստ բունն է մնացել, փոշի, կեղտ և ամենակարևորը` Զանգու գետը, որը ավելի քան աղբանոց է հիշեցնում: Այս գետը Հրազդանի խոշոր վտակներից է, իսկ Հրազդանը` Արաքսի ձախ վտակը:
Բոլորս էլ գիտենք, թե ինչ նշանակություն ունի Արաքսը մեր երկրի համար, և եթե նրա երկու վտակներից մեկը աղտոտված է, նշանակում է, որ Արաքսն էլ է գտնվում նույն վիճակում: Տեսնելով, թե ինչ վիճակում է գտնվում Զանգուն` ես չէի կարող իմ համաքաղաքացիների նման անտարբերություն դրսևորել: Գետի մաքրման աշխատանքներ երբեք էլ չեն իրականացվել: Մեր գյուղապետարանի կարծիքով գետը կարելի է մաքրել` գետի հատակից ավազ հանելով, ինչն ողղակի ծիծաղելի է: Պարզից էլ պարզ է, որ ավազը հանվում է զուտ գումարի համար: Բացի այդ, գյուղի տների մեծամասնության կոյուղիները բացվում են գետի մեջ: Այս ամենն էլ քիչ է, ՀՀ խոշոր ցեմենտի և էլեկտրաէներգիայի գործարանների թափոնները նույնպես թափվում են անպաշտպան Զանգուն: Մեր գյուղի որոշ գյուղացիներ էլ գտել են աղբից ազատվելու ամենակարճ ճանապարհը. աղբը ողղակի գետն են գցում:
Չնայած տատիկս` Մագդա Վեզիրյանը վաթսունհինգ տարեկան է, բայց հոգով երիտասարդ է: Նա գեղեցիկ, կենսախինդ, բարի, լավատես և հոգատար տատիկ է: Նա չորս երեխաների մայր է, ինը թոռնիկների տատ: Տատիկս և՛ ստեղծագործում է, և՛ ասմունքում է, և՛ երգում է: Բոլոր երգերից շատ սիրում է Կոմիտասի «Կռունկը»: Տատիկս լավ նկարում է ու կաշվից գեղեցիկ պատկերներ է պատրաստում: Նա ամենից շատ սիրում է նկարել ծաղիկներ:
- Իսկ ինչու՞ ամենից շատ ծաղիկներ,- հարցրի տատիս:
Նրա աշխատանքները ներկայացվել են տարբեր ցուցահանդեսներում և արժանացել` բարձր գնահատականների: Տատիկս ինձ սովորեցրել է ասեղնագործել, իսկ ես նրան դաշնամուր նվագել եմ սովորեցրել:
Ես սերում եմ մի տոհմից, որի նախապապերը եղել են քահանաներ: Պապիս հետ զրուցելիս` բազմաթիվ անգամ անդրադարձել ենք մեր տոհմին և նրա ծագմանը: Բնականաբար ինձ շատ հետաքրքիր էին բոլոր պատմությունները, որոնք լսում էի պապիկիցս: Մի օր որոշեցի ավելի մանրամասն ծանոթանալ իմ պատմությանը: Սկսեցի տարբեր տեղեկություններ հավաքել տոհմի և նրա արմատների մասին: Թե պապիկիցս, և թե տանեցիներից ստացած տեղեկությունները մի տեսակ քիչ էին թվում: Երբ ես իմացա, որ մեր տոհմից երկու քահանաներ իրենց հետ Հայաստան գալով բերել են Գրիգոր Նարեկացու գիրքը, որոշեցի ծանոթանալ նաև գրքի պատմությանը: Հաջորդ օրը առավոտյան գնացի մեր ազգակիցներից մեկի տուն: Լսել էի, որ նրանք լավ գիտեն մեր ազգի պատմությունը, և նրանց տանն է գտնվում Նարեկագիրքը: Անկեղծ ասած, ես նրանց դեռ չէի էլ ճանաչում:
-Նրանք գալով Հայաստան, իրենց հետ բերել են Նարեկացու մատյաններ: Որտե՞ղ են գտնվում այդ գրքերը հիմա: