
Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի
Ամռան ձանձրույթին անփոխարինելի է ճամբարը: Նոր ընկերներ, նոր շրջապատ և նոր միջավայր: Եվ ահա հուլիսին11-ին վաղ առավոտյան ավտոբուսը, որի վրա գրված էր «Երևան-Լոս Անջելես», շարժվեց Օձուն (ես էլ մտածում էի ճանապարհին, թե ինչի են մարդիկ փողոցից զարմացած մեզ նայում և անգամ բարևում):
Երբ հասանք, տղաներն արդեն տեղադրել էին վրանները, և իմ առաջին ու վերջին տխուր միտքը եղավ, թե ինչպե՞ս եմ այս ցրտին մնալու վրանում:

Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի
Այս ծրագրի նպատակն էր երիտասարդների մեջ ավելի խորացնել հայ առաքելական եկեղեցու հիմքերը, ավանդույթները: Եվ հենց այդ պատճառով էլ մասնակցում էինք ժամերգություններին, պատարագներին, աղոթում հացից առաջ և ստանում հոգևոր դասեր: Իհարկե, առօրյա կյանքում ժամանակ չի մնում այս ամենի համար, բայց պետք է աշխատենք գոնե այս ամենի կեսի կեսը անել:

Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի
Ամբողջ մեկ շաբաթվա ընթացքում խաղացինք մի խաղ, որն այսպես էր կոչվում «Գաղտնի ընկեր»: Բացատրեմ, թե ինչպես էր՝ թղթերի վրա գրված են աղջիկների անունները, որոնք քաշում էին տղաները, և հակառակը: Եվ մեկ շաբաթվա ընթացքում նրան տալիս ես նվերներ, գաղտնի:
Դե էլ ինչ ճամբար առանց ուխտագնացությունների: Առաջինը եղավ ոտքով դեպի Հովնան Օձնեցու դամբարան, Արդվի գյուղ: Ճիշտ է, շատ հոգնեցինք, բայց հետաքրքիր էր: Երկրորդը դեպի Սանահին, որն ուղղակի հիասքանչ տեղ էր:

Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի
Ամեն օր մի ջոկատ անցնում էր հերթապահության: Եվ բոլորն էլ ոգևորված անցնում էին գործի, որպեսզի լավագույնը լինեին: Մեկը ծաղիկներ էր դնում սեղանին, խրատներ, մյուսը անձեռոցիկները մեկ այլ ձևով էր դասավորում, ինչպես նաև շնորհակալական խոսքեր: Մեզ՝ հերթապահներիս, թվում էր, թե հենց նոր նախաճաշեցին, և դեռ անցել է կես ժամ, երբ եկավ ճաշի ժամը:
Մեր վրանը այդպես էլ ամենամաքուրը չճանաչվեց, չնայած աղջիկներով էինք:
Ահա և վերջին օրը: Բացահայտվեցին բոլորիս «գաղտնի ընկերները», իրոք շատ հետաքրքիր էր:

Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի
Ինչպես կարող եմ ես մոռանալ այն 7 օրը, երբ վրանի մեջ քնելուց անգամ տեղ չունեի ձեռքս երկարացնելու, թե ինչպես էինք միջատներից պաշտպանվելու համար բամբակներով փակում ականջներս, այն անուշաբույր խնկի հոտը, հերթապահության ժամանակ շա՜տ ու շա՜ տ ափսեներ չորացնելը, ու ոնց էին մնացածը գալիս ու հարցնում՝ ինչո՞վ օգնենք: Մեր բոլորիս ծիծաղը, ուրախ հումորները, ինչպես կարող եմ մոռանալ առավոտյան մարմնամարզությունը, ժամերգությունները: Իրոք, ճամբարը շատ բան տվեց, թե հոգեպես, և թե ֆիզիկապես: Այս ամենի համար շնորհակալ եմ առաջին հերթին Խաչիկ դպիր Վարդանյանին (ում չկարողացա ոչ մի պահ հարմարեցնել և դիմացից նկարել), ով մի տեղից մյուս տեղն էր վազել, որպեսզի մեզ համար հովանավորներ գտներ, և իրականանար ճամբարը: Այնքան եմ ուզում նորից լսել, թե ինչպես էր նա ամեն անգամ երգում երեկոյան, և նոր միայն բարի գիշեր ասելով շտապում էինք քնելու: Այնքան հոգնած էինք լինում, որ ոչ մտածում էինք միջատների մասին, ոչ նեղված քնելու և ոչ էլ այլ դժվարությունների մասին:

Լուսանկարը՝ Տաթեւ Աղազարյանի
Շնորհակալ եմ մեզ հովանավորողներին ՝ Արագածոտն թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, Սուրբ Մարիանե եկեղեցու ծխական խորհրդին և մի խումբ այլ բարերարների, մեր ջոկատավարներին և իհարկե, իմ լավ ընկերներին:
Այնտեղ կարծես, թե կտրված էինք ամեն ինչից և տեղյակ չէինք երկրի լարված իրավիճակից, որը մի կողմից լավ էր, մյուս կողմից՝ վատ:

	
	
	
	


-Իսկ եղե՞լ է հակառակը, որ դու ցանկացել ես կտրվել աշխարհից և ներսումդ կուտակվածը հանձնել  թղթին:
Վերջապես գտնվեց մի ծնող, ով իր տան երաժշտական սարքը վստահեց մեզ: Տարածքի առումով էլ տրամադրեց ընդամենը մեկ սենյակ, այն էլ երեխաներին գրեթե չէր կարելի ներս մտնել: Մենք էլ ստիպված հով տարածքներ էինք փնտրում դրսում՝ արևից պաշտպանվելու համար: Այդ սենյակն ու շենքն էլ մենք աղջիկ ջոկատավարներով ամեն օր մաքրում, հավաքում նոր դուրս էինք գալիս: Արդեն չէինք կարողանում այդպես շարունակել, ուստի որոշեցինք գնալ քաղաքապետարան (քաղաքապետն էր հովանավորել, որպեսզի երեխաների համար գրենական պիտույքներ գնեինք), խնդրեցինք կա՛մ մեզ տարածք տրամադրել, կա՛մ ավելի լավ է այսքանով ավարտենք ճամբարը: Նա էլ զանգեց ՀԿ-ի տնօրենին, և մի կերպ բացեցին տարածքի դուռը:
Երեխաների հետ աշխատելն իրոք հետաքրքիր է և, միևնույն ժամանակ, աշխատատար և հոգնեցուցիչ: Չնայած այս ամենին, ամեն-ինչ շատ բարեհաջող ավարտվեց: Եղավ մեր փակման միջոցառումը: Մտածում էինք՝ լավ չի լինի, բայց սխալ էինք ենթադրում, շատ լավ անցավ: Երեխաներն ու ծնողները շատ գոհ էին, և ցանկանում էին, որ շարունակվի այս ծրագիրը:

