
Լուսանկարը՝ Անի Կարապետյանի
- Էլի լվա՞ցք ես արել ու մինչև հիմա չե՞ս փռել:
- Հեսա կանեմ, մամ:
Հիմար սովորությանս համաձայն էլի գործս կիսատ էի թողել, բայց դե, գիշերվա հազարն էլ լիներ, պետք է վերջացնեի: Ինձ համար դրսում լվացք եմ փռում, մեկ էլ սարսափելի ձայներ լսեցի: Սկզբում մտածեցի նայածս ֆիլմի ազդեցության տակ եմ մնացել, բայց չէ, նույնը լսում էի շարունակ: Ձայները գալիս էին խողովակի միջից: Կարծեցի մեր բակի օձերը այլևս ինձանից թաքնվելու տեղ չեն գտնում և արդեն խողովակի մեջ են մտնում: Քանի որ չէի ուզում գիշատիչներին այդ դաժան ճակատագրին արժանացնել և հենց իմ ձեռքերով խեղդել, հայրիկիս դիմեցի:
- Այս անգամ նրանց խեղդել քեզ չի հաջողվի, ծիտիկ է:
- Ծիտի՞կ, ոնց թե պապ, մի կողմ գնա, թող`տեսնեմ:
Փաստորեն խեղճ ծիտիկը խողովակի մեջ էր մտել ու չէր կարողանում դուրս պրծնել (ինչևէ, ես սկզբում այդպես կարծեցի): Պետք է անպայման փրկել: Խողովակից մի կերպ հանեցինք, բայց նա շնորհակալություն հայտնելու փոխարեն տուն մտավ և կարծես ուզում էր ամեն ինչ փշուր-փշուր անել: Ես պատուհանը բաց թողեցի, որպեսզի իր շնորհակալությունը հայտնելուց հետո դուրս գա: Առավոտյան միայն նրա շնորհակալության հետևանքները տեսա, և ուրիշ ոչինչ: Էլի լվացքը ինձ էր սպասում, և նրանից նեղացած անցա իմ գործին: Նորից նույն սարսափելի ձայները…
Մի կողմ դրեցի ամեն ինչ և մոտեցա խողովակին, այս անգամ իրոք սարսափելի էր: Չէ, չէ, գիշատիչներ չէին: Խողովակում տեսա երեք ձու և երկու փոքրիկ ձագ: Այդ տեսարանը հրաշալի էր, սակայն այդ ժամանակ նոր հասկացա, թե ինչու էի արժանացել այդ շնորհակալությանը, և սարսափելին հենց դա էր, երևի այդ նույն պահին ես էլ նրանց համար մի գիշատիչ կենդանի էի: Փորձեցի նրանց օգնել, բայց խողովակից հանել այս անգամ չէի պատրաստվում: Ձեռքս վերցրեցի բահը և սկսեցի հողը փորել: Լսել էի ծիտիկները որդ են սիրում ուտել: Երկար,բայց միևնույն ժամանակ հաճելի չարչարանքներից հետո նրանց կերակուրը պատրաստ էր: Մայրիկս ճիշտ է ասում, որ ես միշտ ունքը ուղղելու փոխարեն աչքն էլ հետն եմ հանում, բայց այս անգամ բժիշկ դարձա և փորձեցի բուժել այդ վերքը: Իսկ նրանց համար մի անհանգստացեք, խողովակից հանել էլ չեմ փորձի, կմեծանան` իրենց ոտքով դուրս կգան:
Անդրադառնալով պապիկի պատմություններին, այս անգամ կպատմեմ նրա ֆանտաստիկ պատմություններից: Այդ պատությունների 80 տոկոսը հորինված են կամ ավելի ճոխացրած: Յուրաքանչյուրը, ով լսում է, առաջին իսկ նախադասությունից զգում է, որ դա հորինված է, բայց հետաքրքիրը այն է, որ պապիկը համոզում է բոլորին, թե այդ պատմությունը իրական է: Ահա, օրինակ, այդ յուրօրինակ պատմություններից, որ պապս պատմում է.
Շատերի համար գուցե և արտասովոր ու տարօրինակ կլինի շփվել կամ առհասարակ տեսնել վաթսունամյա կնոջ, ով ամբողջ կյանքը նվիրել է երաժշտությանը, ապրել դրանով և հենց դրանով էլ տարբերվել շրջապատից:
Ու այդպես էլ կարելի է ասել սկսվեց իմ կարիերան. ամեն շաբաթ դիսկոտեկներ էինք կազմակերպում քաղաքի տարբեր սրճարաններում. այսպես շարունակվեց մինչև ութսունութի երկրաշարժը, որից հետո էլ, երբ քաղաքը դեռ ուշքի չէր եկել, վերածվել էր փլատակների, լույս չկար, միայն մեր ‹‹դիսկոտեկում›› էր լույս‹‹ նշմարվում››:


Այսօր մեր երկրում բնապահպանական խնդիրները շա~տ, չափից շատ են: Երեկ դպրոցից տուն գալիս մի պահ կյանքը կարծես կանգ առավ. «ծառեր», որոնցից միայն հաստ բունն է մնացել, փոշի, կեղտ և ամենակարևորը` Զանգու գետը, որը ավելի քան աղբանոց է հիշեցնում: Այս գետը Հրազդանի խոշոր վտակներից է, իսկ Հրազդանը` Արաքսի ձախ վտակը:
Բոլորս էլ գիտենք, թե ինչ նշանակություն ունի Արաքսը մեր երկրի համար, և եթե նրա երկու վտակներից մեկը աղտոտված է, նշանակում է, որ Արաքսն էլ է գտնվում նույն վիճակում: Տեսնելով, թե ինչ վիճակում է գտնվում Զանգուն` ես չէի կարող իմ համաքաղաքացիների նման անտարբերություն դրսևորել: Գետի մաքրման աշխատանքներ երբեք էլ չեն իրականացվել: Մեր գյուղապետարանի կարծիքով գետը կարելի է մաքրել` գետի հատակից ավազ հանելով, ինչն ողղակի ծիծաղելի է: Պարզից էլ պարզ է, որ ավազը հանվում է զուտ գումարի համար: Բացի այդ, գյուղի տների մեծամասնության կոյուղիները բացվում են գետի մեջ: Այս ամենն էլ քիչ է, ՀՀ խոշոր ցեմենտի և էլեկտրաէներգիայի գործարանների թափոնները նույնպես թափվում են անպաշտպան Զանգուն: Մեր գյուղի որոշ գյուղացիներ էլ գտել են աղբից ազատվելու ամենակարճ ճանապարհը. աղբը ողղակի գետն են գցում:
Չնայած տատիկս` Մագդա Վեզիրյանը վաթսունհինգ տարեկան է, բայց հոգով երիտասարդ է: Նա գեղեցիկ, կենսախինդ, բարի, լավատես և հոգատար տատիկ է: Նա չորս երեխաների մայր է, ինը թոռնիկների տատ: Տատիկս և՛ ստեղծագործում է, և՛ ասմունքում է, և՛ երգում է: Բոլոր երգերից շատ սիրում է Կոմիտասի «Կռունկը»: Տատիկս լավ նկարում է ու կաշվից գեղեցիկ պատկերներ է պատրաստում: Նա ամենից շատ սիրում է նկարել ծաղիկներ:
- Իսկ ինչու՞ ամենից շատ ծաղիկներ,- հարցրի տատիս:
Նրա աշխատանքները ներկայացվել են տարբեր ցուցահանդեսներում և արժանացել` բարձր գնահատականների: Տատիկս ինձ սովորեցրել է ասեղնագործել, իսկ ես նրան դաշնամուր նվագել եմ սովորեցրել: