Դպրոցում էինք: Ընթերցում էինք հայտնի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի ինքնակենսագրությունը: «Հայրը խստիվ արգելել է Դյուրերին ոչ միայն դիպչել, այլև մոտենալ թանկարժեք հայելուն: Երբ հայրն ու մայրը տանից գնացին, լռություն իջավ: Ալբրեխտը քաշեց պահարանի դռները, որոնք զարմանալիորեն փակ չէին: Հայացքը մեխեց հայելուն: Առաջին անգամ այդպես մոտիկ ու հստակ տեսավ իր դեմքը: Ծամածռեց դեմքը՝ ապակին պատասխանեց նույն կերպ: Այնպես էր տարվել, որ քիչ էր մնում վախից ճչար, երբ ուսի վրա զգաց մի ջղուտ ձեռք: Հայրն էր: Որդին գիտեր՝ արդարացում չունի: Մրմնջաց գլուխը եկած առաջին հարցը՝ ի՞նչ բան է գեղեցիկը: Հիմա էլ հայրը ապշեց: Ցած իջավ ձեռքը, որ բարձրացել էր արդար պատիժն ի կատար ածելու համար: Գեղեցի՞կը: Ճիշտ որ, իսկ ի՞նչ է դա»: Հետաքրքիր է, չէ՞: Պատկերացրի, թե ինչպես է հայրը պատրաստվում ապտակել, ու տղան արագ հարցնում է՝ ի՞նչ է գեղեցիկը՝ հուսալով խուսափել պատժից: Եվ ստացվում է: Լավ մեթոդ է, հարկ եղած դեպքում դուք էլ փորձեք:
Հետո սկսեցի մտածել, թե ի՞նչ է այդ գեղեցիկ ասածը: Ու այդ միտքը դարձավ մի պատիժ ինձ համար: Բոլորին այդ հարցն էի տալիս, ու ոչ մի կոնկրետ պատասխան չէի ստանում: Մեկի համար գեղեցիկը աչքը շոյողն է, մյուսի համար՝ բովանդակ ներքինը: Մեկի համար արևածագն է գեղեցիկ տեսարան, մյուսի համար՝ աստղաբույլը մութ երկնքում: Մեկի համար Ջոլին և Փիթն են գեղեցիկ, մյուսի համար՝ հոգուն հարազատ զույգ աչքերը: Մեկի համար պերճախոսն է գեղեցիկ ու ընդունելի, մյուսի համար՝ հակիրճը, բայց անկեղծը: Մեկի համար միսս «Տիեզերքն» է գեղեցիկ, մյուսի համար՝ այն պատկերը, որն առաջինն է տեսնում աչքերը փակելիս: Եվ իմ կարծիքով՝ ո՛չ մեկը, և ո՛չ մյուսը չեն սխալվում:
Երկար մտածեցի՝ ինչ է գեղեցիկը: Դեռ մի ամբողջ կյանք էլ կմտածեմ այս հարցի շուրջ, բայց եկել եմ մի փոքրիկ եզրահանգման: Գեղեցիկի սահմանները տիեզերքին են նման ՝ անծայրածիր, եզակի, գաղտնի ու չբացահայտված: Դա տեսնելն ու հասկանալը յուրահատուկ արվեստ է: Երկրի 7 միլիոն բնակչությունից յուրաքանչյուրը կրում է այդ վիթխարի փազլի մի մասնիկը իր ներսում: Եվ երբ այդ փազլը ստանա իր վերջնական տեսքը, մենք կունենանք գեղեցիկի ճիշտ սահմանումը:
-1975թ-ին նա Թեհրանից եկավ Հայաստան իր քրոջ տուն: Նա բարձրահասակ էր, գեղեցիկ և հետո էլ հարուստ էր, բոլոր աղջիկները նրա շուրջն էին պտտվում, իսկ ես դեռ 15 տարեկան էի: Նույն շենքում էինք ապրում, ու իրենց բալկոնից ինձ շատ էր տեսնում: Ամեն անգամ իրենց մուտքի մոտով անցնելուց ինձ էր նայում: Ու մի օր իր քրոջը հարցրել է, թե ես ով եմ, դե նա էլ պատասխանել է. «Ի~, րեխայա, գործ չունես, դեռ դըպրոց ա գնըմ»: 2 տարի ուղղակի հետևում էր ինձ, մի քանի անգամ փորձել է մոտենալ, բայց ես արհամարհում էի, բարև էլ չէի տալիս: Մի անգամ նույնիսկ ինչ-որ մի պատրվակով եկավ մեր տուն, թե եղբորս հետ գործ ունի:





Լավ, մի քիչ էլ իմ կատարած գործերից պատմեմ: Լինելով ճամբարում՝ չէի կարող այնտեղի երեխաներին չսովորեցնել ազգագրական պարեր: Դե, ինչպես արդեն ասել եմ, ես պարում եմ «Կարին» ավանդական երգի պարի խմբի շառավիղը հանդիսացող «Հրայրք» ավանդական պարի խմբում, որը գործում է Գյումրիում: Օգտվելով առիթից, ասեմ, որ «Հրայրք» ավանդական պարի խումբը սեպտեմբերի 21-ին կազմակերպում է ֆլեշմոբ, որի ժամանակ պարելու ենք ազգագրական պարեր, ու հիմա «Հրայրք»-ի յուրաքանչյուր անդամ տարբեր տեղերում սովորեցնում է այդ պարերը: Դե, ես էլ որոշեցի ճամբարում սովորեցնել ու ձեզ էլ հրավիրում եմ Գյումրի, որպեսզի դուք էլ մասնակցեք ֆլեշմոբին:
Լավ, ոնց որ շեղվեցինք: Վերադառնանք ճամբարին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ճամբարի բոլոր աշխատակիցներին, բայց կուզեի առանձնացնել իմ սիրելի ջոկատավարներ ընկեր Քրիստինեին, ընկեր Լիաննային, ընկեր Գայանեին և հատկապես ընկեր Վիկտորին, ովքեր մի կերպ էին մեր ձեռքը դիմանում: