ella mnacakanyan yerevan

Կապույտ-կապույտ աչքեր

Ճանապարհը մեզ տարավ դեպի Չարենցավան հանպատրաստից, պլանավորվածից դուրս, որովհետև Ծաղկաձորը մի քանի օրում հասցրել էր դատարկել պապայի դրամապանակում եղած ամբողջ կանխիկ գումարը, ու այդ նեղ ու երկար մայրուղում բանկոմատ գտնելու ամենակարճ տարբերակը մեքենայի ղեկը աջ թեքելն էր՝ դեպի Չարենցավան: Ու չնայած մեքենայով մի քանի պտույտ գործելուց հետո այդպես էլ չհաջողվեց գտնել համապատասխան բանկի բանկոմատը, փոխարենը «գտանք» մի եկեղեցի, որի գոյությունը, թեպետ, քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկրում նույնքան սովորական ու կանխատեսելի պիտի լիներ, որքան, ասենք, լողափի հանդիպելը ծովափնյա քաղաքում, բայց մեր առաջին ռեակցիան զարմանքն էր.
-Վա՜յ, էստեղ էսպիսի եկեղեցի կա՞:
Չգիտեմ՝ ավելի շատ ընտանեկա՞ն, թե՞ հայկական սովորության համաձայն, կանգ առանք ու մտանք եկեղեցի: Չէ՜, չեմ պատրաստվում ձեզ ձանձրացնել տեղանքային նկարագրություններով, առավել ևս, որ դրանք առանձնապես չեն տարբերվում նմանատիպ այլ վայրերի նկարագրություններից, փոխարենը կպատմեմ Վահան պապիկի մասին, ով խնամում էր եկեղեցին շրջապատող փոքր այգին՝ լի պտղատու ծառերով ու կարմիր-կարմիր վարդերով: Նրան հանդիպեցի եկեղեցուց դուրս գալու պահին, երբ մերոնց գտնելու ակնկալիքով թափառող հայացքս գցում էի այս ու այն կողմ: Գտա: Աջ կողմում էին՝ աղբյուր- հուշարձանի մոտ: Պապան հասցրել էր քաղցր զրույցի բռնվել Վահան պապիկի հետ, ով, փոքր-ինչ մարմինը թեքած, լվանում էր ձեռքի խնձորները: Երբ մոտեցա նրանց, առաջին բանը, որ արեց, խնձորներն ինձ մեկնելն էր.
-Իմ ծառի խնձորներն են:
-Շնորհակալ եմ շատ,- ժպտացի ու նայեցի աչքերին:
Կապույտ-կապույտ աչքեր ուներ Վահան պապիկը, խաղաղության պես կապույտ աչքեր, որոնցից ասես բարություն էր կաթում: Խնձորները վերցրի, իսկ նա շարունակեց պատմել, թե ինչպես է որդու հետ (ով, ի դեպ, գրեթե իր նման ճերմակած էր արդեն) խնամում այգին, ու թե ինչպես են շատերը րոպեների ընթացում կոխկռտում իրենց ամիսների աշխատանքը, որի արդյունքով, անկասկած, հպարտանում էր, աչքերից էր երևում: Հետո միայն պիտի պարզվեր, որ այդ կապույտ, խաղաղ աչքերում հպարտության ու բարության հետ մեկտեղ մեծ ու անպատմելի վշտեր կային: 90-ականների սկզբներին՝ Արցախյան ազատամարտի ժամանակ, կորցրել էր որդիներից մեկին, ավելի ուշ՝ Քառօրյայի օրերին արդեն, եղբոր որդուն՝ Ռոբերտ Աբաջյանին:
-Վահան Աբաջյան ա անունս,- ասաց՝ կարծես փորձելով հաստատել, որ ազգակցական կապ ունի Ռոբերտի հետ,- առաջ (հավանաբար «սովետի թիվը» նկատի ուներ) էստեղ կինոթատրոն կար, ընդեղ էի աշխատում,- ափսոսանք նկատեցի աչքերում,- 600 հոգանոց դահլիճ ուներ…
Հաճելի զրույցը վստահաբար դեռ երկար կշարունակվեր, եթե չլիներ բանկոմատ գտնելու մեր շտապողականությունը:
-Շնորհակալ ենք շատ, Վահա՛ն ջան,- պապան ձեռքը մեկնեց, որ հրաժեշտ տա:
-Գնո՞ւմ եք: Վա՜յ, մի րոպե սպասեք էն կողմից ավելի լավ խնձորներ բերեմ:
Ու մինչ մենք կհասցնեինք արտաբերել մեր ավանդական «չեմուչում»-երը, պապիկն արդեն ճանապարհ էր ընկել դեպի այգու մյուս կողմ: Եղբայրս գնաց նրա հետևից: Վերադարձան 2-3 րոպե հետո՝ բռերի մեջ լիքը խնձորներ: Այս անգամ խնձորները կարմրավուն էին:
-Շատ լավ տղա ա Նորայրը, ճանապարհին ծանոթացանք,- ասաց Վահան պապիկն ու խնձորները մեկնեց մեզ,- բոլոր էրեխեքդ էլ լավն են,- հայացքն ուղղեց պապային,- առողջ լինեք:
-Դուք էլ առողջ մնացեք: Շնորհակալ ենք շատ:

Հա՛, Վահա՛ն պապիկ, առողջ մնացեք, արարեք ու աշխարհը լցրեք Ձեր կապույտ, վիշտ տեսած աչքերից ծորացող խաղաղությամբ ու պարզությամբ: Ի դեպ, Ձեր կարմրավուն խնձորների միջուկը վարդագույն էր, գուցե բարությունը հենց նրանց նման վարդագո՞ւյն է…

Հետաքրքիր է, մենք եկել էինք բանկոմատ փնտրելու, մինչդեռ գտանք մի ամբողջ, իսկական բարություն՝ կապույտ-կապույտ աչքերում…

Հայ Բելգիական “Exploring the world through the lens of a camera” ծրագիր․ օր երրորդ

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Առավոտյան նախաճաշի սեղանի շուրջ երրորդ օրվա օրակարգը կրկին նայելուց հետո շտապեցինք Մանանա՝  «Թումուլտի» կազմակերպած կոնֆլիկտների հաղթահարման դասընթացին։

-Երանի էսօր էլ գնայինք Երևանը բացահայտելու, թե չէ՝ ի՞նչ դասընթաց էս օգոստոսին։

Լսելով դասընթաց բառը սկսում ենք պատկերացնել ձանձրալի ու երկար լեկցիա՝ կոնֆլիկտային իրավիճակների, դրանց խնդիրների և լուծումների մասին, որը լսելու համար հարկավոր է միայն բարձ ու վերմակ, բայց դասը սկսելուն պես հասկացանք, որ դրանք զուտ թյուր պատկերացումներ են։ Սկզբում բաժանվեցինք խմբերի՝ թզուկների և շրեկների, ապա օրինակների միջոցով ստեղծեցինք կոնֆլիկտային իրավիճակներ՝ նշելով խմբերի թերությունները։ Վերջում միասին որոշեցինք կոնֆլիկտների հաղթահարման լուծումները։ Բոլորս ակտիվորեն մասնակցեցինք ՝ չնկատելով՝  թե ինչպես սահեց ժամանակը։

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

-Իսկ հիմա ի՞նչ դասընթաց է լինելու։

«Կոնֆլիկտներից» հետո մեզ սպասվում էր հետաքրքիր ճանապարհորդություն դեպի Արագածոտնի մարզ։ Սկզբում այցելեցինք Մուղնի՝ Սուրբ Գևորգ եկեղեցի։ Բելգիացի մասնակիցները չեն դադարում հիանալ հայկական ճարտարապետությամբ։ Միասին շատ լուսանկարներ ու հոլովակներ նկարեցինք, ապա սկսեցինք համեմատել աշխատանքները միասին։ Շարունակեցինք ճանապարհը՝ ուղևորվելով Օհանավանք, որի բակում տեսանք հայկական չիր, մուրաբա և թթու լավաշ բաժանող տատիկներին։ Նրանք հյուրասիրեցին մեզ հայկական անուշահամ ուտելիքներ, ներկայացրին դրանց պատրաստման եղանակները և վերջում առաջարկեցին գովազդել իրենց փոքրիկ խանութը։ Առաջարկը չմերժելուց, վանքի պատմությանը ծանոթանալուց և տարածքը լավ ուսումնասիրելուց հետո գնացինք դեպի Սաղմոսավանք։ Այստեղ բելգիացի մասնակիցները առիթ ունեցան տեսնելու հայկական ավանդական հարսանիք։

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Իսկ հետո այցելեցինք Հայով այբուբենի պուրակ, որտեղ մեր բելգիացի ընկերներին լուսանկարեցինք իրենց անվան սկզբնատառ հուշակոթողների հետ:

Երբ ուրախ տրամադրությամբ վերադարձանք Երևան, որոշեցինք բելգիացի մասնակիցների հետ գնալ Վազգեն Սարգսյանի անվան մարզադահլիճ և աջակցել «Փյունիկ» ակումբին՝ «Մաքաբի Թել Ավիվ» իսրայելական ակումբի դեմ խաղում։ Հենց այդ պահին բոլորիս մոտ ճանապարհորդական տրամադրությանը հաջորդեց ֆուտբոլային տրամադրությունը։ Բելգիացի մասնակիցները մարզադահլիճում միացան հայ երկրպագուներին։ Միասին սկսեցինք գոչերով, ծափերով և ֆուտբոլային ալիք անելով աջակցել հայերին։ Ցավոք, հանդիպումը վերջացավ ոչ ոքի, բայց մենք ոգևորված ու տպավորված ֆուտբոլով վերադարձանք հյուրանոց:

Թվում էր, թե հետաքրքիր իրադարձություններով լի օրվանից հետո պիտի գնայինք քնելու, բայց հոգնածությունը չհաղթահարեց մեզ, որովհետև բելգիացի մասնակիցների հետ սկսեցինք խաղալ հայ մասնակիցներից ապագա հոգեբան Ամալյայի ձեռնարկած հոգեբանական խաղը։

-Խաղը անգլերեն ենք խաղում, որ բոլորին հասանելի լինի։

-Ես հասկանում եմ,- լսվեց հայերեն լեզուն ջանասիրաբար սերտող Ռևդուանի ձայնը։

Վալենտինա Չիլինգարյան

***

Introducing the participants of the ”Exploring the world through the lense of a camera” program. 

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

The interviewee is Oriane Lecluyse:

-What are some expectations that you had before coming to Armenia?

-I didn’t have thay many of expectations. I just did a little research on the culture, the religion, the political situation. I expected to see an Eastern European country.

-How was the reality different from some expectations that you had?

-Armenia is far less Eastern natured than I thought it would be, but I have only seen Yerevan so far. I get a view from the capital and that doesn’t show me the full picture. So I’m only going to make final conclusions when I visit the villages.

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

-What are the significant features that you like about this project?

-I like the fact that we can write, take photos, work together and learn a lot about each other. Sometimes it’s very difficult, because people are far too lazy to work together, and now they have to do it, and that’s good!

-Have you learnt anything new?

-Something I think is always beautiful to see is solidarity and in Belgium we don’t have that much of solidarity. It’s something new and impressive to me.

-What do you think the long-term impact of this project will be?

-What I really hope for is that I can get a good  stimulus to keep working on photography and writing every day. I will start to practice a little bit of journalism which will be the beginning of many trips to other countries that are seen as far and unknown.

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

-So what is your overall impression of Armenia?

-Friendly, hospitable and very happy. I think it’s a very interesting country. You guys have peacefullly reached something beautiful, but the new leader also has to prove himself.

***

Ներկայացնում ենք ծրագրի մասնակիցներին

Հարցազրույց հայ֊ բելգիական ”Eploring the world through the lense of a camera” ծրագրի մասնակից Անի Ավետիսյանի հետ

-Ի՞նչ սպասելիքներ ունեիր ծրագրին հայտ ներկայացնելուց առաջ։ 

-Հայտը լրացնելիս նախ և առաջ ակնկալում էի նոր ծանոթություններ բելգիացի մասնակիցների հետ և նոր գիտելիքներ։ Դե, լինելով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող, հիմնականում լրագրության հետ կապված նոր սպասելիքներ չունեի, բայց կոնֆլիկտների հաղթահարման թրեյնինգները բավականին հետաքրքիր են, ու կարծում եմ՝ առաջիկա օրերի ընթացքում կարևոր գիտելիքներ ձեռք կբերեմ։

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

-Որքանո՞վ արդարացան սպասելիքներդ։ 

-Առաջին օրն իհարկե մի փոքր դժվար էր միջավայրին հարմարվելը։ Բայց ժամանակի ընթացքում հասցրի մտերմանալ թե՛ հայ, և թե՛ բելգիացի մասնակիցների հետ։ Այժմ բավականին հետաքրքիր ու բովանդակալից ժամանակ ենք անցկացնում։ Կարծում եմ այս ծրագրի շրջանակներում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները հետագայում բավականին օգտակար կլինեն։

-Ծրագրի մեջ կա՞ն արդյոք որոշակի առանձնահատկություններ, որոնց դու առանձնակի կարևորություն ես տալիս։

-Առաջինը՝ հաճելի, սովորելու տրամադրող մթնոլորտը։ Նաև կազմակերպվող դասընթացների ինտերակտիվ ֆորմատը, որի շնորհիվ ինֆորմացիան ավելի հեշտ է տպավորվում մասնակիցների մոտ։

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

-Ի՞նչ ես կարծում, արդյոք շարունակական բնույթ կկրե՞ն բելգիացի մասնակիցների հետ ընկերական կապերդ։ Եթե այո՝ ինչպե՞ս։ 

-Արդեն հասցրել եմ մասնակիցների հետ ընկերանալ սոցցանցերում։ Կարծում եմ՝ շփումը կշարունակվի այդ կերպ։ Հուսով եմ՝ Հայաստանից դուրս ընկերներ կունենամ ոչ միայն այս ծրագրի շրջանակներում, կամ դրանից մի քանի օր անց, այլ տարիներ շարունակ։

Հարցազրույցները գրի առավ՝ Եվա Խեչոյանը

 

Միջազգային խճանկար

Դեպի ԱՄՆ իրականացվող ընտանեկան փոքրիկ ճանապարհորդությունները իմ կյանքի բաղադրիչ մասն են կազմում։ Սակայն ամեն անգամ այստեղ հայտնվելիս տարբեր զգացողություններ եմ ունենում։ Երբեմն ուրախությամբ եմ լցվում անծանոթ երևույթների առնչվելիս, երբեմն էլ՝ ուղղակի խուսափում եմ դրանց հետ հանդիպելու հնարավորությունից։

ԱՄՆ-ում անցկացրածս առաջին ժամերը կարելի է բնութագրել միայն մեկ բառով՝ զարմանք։ Այս երկիր ոտք դնելուն պես փորձում էի գտնել ինձ հետաքրքրող հարցերից մեկի պատասխանը՝ ինչո՞ւ են իմ հայրենակիցները լքում իրենց երկիրն ու գալիս այստեղ։ Օդանավակայանից դուրս գալուն պես խառնվել էի մի նոր մշակույթի, որն իրենից ներկայացնում է հազարավոր այլ մշակույթների խառնուրդ։ Նայում էի շուրջբոլորս ու մտածում, որ եկվորների համար այստեղ զրոյից կյանք սկսելը ուղղակի անհնար է։ Սակայն, երբ հասանք տուն, ես նորից ինձ վերագտա Հայաստանում։ Թաղամասը ոչնչով չէր տարբերվում Հայաստանից։ Հայ տատիկներ, պապիկներ, խանութներ՝ լցված դժգոհ վաճառողուհիներով ու հայկական երգեր։ Ու մի պահ մտածեցի, որ ժողովուրդս լքում է իր հայրենիքը, որ գա մեկ ուրիշ Հայաստան՝ օվկիանոսից այն կողմ։

Առաջին օրվան հաջորդող մեկ ամիսը լցված էր բազմազան նոր հայտնագործություններով ու բացահայտումներով։ Ամեն առավոտ զարթնում էի, դուրս գալիս փոքրիկ Հայաստանից ու վերադառնում այնտեղ երեկոյան։ Անընդհատ փնտրում էի հարցիս պատասխանը ու ամեն օր գտնում էի տարբեր պատասխաններ։ Վերադարձա Հայաստան անմոռանալի տպավորություններով ու անպատասխան նոր հարցերով։

Հիմա, երբ արդեն քաջատեղյակ եմ այստեղի ապրելակերպից, սովորություններից ու ավանդույթներից, օվկիանոսից այն կողմ տեսնում եմ մեկ ուրիշ աշխարհ։ Այստեղ տեսնում եմ բազում նոր հնարավորություններ ու անակնկալներ, որ կարող են մատուցվել քեզ յուրաքանչյուր պահի։ Սակայն մինչ այսօր զարմանում եմ՝ տեսնելով, որ այստեղ հավաքվել է տարբեր ազգեր, մշակույթներ ու պատմություններ ներկայացնող անհատներ ու ստեղծել են մի մեծ խճանկար։ Ամեն անգամ խճանկարը փոխվում է՝ մանկական ժպիտներով, կոտրված հույսերով ու նոր ծնվող նպատակներով։ Սակայն խճանկարի բաղադրիչ մասերը միշտ ներդաշնակ են միմյանց նկատմամբ։ Երևի թե հենց այդ ներդաշնակությունն էլ կանչում է բոլորին այստեղ՝ իր մի մասնիկը դառնալու։

Ծանոթացեք. Հայկ Գալստյան

Ֆուտբոլ, շատերի համար ուղղակի սպոտաձև, իսկ մի մասի համար էլ ուղղակի կյանքի իմաստ, տարերք, ցնծություն, խելահեղություն , ճշգրիտ և մտածված խաղեր, փառահեղ գոլեր։ Դա ֆուտբոլն է…

Ես այսօր կխոսեմ Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան, գերմանական «Շտուտգարդի» ֆուտբոլիստ Հայկ Գալստյանի հետ։

-Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք ֆուտբոլային աշխարհում։ Տեղյակ եմ, որ վեց տարեկանից հաճախել եք ֆուտբոլի պարապմունքների, ի՞նչը ստիպեց Ձեզ շարունակել այն։

-Իմ ֆուտբոլային քայլերը սկսվեցին ավելի վաղ տարիքից, երբ երեք տարեկան էի։ Ինձ այդ ուղու վրա դրեց հայրս, քանի որ նա էլ եղել էր ֆուտբոլիստ։ Նա իմ առաջին մարզիչն է եղել, իսկ երբ դարձա վեց տարեկան, սկսեցի հաճախել պրոֆեսիոնալ ակումբ՝ «Միկա», այնտեղ շարունակեցի ելույթներս և հասկացա, որ այդ ամենը իմ արյան մեջ կա և, որ շատ եմ սիրում ֆուտբոլը։ Եվ այդպես շարունակեցի զբաղվել ֆուտբոլով։
-Առաջին անգամ հաջողության հասնելուց հետո ի՞նչ զգացողություններ ունեիք։ Եվ ո՞րն է Ձեզ համար հաջողություն ասվածը։
-Իհարկե, հաջողություններ շատ են եղել, սակայն առաջին հաջողությունս նա էր, որ մանկապատանեկան առաջնությունում ինձ լավ դրսևորելուց հետո զանգահարեցին հայրիկիս և ասացին , որ «Միկա» ակումբը ուզում է պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել ինձ հետ։
Նշեմ, որ այդ ժամանակ ես տասնհինգ տարեկան էի։ Այդ տարի ինձ առաջին անգամ հրավիրեցին Հայաստանի մինչև տասնյոթ տարեկանների հավաքական։ Դա ինձ համար շատ մեծ նվաճում էր: Ես կարողացա տասնհինգ տարեկանում, ինձանից մեծ տղաների հետ ներկայացնել Հայաստանի հավաքականը։
Իսկ հաջողությունը ինձ համար դա քրտնաջան աշխատանքի շնորհիվ բարձունքների հասնելն է։ Ես իմ երազանքներին հասնելու համար պատրաստ եմ օր ու գիշեր աշխատել։
-2014 թ֊ին ճանաչվել եք նախկին խորհրդային երկրների 7 տաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը։ Դա Ձեզ համար կարևո՞ր ձեռքբերում էր։

-Դա շատ մեծ ձեռքբերում էր։ Հաճելի է, երբ դու գտնվում ես տարածաշրջանի յոթ տաղանդավոր ֆուտբոլիստների ցանկում, սակայն պետք չէ այդ ամենով տարվել։ Ողղակի պետք է առաջ շարժվել, շարունակել աշխատել՝ ավելիին հասնելու համար։

-Այժմ ո՞ր թիմում եք խաղում և ապագայում ի՞նչ պլաններ ունեք: 

-Այս պահին խաղում եմ Գերմանիայի «Շտուտգարդ» թիմում։ Շարունակելու եմ պարապել, առաջին խաղն անցկացնել առաջին թիմում, և իհարկե, Հայաստանի ազգային հավաքականում։
- Դուք ձեզ երջանիկ համարո՞ւմ եք։
-Երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ և զբաղվում եմ իմ սիրած գործով։
-Եվ վերջում, որպեսզի Ձեզ լավ ճանաչեն ընթերցողները, մի քանի բլից հարցեր:
Սիրած գի՞րք։

-Մեսսիի և իր կարիերայի մասին:
-Երաժշտությո՞ւն։
-Կոնկրետ սիրած երաժշտություն չունեմ։
-Ֆի՞լմ։
-«Գոլ» ֆիլմը։
-Երկի՞ր։
-Իհարկե, Հայաստան։
-Ֆուտբոլի՞ստ։
- Մեսսի։
-Լեզունե՞ր։
-Տիրապետում եմ չորս լեզվի՝ ռուսերեն, հայերեն, գերմաներեն և հունարեն։ Ինձ թվում է բոլոր լեզուներն էլ հետաքրքիր են, բայց մայրենի լեզուն իր տեղն ունի։
-Եվ վերջին հարցը. ի՞նչ է Ձեզ համար ֆուտբոլը։
-Ֆուտբոլն ինձ համար կյանք է, առանց նրա ես ինձ չեմ պատկերացնում:

Ճամփորդության առաքելությունը

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Երեք օրով Կալավան էին ժամանել Լեհաստանից յոթ աղջիկ: Նրանք ներկայացնում էին Travel with mission կազմակերպությունը: Կազմակերպության շրջանակներում տարբեր երկրներում վերանորոգում են դպրոցի դասասենյակներ, ճաշարաններ և այլն: Նրանք որոշեցին այս անգամ գալ Հայաստան և վերանորոգել Կալավան գյուղի միջնակարգ դպրոցի երկու դասասենյակ: Ապակիները ձեռք էին բերվել EtnoArmenia Tours-ի միջոցներով, իսկ շինարարական նյութերն ու մնացած պարագաները բերել էին իրենց հետ:

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Ամեն առավոտ ժամը ուղիղ 9-ին գնում էին դպրոց և սկսում վերանորոգումը:

Գյուղի երիտասարդներից մի քանիսն օգնում էին նրանց: Դպրոցի երեխաները ամեն օր նրանց հետ հավասար աշխատում էին, անգամ վեց տարեկան փոքրիկ Ոսկանն էր նրանց օգնում, դարձել էր իրենց փոքրիկ ընկերը:

Քանի որ ժամանակը շատ քիչ էր, նրանք չհասցրեցին ամբողջությամբ ավարտել աշխատանքը, և գյուղի երիտասարդները խոստացան ավարտին հասցնել կիսատ աշխատանքը:

Նրանք դատարկաձեռն չէին եկել: Դպրոցի երեխաներին բերել էին գրենական անհրաժեշտ պիտույքներ:

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի

Գրկախառնությամբ բաժանվեցինք՝ միմյանց կրկին հանդիպելու ակնկալիքով:

Մենք բոլորս անչափ շնորհակալ ենք նրանց նման հիանալի գործ կատարելու համար:

ՀԱՅ-ԲԵԼԳԻԱԿԱՆ “EXPLORING THE WORLD THROUGH THE LENS OF A CAMERA” ԾՐԱԳԻՐ. Օր երկրորդ

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

-Այսօր դուք նստելու եք «մարշրուտկա»

Մոտավորապես էսպիսի բառերով սկսվեց ծրագրի մեր երկրորդ օրը:

Նախաճաշից հետո ուղևորվում ենք դեպի «Մանանա»:  Էստեղ մեզ նոր  արկածներ էին սպասվում:  Բաժանվում ենք 4 խմբի, մեզ տրվում է 4 ժամ, 7 առաջադրանք ու ողջ Երևանը, որ պիտի բացահայտեինք բելգիացի մեր ընկերների հետ:

Մենք պետք է գտնեինք թանգարաններ, եկեղեցիներ, ցայտաղբյուրներ, լուսանկարեինք ու լուսանկարվեինք նրանց հետ, հագնեինք հայկական  տարազ, և, իհարկե, երթևեկեինք մեր երթուղային տրանսպորտով` ճանաչելով Երևանը այլ անկյուններից:

Երևանի, մեր` մասնակիցների ու ճամփորդությունների խառնված մայրուղիներում արկածներն ու զվարճալի պատմությունները անխուսափելի էին` ճանապարհը կորցնելուց մինչև անգլերենին տիպիկ ռուսերենով պատասխանող մարդիկ:

Բայց ամենաէքստրեմալը  Բելգիայի մասնակիցների հետ երթուղային նստելն էր: Իրենք զարմացած ու հետաքրքրված էին մեր փոքրիկ ու հին փոխադրամիջոցներով ու մի քիչ էլ բարկացած էին երևանյան շոգից:

Բացահայտելով Երևանը` մենք հասցրինք բացահայտել իրար, շփվել և ավելի մտերմանալ միմյսնց հետ:

Ճաշից հետո ֆոտոյի որքշոփն էր: Սովորեցինք լուսանկարելու հիմնական կանոնների, լուսանկարում կարևոր տարրերի մասին:IMG_9793

Քննարկեցինք մի շարք հարցեր, խոսեցինք դոկումենտալ լուսանկարչության մասին, դիտեցինք մի քանի ֆոտոշարքեր արված թղթակիցների կողմից և հետո փորձեցինք մեր սովորածը օգտագործել գործնականում: Սկսեցինք լուսանկարներ անել՝ շրջելով Երևանով:

Ընթրիքից հետո մեզ մոտ հայկական մշակույթի երեկո էր: Մեր ընկերներին հյուրասիրեցինք հայկակսն խոհանոցին բնորոշ ուտեստներ, պարեցինք հայկական ժողովրդական պարեր ու փորձեցինք սովորեցնել բելգիացի մեր ընկերներին:

Օրն ավարտեցինք միասին երգելով,  խոսելով, անցկացնելով հետաքրքիր և ուսուցողական ժամանակ:

Հա, ի դեպ, լուսանկարներ անելու ընթացքում Բելգիայի մասնակիցների հետ զրուցելով քայլում էինք: Ամեն մեկը պատմում էր իր երկրից ու բացատրում իրենց լեզվից հետաքրքիր տարրեր: Չէի հասցրել Սոնային դիմել՝ ասելով. «Սոն, լսի»,  Ռևդուանը հարցրեց,  »Is it mean listen?»:

Վստահ եմ` ծրագրի ավարտին բելգիացիները մեզ հետ հայերենով են  հաղորդակցվելու:

Ամալյա Հարությունյան

***

Ներկայացնում ենք ծրագրի մասնակիցներին

Հարցազրույց Վալերիա Կորոլյովայի հետ 

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

-Որտեղի՞ց ես իմացել ծրագրի մասին և ո՞րն էր նպատակը ծրագրին մասնակցելու:

-Ես միշտ երազել եմ ճանապարհորդել, ծանոթանալ նոր մարդկանց հետ, ուսումնասիրել այլ երկրների մշակույթը և այդ ամենի մասին ֆիլմեր նկարել: «Թումուլտը» ժամանել էր մեր դպրոց և ֆիլմմեյքինգով զբաղվող երեխաներին ներկայացրել էր այս ծրագիրը:

Ես նայեցի մանրամասները «Թումուլտի» էջում, խոսեցի ծնողներիս հետ և ահա ես այստեղ եմ:

-Արդեն երկու օր է՝ Երևանում ես, ի՞նչ տպավորություն ունես ծրագրից:

-Մինչ գալս ես համարյա ոչ մի բան չգիտեի «Թումուլտի» և «Մանանայի» մասին, բայց հիմա ես ունեմ բավական շատ տեղեկություն և կարող եմ ասել, որ տպավորություններս առավել քան լավն են:

-Ինչպիսի՞ն էին քո ակնկալիքները մինչ ծրագիրը և ինչպիսի՞ն են դրանք հիմա:

-Մինչ գալս ես ցանկանում էի իմանալ ամեն ինչ ֆիլմերի մասին և հիմա նույնպես անհամբեր սպասում եմ դասընթացներին, նաև մտածում էի, որ շփումը երկու ազգերի միջև այդքան էլ չի ստացվի, բայց հիմա տեսնում եմ, որ դա այդպես չէ:

-Բավարա՞ր էր քեզ համար այս երկու օրը Երևանի մասին կարծիք կազմելու:

-Այո: Ճիշտն ասած, ես չէի կարող պատկերացնել, թե ինչպիսին են այստեղ մարդիկ: Ես մտածում էի, որ այստեղ մարդիկ լցված են չարությամբ, բայց հիմա տեսնում եմ, որ չկա ոչ մի չարություն, հայ ժողովրդի կողքին ես ինձ ապահով եմ զգում:

Նաև շատ է դուրս եկել քաղաքի ճարտարապետությունը:

-Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր եկել Երևանում:

-Ցայտաղբյուրները: Կյանքումս առաջին անգամ էի տեսնում ցայտաղբյուր: Եվ շենքերը: Ամեն ինչ հին ոճի մեջ է, ու հենց այդ հնությունն է գեղեցկացնոյմ քաղաքը:

-Եթե լիներ հնարավորություն Հայաստանում բնակություն հաստատելու,արդյո՞ք կցանկանայիր:

-Ես հաստատ կապրեի այստեղ մեկ տարի, բայց ոչ ընդմիշտ, որովհետև ես ծնվել եմ Բելգիայում և չեմ կարող հենց այնպես թողնել իմ երկիրը և տեղափոխվել Հայաստան:

-Ի՞նչ բացահայտեցիր Հայաստանում, որ չկար Բելգիայում:

-Վարորդներն են այստեղ տարօրինակ: Այնպիսի տպավորություն է, ասես նրանք չեն ենթարկվում կանոններին:

-Նկարագրիր երկու բառով Հայաստանը:

-Անտիկվար, պատրիոտիկ:

-Նկարագրիր երկու բառով «Մանանան»:

-Կրեատիվ, հյուրընկալ:

Հարցազրույց Աննա Անդրեասյանի հետ

-Ինչպե՞ս ես իմացել «Մանանայի» մասին:

-Երեք տարի առաջ «Մանանայի» թիմը եկել էր մեր դպրոց, և երբ ես իմացա, թե ինչով են նրանք զբաղվում, հասկացա, որ ուզում եմ դառնալ «Մանանա» թիմի անդամ:

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

-Ւ՞նչ ակնկալիքներ ունես առաջիկա երկու շաբաթներից:

-Ակնկալիքներս շատ են, բայց ամենաշատը ուզում եմ ներկայացնել իրենց մեր մշակույթը և ամեն ինչ իմանալ Բելգիայի մշակույթի մասին:

-Ի՞նչն է ամենաշատը քո դուրը եկել այս երկու օրվա ընթացքում:

-Ինձ շատ դուր եկավ մեր շրջագայությունը Երևանով: Ես նրանց պատմում էի ամեն շենքի մասին, ամեն փողոցի մասին:

-Քո տպավորությունները բելգիացի քո հասակակիցներից:

-Նրանք շատ հետաքրքրասեր են, հետաքրքրվում են հայկական մշակույթով, և մենք ունենք շատ ընդհանուր բաներ, որոնց շնորհիվ մեր մտերմությունն ավելի է ամրապնդվում:

-Ի՞նչ կցանկանայիր ավելացնել:

-Հուսով եմ, մենք կանցկացնենք լավ ժամանակ այս երկու շաբաթվա ընթացքում, կսովորենք նոր բաներ, կփոխանակվենք գիտելիքներով: Հուսով եմ, որ նրանք կգնան այստեղից միայն լավ հուշերով:

Հարցազրույցները վարեց՝ Արման Բաղդասարյանը

***

Today was quite a day.

It started off being kind of mellow for the ones who woke up early. They had a delicious and varied breakfast, had time to shower and get ready on their own tempo.
For the ones who didn’t, well they just had to hurry up.

When everyone was out the door, the rumor was spreading that this morning, we would walk in groups of 4-5-6 through Yerevan and they had to reach the most destinations as possible. And like they tend to say, rumor has it.
After a very interesting, beautiful and most definitely tiring walk of four hours, we all met at the lunch place. The music was good, but the lighting and music could use some help.

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

After that, we arrived at Manana Center to have our afternoon photography workshop. We were very exhausted of our four-hour walk so many of our brains were not able to function as they should. Then off course we had our 4 o’clock coffee break and got the assignment to go to take photo’s with what we just learned.

At around 7:30 we all met in front of the hostel so we could go to dinner. I’m sure nobody excepted dinner to be such a luxury, it was the first real Armenian cuisine of our trip. We had the opportunity to try all kind of Armenian meals, not all were a success but most of them were delicious.
After diner we had regained the strength that we had lost during the day and we returned to the hostel where we were able to get to know the Armenian culture in a very nice way.
Food, general information and a large amount of dance were all to be admired. After a while, the tired people went to bed and the evening slowly came to an end.

 Rédouan Muyldermans

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Ստեփանակերտը

Ստեփանակերտը քաղաք է, ուր տանող ճանապարհով անվերջ գնում-գալիս են զինվորներին տեղափոխող մեքենաները:

Քաղաք է, որի ճանապարհին զինվորները երբեմն իրենց երազներն են թողնում:

Որի ճանապարհին, սակայն, շարունակում են երազել:

Ստեփանակերտը քաղաք է, ուր գալիս են աշխարհի տարբեր կողմերից, գալիս են զարմացած, ժպիտով…

Քաղաք է, ուր մարդիկ ժպտում են, որքան հնարավոր է:

Քաղաք, ուր ամեն քայլափոխի զինվորական համազգեստով մարդկանց տեսնելը սովորական է, ուր զինվորական համազգեստով են կարծես բոլորը՝ մեծից փոքր, աղջիկ ու տղա:

Ստեփանակերտը քաղաք է, որի հրապարակներում երեկոյան լսվում է «Ախպերս ու ես»-ը:

Քաղաք, որի հրապարակներն անգամ հուսադրում են «մամ ջան, չտխրես…»-ով:

Բայց նաև քաղաք է, որտեղ մայրերը տխրում են:

Ստեփանակերտը քաղաք է, որ կառուցվում է նաև գետնի տակ, որովհետև քաղաք է, որտեղ գետնի երեսին ապրելը մի քիչ վտանգավոր է:

Երբեմն՝ մի քիչ շատ:

Քաղաք, որտեղ դժվար է չփշաքաղվել առաջին այցով, որտեղ դժվար է թաքցնել հուզմունքը։

Ստեփանակերտը քաղաք է, որտեղ սիրում են, պայքարում, ծաղկում…

Քաղաք է, որը սիրում է ու ծաղկում:

Եվ քաղաք, որին սիրում են:

Ճամբար «Երիտասարդ» Ոսկեհատում

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Այս ամռան շոգերը ցրելու ու ոմանց ձանձրալի-ձանձրացնող տրամադրությունները փոխելու համար Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի մի խումբ երիտասարդներ կազմակերպել էին բակային ճամբար։ Երիտասարդների խումբը, որ ձևավորվել է նույն գյուղի բնակչուհի Մարինե Մխիթարյանի ջանքերով, կրում է «Երիտասարդ Ոսկեհատ» անունը։ Հենց նրանք էին ճամբարի ջոկատավարները, համակարգողներն ու անվտանգությունը ապահովողները։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Ճամբարը մեկ շաբաթում միավորեց գյուղի 6-17 տարեկան մոտ 90 երեխաների։ Փոքրիկները սովորեցին երգ ու պար, նկարեցին ու խաղացին։ Եվ, որ ամենակարևորն է՝ ավելի լավ ճանաչեցին սեփական գյուղն ու իրար, գուցե գտան ավելին, քան գիտելիքն է։
Իրականում ծրագրի այսպիսի տարածումը անսպասելի էր բոլորի համար, թե՛ երեխաների, թե՛ նրանց ծնողների ու թե՛ կազմակերպիչների համար։
Գաղափարի մասին ավելի մանրամասն պատմում է Մարինեն։
- Ոսկեհատում ճամբար կազմակերպելու գաղափարը երևի չորս-հինգ տարվա պատմություն ունի։ Սկսվեց հենց այն ժամանակ, երբ ինքս սկսեցի մասնակցել տարբեր ծրագրերի ու ճամբարների։ Մտածում էի՝ ինչո՞ւ Ոսկեհատի երեխաները չպիտի ունենան նույն հնարավորությունը։ Իսկ ծրագիրն ավելի իրատեսական դարձավ երևի երկու տարի առաջ։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Ծրագրի իրատեսական լինելուն սկզբում խանգարում էր անհրաժեշտ նյութերի, ռեսուրսների պակասը․ մարզական գույք, տեխնոլոգիական աշխատանքի պարագաներ և այլն։ Փորձում էի գտնել այլընտրանքներ։ Այս տարի հանգեցի այն մտքին, որ ամենաճիշտը համայնքապետարանին դիմելն է։ Ի սկզբանե ծրագրի գաղափարին ոչ ոք չէր հավատում։ Առաջին մարդը, ով կանգնեց կողքիս, իմ համայնքից չէր, այլ համայնքի դպրոցի ուսուցչուհի Կիմա Ստեփանյանը։ Հետո համաձայնություն, աջակցություն ստացա նաև դպրոցից, տնօրենից։ Դպրոցի տարածքում էլ անցկացրեցինք ճամբարը։ Համայնքապետարանի միջոցներով ձեռք բերվեցին անհրաժեշտ նյութերն, ու սկսեցինք աշխատել։

Իհարկե, ի սկզբանե ծրագիրը նախատեսել էինք 25-30 հոգու համար։ Սակայն այնքան մեծ եղավ ոգևորությունը, որ մասնակիցների թիվը հասավ 90-ի։

Ուզում եմ անպայման նշել գյուղի այն երիտասարդներին, ովքեր համախմբվեցին՝ միասին կազմակերպելու, իրականություն դարձնելու ծրագիրը։ Առանց նրանց այն հաստատ չէր իրականանա։

Ճամբարականները բաժանվել էին չորս տարիքային խմբի։ Նրանց հետ աշխատում էին «Երիտասարդ Ոսկեհատի» կամավորները։ Ամենափոքրիկները ճամբարական մեկ շաբաթում հասցրին սովորել գունեղ մանկական երգեր, նկարել ու պատրաստել ազգային մոտիվներով տիկնիկներ։ Նրանցից շատերի համար ճամբարը փոքրիկ փորձառություն էր դպրոցական առաջին սեպտեմբերից առաջ։

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Մյուս տարիքային խմբերն էլ զբաղված էին ուսումնական խաղերով, երգ ու պարով։ Իսկ արդեն ավագները, որոնց ջոկատավարը Մարինեի նշած ուսուցչուհին էր, զբաղված էր գյուղի ու դպրոցի բարեկարգման նախագծերի վրա աշխատելով ու այն իրականացնելով։  Կիմայի խմբի հետ աշխատելը ամենաբարդերից էր։ Նրանց տարիքային առանձնահատկություններին էլ ուսուցչուհուց ավելի ոչ ոք ծանոթ չէր․

-Իրենց դեպքում միշտ ամեն ինչ սկսվում է  «մենք ոչինչ չենք կարող»-ից, բայց արդյունքը լինում է ավելի լավը, քան հնարավոր էր։

Ի դեպ, հենց նրանց ջանքերով դպրոցի մուտքն ու բակը ստացել են առավել գունեղ ու լուսավոր տեսք։

Ըստ Կիմայի, ճամբարը փոքրիկներին առաջին հերթին կտա համախմբված, միասնական լինելու ունակություն։

-Այն, որ բակում նրանք իրար էին բաժանում իրենց սիրելի կոնֆետները, արդեն ինչ-որ բան ասում է։

Anna Andreasyan

Դեպի Տաթև տանող ճանապարհը

Արդեն երկար ժամանակ է, որ ուզում էի գնալ Տաթև: Անընդհատ ծրագրում էի, բայց միշտ մի խանգարող բան էր հայտնվում, և այն հետաձգվում էր: Իսկ Ամերիկայում, Հայաստանը ներկայացնելիս միշտ խոսելով Տաթևի մասին և այն ներկայացնելով՝ շատ ուզեցի գնալ: Շատ էի ուզում տեսնել վանական համալիրը և նստել աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որով օտարերկրացիների մոտ այդքան հպարտանում էի:

Եվ այսպես, մի քանի օր առաջ վերջապես ստացվեց ընտանիքիս հետ գնալ: Հաշվի առնելով, թե ինչքան երկար էի սպասել Տաթևը տեսնելուն՝ շատ ոգևորված էի:

Առավոտյան ճանապարհ ընկանք: Նախ ասեմ, որ երբեք Վայոց Ձորի կամ Սյունիքի մարզ չէի գնացել, հետևաբար անծանոթ էի դեպի Տաթև տանող ճանապարհին: Արարատի մարզում, երբ արդեն շատ մոտ էինք սահմանին, երևում էր Արարատ լեռը: Իհարկե մեր գյուղից էլ է այն շատ գեղեցիկ երևում, բայց Արարատից շատ ավելի մոտիկ էր: Կարծում եմ, կարիք չկա ավելին ասելու, Արարատը, որտեղից էլ նայես՝ հիացմունքի արժանի լեռ է: Ավելի առաջանալով՝ աչքիս առաջ հառնեցին հայոց լեռները՝ իրենց աննկարագրելի գեղեցիկ տեսքով: Իսկ արդեն Սյունիքի բնությունը, գեղեցիկ ու բարձր սարերը՝ ամբողջովին կանաչով պատված, ճոպանուղին, հինավրուց վանական համալիրը, որին կարելի է ժամերով նայել ու հիանալ դրա գեղեցկությամբ՝ արդարացնում են այն երկար ճանապարհը, որը տանում է Տաթև:

Սա իհարկե մեր փոքրիկ ճամփորդության դրական կողմն էր: Ու այս ամենի մեջ չեմ կարող չնշել այն անհարմարությունները, որ առաջանում էին ճանապարհին: Նախ նեղ ու անբարեկարգ ճանապարհը՝ այդ 3-4 ժամը դարձնում էին ոչ այնքան հարմարավետ: Բացի ճանապարհի անբարեկարգ լինելուց, ինձ նաև շատ զարմացրեց ճոպանուղու՝ միանգամից 30 մարդ տեղափոխելը: Մարդիկ խիտ էին կանգնած ու մեջտեղում կանգնածները գրեթե ոչինչ չէին տեսնում այն գեղեցիկ տեսարանից, որ բացվում էր ճանապարհին:

Այս ամենը անհարմարություններ էին, որ ինձ մի փոքր հիասթափեցրին, բայց մի բան կար, որ ինձ խորապես տխրեցրեց: Անցնում ես այդ երկար ճանապարհով և այնքան քիչ են բնակավայրերը, շինությունները, մարդիկ: Այնքան տեղեր կան, որ ո՛չ մշակված է, ո՛չ էլ բնակեցված: Միայն դատարկ հողեր էին՝ տեղ-տեղ փոքրիկ գյուղերով ընդատված, որ ծվարել էին այս կամ այն հարթավայրի վրա: Այնքան խաղաղություն կար այդ փոքրիկ գյուղերում՝ աշխարհից կտրված, բայց և աշխարհի մի մասը:

Խառը տպավորություններով լի էր այդ ճանապարհը, բայց միանշանակ լավը գերակշռում էր: Բացահայտեցինք գեղեցկություններով լի Հայաստանիս զարդերից մեկն էլ: