Հարցազրույց Ավետիք Մալխասյանի հետ, ով Սևանի ջրային մարզաձևերի դպրոցի գլխավոր մարզիչն է:

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի
-Պարոն Մալխասյան քանի՞ տարի է, ինչ այս ակումբը գործում է:
-Այս ակումբը գործում է արդեն քսանութ տարի: Այս սպորտաձևերով մեր դպրոցում մարզվում են այս պահին հիսուն երեխա:
-Ուրիշ երկրներում մրցումների մասնակցե՞լ եք և ի՞նչ հաջողությունների եք հասել:
-Տարբեր երկրներում մասնակցել ենք տարբեր մրցաշարերի: Մեդալներ չենք ունեցել, բայց ունեցել ենք աշխարհի տասնմեկերորդ, տասներկուերորդ և տասնյոթերորդ տեղ նվաճած մարզիկներ:
-Իսկ ապահովվա՞ծ եք անհրաժեշտ պարագաներով:
-Շենք ունենք վարձակալական հիմունքներով, որը կարելի է ասել, նվեր են տվել, միայն տարածքի պետական տուրքերն ենք մուծում, իսկ մնացած պարագաները պատրաստում ենք մեր ձեռքով:
-Իսկ մոտակա ժամանակներս մրցումներ ունե՞ք:
-Մենք հիմա պատրաստվում ենք պատանիների օլիմպիական խաղերին:
-Իսկ որտե՞ղ է այն կայանալու:
-Բրազիլիայում:
-Իսկ այդ խաղերին քանի՞ մարզիկով եք ներկայանալու:
-Լավագույն դեպքում, մեկ կամ երկու:
-Իսկ ակնկալիքներ ունե՞ք այդ մրցաշարից:
-Իհակե ունենք, մենք միայն մեդալի համար ենք գնում:
-Իսկ ո՞վ է հոգալու ծախսերը:
-Ճանապարհածախսը ֆեդերացիան է հոգալու:
-Նավակները ինչպե՞ս եք ձեռք բերում:
-Հիմնականում ֆիրմաներից ենք վերցնում` վարձակալական հիմունքներով:
-Իսկ թա՞նկ են այդ նավակները:
-Այս մարզաձևին վերաբերվող յուրաքանչյուր գույք շատ թանկ է:
-Մարզումները շաբաթական քանի՞ օր է:
-Բացի երկուշաբթի օրերից, բոլոր օրերը մարզումներ ենք ունենում:
-Իսկ որտե՞ղ եք անցկացնում ձեր մարզումները:
-Հիմնականում Հրազդան գետի վրա:
-Իսկ գետը հատո՞ւկ է ընտրված:
-Մեր մարզումների համար սա հրաշալի վայր է:
-Փոքրերի խումբ ունե՞ք:
-Այո, ունենք մինչև տասնչորս տարեկանների խումբ:
-Այս մարզաձևի համար կարևոր դեր ունի ֆիթնես ակումբը,որտեղ պետք է մարզվեն թիավարողները:
-Ցավոք, մենք ֆիթնես ակումբ չունենք: Ձմռանը, երբ գետը սառում է, մենք մարզվում ենք սպորտդպրոցում հատուկ մարզասարքերի վրա:
-Աղջիկ աշակերտներ ունե՞ք:
-Վերջին երկու տարիներին` ոչ:

Լուսանկարը՝ Կարեն Կարապետյանի
-Իսկ դիմողներ կա՞ն:
-Կան, բայց ծնողները թույլ չեն տալիս:
-Դուք թոռնիկ ունե՞ք, ով ցանկանում է զբաղվել այս սպորտաձևով:
-Ունեմ, բայց փոքր է դեռ: Հենց մեծանա, անպայման կբերեմ այստեղ:
-Մարզվող երեխաների ֆիզիկական վիճակը ինչպիսի՞ն է:
-Ի տարբերություն պայմանների, շատ լավ է:
-Այս մարզաձևով սահմանափակ կարիքներով երեխաներ կարո՞ղ են զբաղվել, և արդյո՞ք ձեր մարզադպրոցն ունի այդ հնարավորությունները:
-Այո, մենք ունենք սահմանափակ կարողություններով երեխաների մարզվելու պայմաններ և երկու երեխա հաճախում են մեր մարզադպրոց:
-Իսկ նրանք տիտղոսներ նվաճե՞լ են:
-Մեկը ստացել է այս մարզաձևի միջազգային վարպետի կոչում:
Արդեն որոշել էինք փիքսիլեյշնի գաղափարը և պատրաստվում էինք նկարել: Գաղափարների քննարկման ժամանակ, երբ որոշում էինք, թե ինչ ենք նկարելու մեր առաջարկներից ոչ մեկը հնարավոր չէր նկարել, որովհետև հյուրանոցում չկային բավարար պայմաններ: Իսկ դրսում եղանակային պայմանները թույլ չէին տալիս նկարել ամենը, ինչ կանցներ մեր մտքով: Բայց երկար քննարկուներից հետո, վերջպես որոշեցինք, թե ինչ ենք նկարելու եւ ինչպես։ Մեզ այդ ամեն ինչում օգնում էր Սիսակը, ով ուներ վառ երևակայություն և հետաքրքիր լուծումներ էր առաջարկում: Նկարահանումներն այդքան էլ հեշտ չէին, Հակոբի երեւի հեշտ չէր Նվերին ձեռքերի վրա բարձրացրած պահելը: Դժվար էր հատակին պառկելը ու, մի խոսքով, շատ բաներ կային, որ այդքան էլ հետաքրքիր չէր: Սիսակը ասաց, որ յուրաքանչյուր վերջնական ֆիլմի 1 վայրկյանը իր մեջ պետք է պարունակի 24 ֆոտո, որպեսզի դիտողը ընկալի կատարվողը: Սկզբից վախեցանք, բայց հետո, երբ նայեցինք նախորդ ճամբարների ընթացքում նկարված փիքսիլեյշնները, ոգևորվեցինք և սկսեցինք ավելի աշխույժ աշխատել: Երբ ստիպված էինք մի քանի անգամ տարբեր դիրքեր ընդունել, որ կադր առ կադր նկարենք մի որեւէ շարժում, հոգնում էինք: Չնայած՝ նկարահանումները այնքան հետաքրքիր էին անցնում, որ չէինք էլ հասցնում ուշադրություն դարձնել այդ ամենի վրա: Ինձ թվում է, ինչքան էլ հիմա գրեմ, մեկ է, չեմ կարող այնպես գրել, որ նկարագրեմ ամեն ինչ այնպես, ինչպես եղել է: Բայց ասեմ, որ նկարահանումներն անցան այնքան լավ ու հետաքրքիր, որ նույնիսկ չէինք ուզում դրանք վերջանային:
Այդ օրը, կարելի է ասել, տրամադրեցինք ֆիլմեր նկարահանելուն: Ամեն տեսակ կադրեր, աշխատանքային ֆոտոներ, արևից այրված մաշկ և հոգնածություն: Ֆիլմը նկարահանվեց՝ տեղադրվեց 17.am-ում. «