Գարնան նորածիլ օրերը ինչ-որ անսովոր թեթևությամբ քեզ կանչում են դուրս՝ ապրելու, քայլում ես փողոցով, անցնում աղմկոտ հոսանքի միջով, նայում շուրջդ, նայում մարդկանց, քայլում ես մտացիր, մտածում, էլի մտածում և երբեմն մոռանում ես շրջվել՝ պարզապես պատուհանին նայելու…

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի
Կիսաբաց, կիսափակ… Սրանք մարդիկ են, որոնց մենք, թվում է, ճանաչում ենք՝ մի քանի անգամ հանդիպելով, նրանց մասին կարդալով, լսելով: Իրականում ոչ մեկը և ոչինչ չի պատմում մեր մասին այնպես, ինչպես մեր պատուհանը, որովհետև նրա ներսում է սկսվում և նրանից դուրս շարունակվում մեր ամենաիրական կյանքը:
Պատուհաններ կան, որոնց դժվար է չնայել: Դրանք մարդիկ են, ում կարոտում ես երբեմն և փորձում գտնել նրանց ստվերը, որ առաջ քայլում էր քեզ հավասար, տեսնել իրերը, որոնք կհուշեն նրանց կյանքը արդեն առանց քեզ: Պատուհաններ կան, որոնք տխրեցնում են: Դա տունն է, որտեղ անցել են քո գիտակից և անգիտակից կյանքի՝ քամու պես թեթև օրերը: Բայց և կան պատուհաններ, որոնք անմտածել ժպիտ են բերում, և դու հիշում ես, հիշում, էլի հիշում…
Կան ու չկան՝ մարդկանց նման ուրախ կամ անուրախ, մեկը՝ գարուն, մյուսը՝ ձմեռ, բոլորը՝ ժամանակավոր…
Քայլում եմ ու անկախ ինձնից շրջվում: Մի անծանոթ ծեր մարդ նայում է պատուհանից և ինչ-որ բան մտմտում: Չգիտեմ՝ ինչ է ասում, թերևս կարևոր էլ չէ: Գարնան թարմությունը կարծես նրան էլ է վարակել, անհասկանալի ժպտում է, թե՞ ինձ է թվում, չգիտեմ:
Ասում են՝ մարդ չի կարող ապրել թաքուն, ինքն իր մեջ փակված, մարդ միշտ կարիք ունի ուրիշներին իր կյանքը պատմելու, դրա համար էլ կռվել է պատերի հետ և լուսամուտներ բացել: Իսկ այ, շենքերը չեն պատմում, շենքերը լուռ են: Մենք ինքներս ենք հյուսում մեր պատմություններն ու լռությունները, ընտրում բացն ու փակը, լույսեր գտնում ու կորցնում մեր կամ գուցե ուրիշի լուսամուտից:
Իսկ դու երբևէ մտածե՞լ ես՝ ինչպիսին է քո պատուհանը անծանոթի աչքերին…






Ընդհանուր առմամբ, այդքան էլ հեշտ չէ գյուղում ապրելը, մանավանդ սահմանամերձ գյուղում: Ճիշտ է, դժվարանում ենք, բայց եղածով բավարարվում ենք: Առաջին կարևոր պայմանը. ցանկանում ենք, որ լինի խաղաղություն, որի պաշտպաններից են սահմանում ապրող երեք բազմազավակ եղբայրները, որոնցով մենք հպարտանում ենք:


Վայրկյան առ վայրկյան ահագնացող կրակ, որ արագ տարածվում էր, մոտենում գյուղին, չհանգցնելու դեպքում ժամեր անց կհասներ բնակելի տներին: Բայց դե բոլորդ էլ հասկանում ենք, որ ադրբեջանական դիրքի դեմ-հանդիման կրակը հանգցնել հնարավոր չէր, վտագնավոր էր: Անցավ երկու ժամ, օրը մռայլվեց, անձրև սկսվեց, կարծես վայրկենական: Մի քիչ անհասկանալի ու հետաքրքիր: Ամառային պայծառ օր, ու հանկարծ` անձրև: Գյուղը վատ վիճակում էր, կրակի մեջ, ու օգնության հասավ բնությունը…
Երբ դարձա պատանի թղթակից, մեզ հանձնարարեցին գրել տարբեր թեմաներով նյութեր: Նախ գրեցի երկու շարադրություն`«Ով եմ ես» և «Ինչն է ինձ հուզում» թեմաներով: Ես շատ բան ունեի գրելու: Օրեր անց ես և ընկերուհիս՝ Անին, վերցնելով ֆոտոապարատը որոշեցինք գնալ գյուղի տեսարժան վայրերը նկարելու: Մենք մեծ ցանկություն ունեինք հմտանալ այդ գործում, քանի որ արդեն տեղյակ էինք, որ պատանի թղթակիցները բացի նյութեր գրելուց նաև նկարում են նյութի վերաբերյալ լուսանկարներ:
Որոշեցինք գնալ «վերևի» մանկապարտեզ, ինչպես մեր գյուղում են ասում, քանի որ գյուղում ունենք երկու մանկապարտեզ: Առաջինը` ներքևի թաղերում է, երկրորդը` վերևի: Մտնելով այնտեղ նախ ներկայացանք: Դե որ համագյուղացիներ էինք, տատիկ-պապիկով ճանաչեցին: Ասեմ` թղթակիցների համար մի կողմից հեշտ է, որ գյուղում իրենց ճանաչում են, բայց մյուս կողմից էլ դժվար: Երեխաների ճաշի ժամն էր, նրանք ուտում էին, իսկ մենք նկարում էինք ամեն ինչ: Երեխաները կարծես թե ուրախ էին, երևի մտածում էին, որ լրագրողներ ենք: Այնտեղ տեսա իմ դաստիարակչուհիներին, ես նույնպես այդ մանկապարտեզն էի հաճախել:
Այնուհետև բարձրացանք եկեղեցի: Նկարեցինք այնտեղ ամեն ինչ: Իսկ երբ վերադարձանք, նկատեցինք մանկապարտեզի սաներից մի քանիսին ու լսելով նրանց խոսակցությունը ծնողների հետ, սկսեցինք ծիծաղել.
Լուսանկարները` Սոնա Թումանյանի և Անի Շահբազյանի

