Օգոստոսի 31-ն էր, ես արդեն տեղափոխվել էի Երևան, որպեսզի սեպտեմբերի 1-ին առաջին կուրսեցի դառնամ: Դե, ես եկել եմ մարզից` Շիրակից, ու Երևանում պետք է ճանապարհ սովորեմ, քչից-շատից սկսեմ քաղաքը ճանաչել: Ես իմ 2 ընկերների հետ էի, նրանք ինձ ուղղորդեցին, թե ինչ երթուղայինով գնամ, որտեղից, ու ինձ լքեցին:
Ես Բժշկականի դիմացից պետք է նստեի 28 համարի երթուղայինը, գնայի Զեյթունի հանրակացարանների մոտ իջնեի, ու ոտքով հասնեի համալսարան, չհաշված այն, որ ես չգիտեի, թե որոնք են այդ հանրակացարանները:
Ես շատ անհանգիստ իջա մի շենքի դիմաց, որտեղ լիքը հնդիկներ էին, ու ինչպես հետո պարզվեց, դա հենց հանրակացարանն էր: Այստեղ բախտս բերեց: Քայլեցի աջ, հետո` ձախ, հետո` աջ, հետո` ձախ, մեկ էլ ահա` համալսարանս:
Ինքս ինձ սկսեցի ծիծաղել: Շրջեցի, մտա համալսարան, դուրս եկա: Հիմա պետք է հետ գնամ: Կանգնեցի կանգառում, սպասում էի մի երթուղային, որի վրա կտեսնեի «Հերացի» փողոցի անունը: Բայց իրականում նստեցի 37 համարի երթուղայինը, որը տանում էր` չգիտեմ ուր:
Նստեցի, ու գնացինք: Ես նայում էի շուրջս, կային հետաքրքիր վայրեր: Ես հիացած նայում էի շուրջս, չմտածելով նույնիսկ, որ գնում եմ անհայտ ուղղությամբ: Մեկ էլ վարորդը ասաց.
-Գիտե՞ս, սա վերջին կանգառն էր:
Ես սթափվեցի, նայեցի շուրջս, տեսա, որ ամբողջ ավտոբուսում մենակ ես եմ մնացել:
-Իսկ էլ դուրս չե՞ք գալու գիծ:
-Գալու ենք, ուղղակի լիցքավորեմ մեքենան, նոր:
-Իսկ ես կարո՞ղ եմ մնալ մեքենայում:
-Հա, ինչպես կուզես:
Ես ժպտացի ու որոշեցի մնալ, մինչև հասնի այնտեղ, որտեղից որ նստել էի:
-Լսիր, ինչ-որ բան կուզե՞ս խմելու:
-Չէ, շնորհակալ եմ շատ:
-Լավ, հասկացա:
Մեկ էլ վարորդը իջավ խանութ, ու 2 շիշ հյութով վերադարձավ, որից մեկն ինձ համար էր բերել: Ես շատ շոյվեցի:
Նա մեքենան կայանեց, որպեսզի ուղևորներ հավաքվեն: Սկզբից մենակ էի, հետո կամաց-կամաց հավաքվեցին մարդիկ: Ինձ միացավ ոստիկան, տնային տնտեսուհի և պարզապես մարդիկ, որոնք աշխատանքի էին շտապում: Մեքենան ևս մեկ շրջան կատարեց քաղաքում և ապա ինձ իջեցրեց այնտեղ, որտեղից վերցրել էր: Ես կատարեցի մի մեծ պտույտ քաղաքում, ծանոթացա մի փոքր:
Շնորհակալ եմ, բարի վարորդ: Ես քեզ տալու էի 100 դրամ, իսկ դու ինձ վրա ծախսեցիր 300դրամ:
Երեկվա պես հիշում եմ, թե ոնց էի ամեն առավոտ հայրիկիս հետ «Ինչուիկ» գնում, հենց մեքենան հասնում էր մի խաչմերուկի, իմ գլխում մի հարց էր ծագում. ո՞ւր է տանում այս երկրորդ ճանապարհը։
























































Երևի ձեզ վերնագիրը շատ տարօրինակ թվաց: Ես հիմա ամեն ինչ կբացատրեմ:
Եվ Հայկը հայտարարեց, որ մեր հերթն է: Մարմնովս մի տեսակ դող անցավ, անցան բոլոր վախերս, ու բեմ բարձրացանք: Խոսելու հերթը հասավ ինձ, ժպտացի, սկսեցի խոսել: Կարծես ճախրում էի երկնքում ու հանկարծ հանդիսատեսի վրայով թռչող հայացքս կանգ առավ Ալլայի ժպտադեմ աչքերի վրա: Ես ավելի ոգեշնչվեցի ու անգամ չհասկացա, թե երբ ավարտեցի խոսքս: Սթափվեցի ծափահարությունների ձայնից: Իջանք բեմից ու գնացինք Ալլայի կարծիքը իմանալու:
Գիշերվա անուշ քնից հետո առավոտը ավելի անուշությամբ բացվեց մեր հաճելի անձնակազմով սենյակում: Ընկերական հարաբերությունները ավելի ծիծաղելի և ամուր երանգ են ստանում նախաճաշի ժամին: Ճաշարանում կերակրում են միայն, երբ սեղանի կազմը լրացված է լինում: Ահա այդ պահին քաղցը մեզ ստիպում է հավաքել մեր հարևան սենյակների ընկեր-ընկերուհիներին և հաղթարշավել դեպի ճաշարան ՝ տիկին Գայանեի պատրաստած համեղ ճաշերը համտեսելու: Հետո իհարկե մեզ ավելի հետաքրքիր աշխատանքներ էին սպասում: Մենք վերհիշեցինք լուսանկարներ անելու մի շարք կարևոր հիմունքներ, որոնք արդեն սովորել էինք Զիկատարի դասընթացի ժամանակ: Անցանք նաև կանոններ կապված արդեն վիդեո և ֆիլմ նկարելու հետ: Այնուհետև բաժանվելով խմբերի, հարցազրույցներ վերցրեցինք միմյանցից: Բավականին հետաքրքիր անցավ, քանի որ հարցազրույցի միջոցով կարողացանք ավելի լավ ճանաչել միմյանց ու մտերմանալ: Ճաշից հետո վարպետության դաս ունեցանք «ՊանՖոտո» գործակալության ֆոտոլրագրող Արամ Կիրակոսյանի հետ: Մի քանի ժամում քննարկեցինք ֆոտոյի 200 տարվա պատմությունը . դիտեցինք հայտնի լուսանկարիչների աշխատանքները՝ այդ թվում նաև Արամ Կիրակոսյանի աշխատանքները: Ամենատպավորիչը ինձ համար հոգեբուժարանում գտնվող մարդկանց լուսանկարներն էին: Դեմքեր, որոնցից յուրաքանչյուրը իր մեջ մի յուրօրինակ, իր տեսակի մեջ ամենաճիշտ իրականությունն էր ամփոփում:
Արդեն մի քանի ամիս շարունակ «Մանանայի» հետ աշխատել ենք միայն օնլայն: Երեխեքին ՝ մյուս թղթակիցներին էլ չէի ճանաչում, միայն կարդացել էի շատերի նյութերը ու դրանով ծանոթացել էի նրանց աշխարհայացքին: Իհարկե, այդքանը բավական չէր ընկերանալու համար: Եվ ահա մենք ՝ թղթակիցներիս մի մասը, մեդիա ճամբարում ենք: Հիմա ընկերանալու, շփվելու ժամանակն է: