Ապրելով Արարատի մարզում, ձմռան ամիսներին մի տեսակ նախանձում եմ Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի ու այն մարզերի երեխաներին, որտեղ ձյունն ավելի շուտ ու առատ է գալիս, քան մեզ մոտ:
Նոյեմբեր ամսից սկսում եմ ամեն օր հետևել եղանակի տեսությանը, ամեն օր էլ ձյան սպասումով: Արդեն մեկ ամիս է` պարապմունքի գնալուց մտածում եմ. «Երանի տուն գալուց ճանապարհը սպիտակ լինի»:
Երեկ էլ սովորականի պես գնացի պարապմունքի, բայց երբ դուրս եկա, վերջապես մեր Վեդին էլ ծածկվեց ձմռան տաք վերմակով:
Մեծերն ասում են, որ ձյունը չեն սիրում: Երբ փոքր էի, մտածում էի, որ էդպես են ասում, որպեսզի դուրս չգնանք խաղալու, բայց հիմա արդեն հասկանում եմ, որ ձյունն իրոք մեծերին բերում է մի շարք խնդիրներ: Սակայն սիրելի տատիկ-պապիկներ, մայրիկներ ու հայրիկներ մեզ էլ հասկացեք, մենք ձմեռն առանց ձյուն չենք սիրում:
Եվ վերջապես, յուրաքանչյուր եղանակ ունի իր կանոնները. եկեք ձյունն ընդունենք բարով, որպեսզի նա մաքրի ու տանի 2016-ի բոլոր անհաջողությունները, և 2017-ը սկսենք այնքան մաքրությամբ, ինչպիսին է ամբողջ գիշեր տեղացած ձյան սպիտակ շերտը:
Ողջու՜յն ձյուն, ես քեզ շատ էի սպասել:
- Լուսանկարը՝ Մանե Մինասյանի
- Լուսանկարը՝ Մանե Մինասյանի
- Լուսանկարը՝ Մանե Մինասյանի
- Լուսանկարը՝ Մանե Մինասյանի
- Լուսանկարը՝ Մանե Մինասյանի
- Լուսանկարը՝ Մանե Մինասյանի
- Լուսանկարը՝ Մանե Մինասյանի







Եղբայրս անմիջապես արձագանքում է հրամանատարին, որ ինքը կփորձի գնալ և հաց բերել: Եղբայրս սողալով գնում է դեպի պայմանավորված վայրը, նրա գլխի վրայով անցնում էին թշնամու փամփուշտները: Վերջապես եղբայրս մոտենում է մեքենային, վարորդը պարկով հացը կապում է եղբորս թիկունքին, և եղբայրս նորից հետ է վերադառնոմ ընկերների մոտ` չվախենալով թշնամու գնդակներից: Սողալու պատճառով նրա ծնկներն ու արմունկները վերքոտվում ու արյունահոսում են, բայց նա հանուն իր ընկերների դիմանում էր այդ բոլոր դժվարություններին և ցավերին:
Վերջերս «Գործընկեր» ամսագրում լույս տեսավ հարցազրույց Լևոն Ջավախյանի հետ: Ամսագրի ընթերցողներին հետաքրքրեց, թե ով է Լևոն Ջավախյանը: Նախ ասեմ, որ նա իմ հայրն է: Երբեմն անում է այնպիսի բաներ, որ առաջացնում է իմ և ընտանիքիս մյուս անդամների զայրույթը: Օրինակ` իր գլխավոր հերոսների դերերը վերագրում է մեզ:


