Լինում է, չէ՞, որ սպասում ես մի հրաշքի, երազի: Անընդհատ մտածում ես դրա մասին, Ամանորին էլ պահածդ երազանքների շարքում իրեն տեղավորում ես: Սպասում ես, որ կիրականանա, որ երազանք չի մնա: Ու մեկ էլ հեռախոսի զանգով լսում ես պահածդ երազանքի իրագործման լուրը: Ուրախությո՞ւն, զարմա՞նք, երջանկությո՞ւն.. Ինչպե՞ս անվանես:
Աբովյան… Ի՞ նչ եմ լսում, երբ Աբովյանիս անունն են տալիս: Ոչ, դա սոսկ ծննդավայր չէ ինձ համար, ոչ էլ Հայաստանի փոքրիկ մասնիկ է, այլ Աբովյան ասելով այնտեղի բնակիչներին եմ պատկերացնում:
Չե՞ ս եղել իմ քաղաքում. ասե՞մ՝ ինչ ես կորցրել. հոգատար մարդկանց հետ ծանոթանալու հնարավորությունն ես բաց թողել, կորցրել ես մարդկանց ամեն ինչ ասող ժպիտներ, չես տեսել դպրոցականների փայլող աչքեր: Այո, դպրոցականների փայլող աչքեր: Ասում էի, չէ՞` երազանքս…
Զանգեցին, ասացին, որ մեր քաղաքի՝ կրթության, սպորտի ու մշակութային ոլորտներում լավագույն արդյունքներ արձանագրած շուրջ 40 աշակերտների մեջ ես էլ եմ մտնում, և լավագույնների հետ ուղևորվելու եմ Ղրիմի Ինքնավար Հանրապետություն։ Երբեք հեռախոսի կարևորությունը չէի հասկացել, որքան այդ օրը, երբեք տասը րոպեն մեկ րոպե չէր թվացել ինձ:
Ասում էի՝ երազանք, չէ՞, իրականացավ: Մինև գնալու օրը ոչ մի կերպ չէի հավատում, որ գնալու եմ, որ Աբովյանի լավագույն աշակերտներին նման հնարավորություն է տրվում, որ իմ քաղաքն եմ ներկայացնելու: Չէի հավատում, մինչև չեկավ սպասված օրը: Մեկնեցինք… Ուրախ աշակերտներ, հոգատար կազմակերպիչներ, հմուտ երաժշտագետներ, խելացի շախմատիստներ: Ամեն պահը կմնա հիշողությանս մեջ` թե Ղրիմը, թե այնտեղ տեղի ունեցած միջոցառումները:
Եղավ այն, ինչ ես երբեք չէի սպասի: Երազանքս, մանկուց սպասել եմ այն օրվան, երբ կտեսնեմ իմ սիրելի նկարչի` Այվազովսկու տուն-թանգարանը: Եվ ահա մենք եղանք ամեն հայի երազած վայրում, այցելեցինք Այվազովսկու տուն- թանգարան: Լինել մի վայրում, որտեղ մի ժամանակ ապրել և ստեղծագործել է Այվազովսկին, իրոք մեծ պատիվ է ամեն հայի համար: Թանգարանի ներկայացուցչի խոսքերում լսել Հայաստան անունը, լսել հայ բառը ու հպարտանալ:
Մեր օրերն այնքան հետաքրքիր էին անցնում: Ամենատպավորիչը մեզ համար 1945թ․ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձի առթիվ կազմակերպվող տոնական միջոցառումներին մասնակցելն էր: Մենք այցելեցինք տեսարժան վայրեր, մշակութային օջախներ, ներկա եղանք քաղաքում անցկացված տոնական շքերթներին, մրցույթներին, երաժշտական ու մշակութային միջոցառումներին, հնարավորություն ունեցանք շրջայցեր կատարել հայտնի թանգարաններում, զբոսավայրերում:
Հագեցած օրեր, հետաքրքիր պահեր, տեսարժան վայրեր: Ահա, թե ինչ հրաշալի էր անցնում Ղրիմում:
Շնորհակալ ենք Աբովյան քաղաքի քաղաքապետին և քաղաքապետարանի աշխատակիցներին մեզ` աշակերտներիս նման հնարավորություն ընձեռելու և հոգատար վերաբերմունքի համար: Տպավորությունները այնքան շատ են, որ ես ինչ եկել եմ, պատմում եմ իմ Ղրիմյան օրագրի մասին:
Լուսանկարները` Աբովյան – իմ քաղաքը ֆեյսբուքյան էջի
Երևի մեզանից շատերը ինձ պես չգիտեն «կանսերվա» բառի հայերեն տարբերակը։ Այդ իսկ պատճառով այս նյութս կգրեմ հենց այդ բառը օգտագործելով։
Տատիկս հաճախ էր պատմում, որ այն ժամանակ նա անկրկնելի համ ունեցող ձկան «կանսերվա» է պահածոյացրել։ Հաճախ նաև պարծեցել է, որ այդպիսի ուտելիքներով է մեծացրել իր երեխաներին, որ այդպես առողջ են։ Այս անգամ հերթը հասել է մեզ։ Նա իր թոռներին ևս ցանկանում է, որ առողջ մեծանան, և բոլորին ոտքի հանեց՝ իր ուզածը իրականացնելու համար։
-Ժողովուրդ, շարք կանգնեք, գալիս է։
Հիդեո Օչին ծնվել է 1940 թվականի փետրվարի 29-ին՝ Ճապոնիայի Սայձյո քաղաքում: Շոտոկան կարատեով զբաղվել սկսել է 14 տարեկան հասակում։ 1970 թվականին Հիդեո Օչին Մասատոշի Նակայամայի կողմից ուղարկվել է Գերմանիա՝ փոխարինելու JKA Գերմանիայի գլխավոր մարզիչ Հիրոկազու Կանազավային։ Նրա գլխավորությամբ Գերմանիայի հավաքականը երեք անգամ հաղթել է Եվրոպայի առաջնություններում: