Ահա կրկին հանդիպեցինք, և ինչպես խոստացել էի, այս անգամ կպատմեմ, թե ինչու է մեր գյուղը կոչվում Խնձորեսկ, իսկ աղբյուրը`Ինը մանուկ: Խնձորեսկը պատմական հուշարձան է համարվել: «Հին Խնձորեսկը պետք է պահել և պաշտպանել որպես հնությունների խոշորագույն թանգարան, այդպիսի հրաշք վայրեր աշխարհում քիչ կան»,- ասել է Մարտիրոս Սարյանը: Խնձորեսկի պատմությունը և բնությունը արտացոլվել են մի շարք հայ գրողների ու նկարիչների գործերում, իսկ ժողովրդական մեղեդիները և աշուղական երգերը`շատ երգահանների ստեղծագործություններում։
Ինչպես տատիկս էր պատմում, «Խնձորեսկ» անվան արմատը «խնձոր» բառն է։ Կա նաև մեկ այլ վարկած, ըստ որի Խնձորեսկը նախապես անվանվել է Խորձոր, որը հետագայում որոշ հնչյունափոխության ենթարկվելով՝ ընդունել է ներկայիս ձևը։ Երկու կարծիքներն էլ, անշուշտ, ընդունելի են, քանի որ այդտեղ և ձորերն են խոր, և խնձորն է առատ։
Ես տատիկիս հարցրեցի նաև «Ինը մանուկ» աղբյուրի մասին: Նա դժվարությամբ կարողացավ հիշել աղբյուրի պատմությունը, բայց ես կարողացա տեղեկություններ հավաքել աղբյուրի մասին և մեծ սիրով կներկայացնեմ ձեզ:
«Ինը մանուկ»-ը ճարտարապետական յուրօրինակ նմուշ է: Աղբյուրի անվան հիմքում ընկած է հետևյալ իրական պատմությունը:
Թշնամին հարձակվում է Խնձորեսկի վրա, այս անգամ ղարաչոռլու քրդական ցեղի ավարառուները, և գյուղը պաշարում բոլոր կողմերից: Մարտնչում են բոլորը: Իրենց ամուսինների հետ միասին թշնամու դեմ են դուրս գալիս նաև կանայք, դեռատի աղջիկներն ու պատանիները:Եվ նորից անառիկ է մնում Խնձորեսկը: Բայց Խնձորեսկի ժայռակերտ պարիսպների վրա բազում այրերի հետ զոհվում է նաև ինը երեխաների մայր, այրի Սոնան: Նրա հայրը` Ուստա Օհանը, գյուղի կենտրոնական թաղամասերից մեկում, ուր հսկա ընկուզենու արմատներից ջուր էր ծորում, կառուցում է շքեղ կամարով և սքանչելի թասով աղբյուր, ի հիշատակ այրի Սոնայի: Աղբյուրի թասը հիշեցնում է կնոջ կուրծքը: Թասից ջուր խմել հնարավոր է միայն երկու ձեռքերով հենվելով քարին:
-Այ սուրբ աղբյուր, աղաչանք եմ անում, ջուրդ թող դառնա մեր Սոնայի կրծքի կաթը ու պահապան լինի ինը որբացած թոռներիս…
Իրական պատմություն է սա, որ մեզ է հասել ժողովրդի շնորհիվ, հիշուղություն, որ պայծառ ու մաքուր է աղբյուրի ջրի պես: Դարերի ընթացքում Ինը մանուկը դարձել է սրբավայր:
Այս պատմությունը վառ ապացույցն է այն բանի, որ Խնձորեսկը իսկապես հարուստ է քաջ ու խիզախ կանանցով, որոնք ոչինչ չեն խնայել իրենց բնակավայրը անառիկ պահելու համար: Այդ կանանցից է նաև իմ տատիկը, ով անցնելով շատ փորձությունների միջով, չի լքել իր հարազատ գյուղը` հավատարիմ մնալով նրա բոլոր սովորույթներին:
Եվա Գասպարյան, 14 տ.,
Գիտեք, թե ի՞նչ է կատարվում այս ահռելի ժայռերի ու ահասարսուռ ծերպերի միչև… Վայոցձորյան կյանքն է, ծանոթացի´ր: Այստեղ ժայռոտ ու քարոտ է ամեն ինչ. սարերը քարոտ են, ձորերը՝ նույնպես: Նույնիսկ քամին է քարոտ ու քարհոտ փչում: Բայց երևի սխալվեցի. թերևս մի բան կա այստեղ, որ քարոտ չէ:
Մանկությանս հիշողություններն ինձ տարան հեռու:


-Ընկեր Աստղիկ, մոռացել եմ գլխարկս:
Անդրադառնալով պապիկի պատմություններին, այս անգամ կպատմեմ նրա ֆանտաստիկ պատմություններից: Այդ պատությունների 80 տոկոսը հորինված են կամ ավելի ճոխացրած: Յուրաքանչյուրը, ով լսում է, առաջին իսկ նախադասությունից զգում է, որ դա հորինված է, բայց հետաքրքիրը այն է, որ պապիկը համոզում է բոլորին, թե այդ պատմությունը իրական է: Ահա, օրինակ, այդ յուրօրինակ պատմություններից, որ պապս պատմում է.
Պապիկիս անուն-ազգանունը սկզբից եղել է Հայկազ Բաղդասարյան: Այն գյուղում, որտեղ ինքն է ապրել, եղել է նաև Վաչիկ Կուրեղյան անունով մարդ: Նրանք եղել են նույն տարիքի: Վաչիկ Կուրեղյանը ինչ-ինչ պատճառներով անհետ կորավ:
Ծառայության ժամանակ նա սովորեց ավտոդպրոցում, եղավ հրամանատարի անձնական վարորդը: Վերադարձավ տուն, մի քանի տարի աշխատեց հովիվ, հետո 60-ական թվականներին սկսեց վարել տարբեր տեսակի բեռնատար մեքենաներ, բայց տեսնելով, որ այդ գործը իր համար շատ հոգնեցուցիչ է, խնդրեց իրեն տալ ավտոբուս` որևէ ուղղությամբ վարելու համար: Նրան չմերժեցին` ստացավ ավտոբուս և սկսեց վարել Ազիզբեկով-Ջերմուկ ուղղությամբ մոտ 2 տարի (Ազիզբեկովը Վայքի հին անունն է): Հետո տեսնելով, որ պապիկս շատ լավ վարորդ է, նրան հանձնեցին ավելի լավ ավտոբուս` արդեն Ազիզբեկով-Երևան ուղղությամբ վարելու համար: Բացի դրանից վարել է նաև տուրիստական ավտոբուս: Ընդհանուր թվով, պապիկս վարել է երեք ավտոբուս, մեկ տաքսի, երեք բեռնատար մեքենա և մեկ «Վիլիս» մակնիշի ավտոմեքենա: Վերջին մեքենան եղել է դեղին գույնի «Պազիկ» ավտոբուսը: Պապիկը դա վարում էր այն ժամանակ, երբ արդեն ԽՍՀՄ-ը փլուզման եզրին էր: Սովորության համաձայն, նա միշտ իր մեքենաները կանգնեցնում էր տան մոտ, ոչ թե ավտոպարկում, բայց մի գիշեր որոշում է կանգնեցնել այնտեղ, քանի որ նրան ասել էին, թե ստուգողներ պիտի գան: Ցավոք, դա սուտ էր: Հենց այդ գիշեր կայանատեղից գողացան նրա ավտոբուսը: Պապիկիս խոստացան, որ կվերադարձնեն ավտոբուսը, սակայն շուտով ԽՍՀՄ-ը փլուզվեց: Իհարկե, պապիկի պատմությունը այս ամենով չի ավարտվում: Ես դրանք կպատմեմ հաջորդիվ: